Փետրվար 25, 2021 13:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.02.2021

Որոշ հաղորդումների համաձայն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան Իրանի դեմ սադրանք են նյութում

Իրան օրաթերթ

ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ Խաշողջիի սպանության մեջ ներգրավված է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը

ԱՄՆ-ի չորս պաշտոնյաներ կանխատեսել են, որ ԿՀՎ-ի հինգաշբթի օրը հրապարակվելիք զեկույցում նշված է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմադ Բին Սալմանը համաձայնություն է տվել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության համար:

Պաշտոնյաները նշել են. «ԿՀՎ-ի զեկույցում նշվում է, որ սաուդյան արքայազնը պատվիրել է Խաշողջիի սպանությունը, որը քննադատել էր նրա քաղաքականությունը Washington Post- ի հոդվածներում»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Լոնդոնն աշխարհի միլիարդատերերի թիվ մեկ քաղաքը

Հաղորդումները, որոնցում նշվում է, թե կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխարհի հարուստները որքան գումար են վաստակել, միաժամանակ նշել են, որ Լոնդոնը գերազանցելով Նյու Յորքին, դարձել է աշխարհի թիվ  մեկ քաղաքը, որտեղ կան ամենամեծ թվով միլիարդատերերը:

Ըստ ամենամյա ուսումնասիրության ՝ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում 875,000 մարդ ունի «միլիոն դոլարի» կարողություն:

Սա նշանակում է, որ Լոնդոնում բնակվող յուրաքանչյուր 10 քաղաքացուց մեկը միլիոնատեր է: Վիճակագրական տվյալները վկայում են մայրաքաղաքում առկա սոցիալական  խորը անհավասարության մասին: Վիճակագրության համաձայն, Լոնդոնում ապրող  ավելի քան 2,5 միլիոն քաղաքացի (կամ 28%) դասակարգվում է որպես «աղքատության մեջ ապրող»:

 

Համշահրի օրաթերթ

Սաուդյան Արաբիան և Իսրայելը դավադրություն են կազմակերպում Իրանի դեմ

Սիոնիստական ​​լրատվամիջոցները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաները վերջերս խորհրդակցություններ են անցկացրել Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի վարած քաղաքականության վերաբերյալ:

«Իսրայելի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հեռախոսազրույցներում քննարկել են Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ eո Բայդենի վարած քաղաքականությունը»,- այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի կաառավարությանն առընթեր գործող Kaneh TV- ն:

Սիոնիստական ​​լրատվամիջոցները պնդում են, որ Սաուդյան Արաբիային մտահոգում է այն քաղաքականությունը, որը Բայդենի կառավարությունը կարող է վարել Իրանի նկատմամբ:

 

armenpress.am

Փաշինյանը հստակեցրեց՝ ինչ հարցերի է պատրաստվում անդրադառնալ Հանրապետության հրապարակում հավաքի ընթացքում

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ամենակարևոր խնդիրը համարում է ժողովրդի և քաղաքացիական իշխանության պահպանումը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունենում, ինքը որակում է որպես ռազմական հեղաշրջման փորձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ իմ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ: Բայց մենք եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև,եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ: Բայց մեր հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք, հանրությունը, քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը կարող են իրենց հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ: Բայց դա անխուսափելի է: Դա չի նշանակում, որ այդ հարցերի պատասխանների արդյունքում պիտի անպայման ինչ-որ բաներ տեղի ունենան: Բայց մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված պատասխաններ: Պիտի հասկանանք, թե ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն ձեր մարտերը տարեք, անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել: Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ի, ըստ էության, հեղաշրջման փորձը, երբ պարզվեց կան շրջանակներ, ովքեր ուզում են հարձակվել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ի հայտ չգա»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ այս հարցերի շուրջ է քաղաքացիներին հրավիրում Հանրապետության հրապարակ: «Նախ ուզում եմ կոչ անել պահպանել հանդարտություն, այսինքն՝ որևէ կտրուկ գործողություն չանել, ուղղակի որպես քաղաքացիական խաղաղ հավաքի մասնակից գալ Հանրապետության հրապարակ: Նաև ուզում եմ կոչ անել մեր զինվորականներին, որ շարունակեն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել, ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է, և պետք չէ թույլ տալ ծառայողական գործընթացներին հակասող որևէ գործողություն»,- ասաց Փաշինյանը:

Նա կարևոր համարեց արձանագրել, որ անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով: «Խոսքը մեր ոչ բոլոր զինվորականների մասին է, նրանց մեծ մասը պարզապես վերադասի հրամանն են կատարել: Ես ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև պաշտպանության նախարարը, նրանց վերադաս է նաև վարչապետը և զինվորականները պարտավոր են ենթարկվել օրինական հրամաններին և հրահանգներին, որոնք տրվում են վերադասի կողմից»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա  հույս և համոզմունք հայտնեց, որ այս իրավիճակը կհաղթահարվի  ՀՀ օրենսդրության սահմանված կարգով և ձևով: «Այսինքն՝ մենք առաջիկայում զինված ուժերի գլխավոր շտաբի  նոր պետ և պետի նոր տեղակալներ կնշանակենք: Այժմ պաշտպանության նախարարին հրահանգված է կատարել իր բոլոր գործառույթները, իրականացնել իր ծառայողական պարտականությունները և զինված ուժերի բնականոն գործունեությունն ապահովել: Բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ մեր անելիքների մասին խոսելու և ձեր առաջ ելույթ ունենալու, մի շարք հրատապ և հետաքրքրող հարցերի անդրադառնալու»,- եզրափակեց  Փաշինյանը:

 

armenpress.am

Չինաստանում արձագանքել են Տայվանի նեղուցում ԱՄՆ-ի Էսկադրային ականակրի հայտնվելուն

Չինաստանում բողոք են հայտնել Տայվանի նեղուցով ամերիկյան Էսկադրային ականակրի անցնելու կապակցությամբ՝ ԱՄՆ-ի գործողությունը որակելով տարածաշրջանում կայունությունը խարխլելու փորձ: Այդ մասին հաղորդել Է «Իզվեստիա»-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկյան Էսկադրային ականակրի գործողություններն արհեստականորեն ռիսկի գործոններ են ստեղծում, որոնք միտված են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խարխլմանը: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս դրա դեմ»,-հրատարակությունը մեջբերում Է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Մարտական հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ ավագ գնդապետ Չժան Չունհուեի հայտարարությունը:

Փետրվարի սկզբին ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ ամերիկյան ռազմանավն անցել Է Տայվանի նեղուցով: Այդ ժամանակ ԱՄՆ-ի յոթերորդ նավատորմում հայտարարել են, որ Arleigh Burke տեսակի կառավարվող հրթիռներով Էսկադրային ականակիրը բեռի ստանդարտ փոխադրում Է իրականացրել Չինաստանի եւ Տայվանի միջեւ ընկած ջրային ճանապարհով:

Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկյան մարտանավերը կանոնավոր կերպով նավիգացիայի գծով վարժանքներ են անցկացնում նեղուցում եւ դրանով իսկ լարվածության գործոն ստեղծում Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի Էսկադրային ականակիրն անցել Է Հարավ-չինական ծովի կղզիներից ոչ հեռու, որոնք Պեկինի եւ Տոկիոյի միջեւ վեճի առարկա են հանդիսանում:

 

armenpress.am

Moderna-ն հայտնել է COVID-19-ի հարավաֆրիկյան հիմնամանրէի դեմ պատվաստանյութի մշակման մասին

 Moderna ընկերությունը մշակել Է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի նորացված տարբերակը, որն ուղղված Է կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի դեմ պայքարին, եւ այն ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտ Է ուղարկել կլինիկական փորձարկումների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորացված պատվաստանյութը «բուստերային» կլինի այն մարդկանց համար, որոնք արդեն ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը, եւ առաջինը կլինի նրանց համար, ովքեր չեն հիվանդացել COVID-19-ով եւ չեն պատվաստվել: Բացի այդ, ընկերությունը հայտարարել Է, որ ստուգում Է իմունիտետի վրա COVID-19-ի դեմ իր ներկայիս պատվաստանյութի ավելի քիչ չափաբաժնով ազդեցությունը, հետազոտության մի շարք մասնակիցներ արդեն ստացել են երրորդ չափաբաժինը:

«Մենք արագորեն անցնում ենք այն պատվաստանյութերի նորմացումների թեստավորմանը, որոնք վերաբերում են վիրուսի նոր տարբերակներին:

Moderna-ն ձգտում Է այնքան նորացումներ ներկայացնել, որքան կպահանջվի համավարակը հսկողության տակ առնելու համար»,-հայտարարել Է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը: Ընդ որում՝ չի ճշտվում, թե նորմացված պատվաստանյութը երբ հասանելի կդառնա հասարակայնությանը:

Կորոնավիրուսի նոր հիմնամանրԷներ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Բրազիլիայռում, դրանց մասին հայտնի Է դարձել անցած տարվա վերջին: Գիտնականների տվյալներով՝ այդ տարբերակներն ավելի վարակիչ են: Հետագայում հայտնի Է դարձել, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրԷն կարող Է ախտահարել այն մարդկանց, որոնք ավելի վաղ պատվաստվել կամ հիվանդացել են COVID-19-ով: Յոհաննեսբուրգի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների՝ ավելի վաղ հրապարակված հետազոտության տվյալներով, COVID-19-ի նոր տարբերակի մուտացիան, որը նաեւ կրում Է 501Y.v2 կամ B1351 անվանումները, այս հիմնամանրԷն զգալիորեն կայուն են դարձնում արյան պլազմայում հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները եղել են COVID-19-ով հիվանդները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Բեռլինում ընդհանուր կրոնական կենտրոն կկառուցեն քրիստոնյաների, հուդայականների և մահմեդականների համար

 Բեռլինում ընդհանուր կրոնական կենտրոն կկառուցեն քրիստոնյաների, հուդայականների և մահմեդականների համար։ Կենտրոնը կկառուցվի 1964թ․ կոմունիստների կողմից քանդված Սբ Պետրոսի եկեղեցու տեղում։ €47 մլն արժողությամբ նախագիծը պաշտոնապես կկոչվի House of One, իսկ ոչ պաշտոնապես՝ «եկեղեցամզկիթագոգ»։

House of One-ի պլանավորման համար, որը դառնալու է միջկրոնական համերաշխության և երկխոսության խորհրդանիշ, 10 տարի պահանջվեց, գրում է Bird in Flight-ը։

«Գաղափարը պարզ է՝ մենք ուզում էինք միասնական տարածք ստեղծել աղոթքի և ուսուցման համար, որտեղ երեք կրոնը կկարողանան գոյակցել՝ չկորցնելով անհատականությունը»,- ասել է քրիստոնյա աստվածաբան Ռոլանդ Շտոլտեն։

Շենքը նախագծել է գերմանացի ճարտարապետ Կուեն Մալվեցցին։ Այն ընդհանուր նախասրահ կունենա, որտեղ կանցկացվեն բանավեճեր և միջոցառումներ, որոնց կկարողանան մասնակցել տարբեր կրոններ դավանող անձինք, ինչպես նաև աթեիստներ։

Տեղի կրոնական համայնքները սատարում են գաղափարին։

Շինարարությունը կմեկնարկի մայիսի 27-ին և կտևի մոտ 4 տարի։

 

 

Պիտակ