Հունվար 26, 2021 12:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆի այցը Մոսկվա. Երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը համընթաց `տարածաշրջանային խորհրդակցություններ

Տարածաշրջանային այցի երկրորդ փուլում, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին այցելել է Մոսկվա:

Զարիֆի հետ հանդիպման առնչությամբ, ՌԴ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.«Վճռակամ ենք Իրանի հետ ընդլայնել փոխադարձ շահավետ հարաբերությունները և տարածաշրջանային կայունության ու միջազգային անվտանգության պահպանման շրջանակում Իրանի հետ շարունակելու ենք համագործակցությունը, հույս ունենալով, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունների բոլոր ոլորտներում կամրապնդվեն դրական մոտեցումները»:

Հայցք նետելով վերջին մեկ տասնամյակում երկու երկրի հարաբերություններին, տեսնում ենք, որ Իրան-Ռուսաստան համագործակցություններն ավելի են խորացել և ռազմավարական բնույթ են ստացել: Երկկողմ համագործակցություններում Իրանն ու Ռուսաստանն ապացուցել են, որ ԱՄՆ-ի հեգեմոնիայի դիմաց նահանջելու մտադրություն չունեն: ՀԳՀԾ-ից բացի, Իրանն ու Ռուսաստանը Աստանայի բանակցությունների շրջանակում ևս կարևոր նիստեր են ունեցել Թեհրանում և Մոսկվայում: Այս նիստի ընթացքում քննարկվելու են առանցքային հարցեր՝ կապված Ղարաբաղի, ՀԳՀԾ-ի, Սիրիայի, Աֆղանստանի, Պարսից Ծոցում տիրող իրավիճակի և այլ թեմաների հետ:

Հաշվի առնելով այս գործոնները, Զարիֆի այցը Մոսկվա կարևորվում է երկու տեսանկյունից:

Նախ՝ հարաբերությունների այս մակարդակի գործառույթներն ու արդյունավետությունը բազմակողմանիության ամրապնդման ուղղությամբ, ի տարբերություն ԱՄՆ-ի միակողմանիության և տարածաշրջանում միջամտողական քաղաքականության:

Զարիֆի ռուսաստանյան այցը նշանավորվում է այն իրադարձությունների առումով, որոնք տեղի են ունեցել Եվրասիայի և շրջակա տարածքների գեոպոլիտիկական միջավայրում:

Այդ շրջանակում կարելի է անդրադառնալ Իրանի արտգործնախարարի Ռուսաստան կատարած նախորդ այցի ավարտին հրապարակված Իրանի ու Ռուսաստանի համատեղ հաղորդագրությանը, որտեղ ասված է.«Թեհրանն ու Մոսկվան վճռակամ են միջազգային իրավունքների սկզբունքների ու կանոնների հիմամբ, ընդլայնել բազմակողմանի ու արդար հավաքական գործակցությունը՝ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների արագ կարգավորման ուղղությամբ»:

ՌԴ-ն ու Իրանը հզոր, անկախ ու տարածաշրջանի իրադարձություններում ազդեցիկ երկրներ են և այդ տեսանկյունից կողմերի համագործակցությունների ընդլայնումը կարող է երաշխավորել երկկողմ ու բազմակողմանի շահերի ապահովումը: Հարաբերությունների այս մակարդակը վկայում է տարածաշրջանային համագործակցություններում Իրանի ու Ռուսաստանի միջև առկա փոխադարձ վստահության մասին:

Տնտեսական առումով ևս երկու երկրների համագործակցությունը Կասպից ծովի, տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում և Եվրասիական տնտեսական միությունում, ռազմավարական մակարդակում են:

Ռուսաստան-Իրան փոխշահավետ համագործակցությունների ընդլայնումը և երկու երկրի ներուժի մեծանալը կարող է ոչ միայն դրականորեն ազդել երկու երկրների վիճակի վրա, այլև բարելավել իրավիճակը Հարավային Կովկասում և Արևմտյան Ասիայում և տարածաշրջանում ապահովել կայունության ու անվտանգության ավելի լավ պայմաններ: Ներկա պայմաններում Զարիֆի այցը Ռուսաստան պետք է գնահատել այս համատեքստում: