Մարտ 02, 2021 18:37 Asia/Tehran
  • Հայացք՝ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական սկզբունքներին

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայի Համանեն ասել է.«Նրանք ովքեր պատերազմ են հորջորջում, պետք է դադարեցնեն զենքի վաճառքը, որը կիրառվում է անմեղ մարդկանց սպանելու համար»:

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ունեցած ելույթում, անդրադառնալով որոշ երկրների կողմից Եմենին ցուցաբերվող ֆինանսական աջակցությանը, Իսմայիլ Բաղայի Համանեն հայտարարել է.«Սա չպետք է որպես քողարկման միջոց օգտագործվի նրանց կողմից, ովքեր ստեղծել են այս հումանիտար աղետը»: 

Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգների, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների աջակցությամբ 2015-ի մարտից ի վեր, ռազմական ագրեսիա է իրականացրել Եմենի  դեմ և այդ երկրին ցամաքային, ծովային և օդային պաշարման է ենթարկել:  Սաուդյան Արաբիան, սակայն, մեծ սխալ թույլ տվեց և այդ սխալ հաշվարկով ներքաշվեց Եմենի պատերազմի մեջ: Բայց  Եմենին գերիշխելն ի՞նչ նշանակություն ունի Արաբիայի համար: 

Այս հարցը պետք է քննարկել տարածաշրջանում Եմենի «աշխարհաքաղաքական» և «աշխարհատնտեսական»  դերի տեսակետից: 

Եմենը գտնվում է երկու կարևոր ծովերի միջև, որոնք այդ երկրին  առանձնահատուկ ռազմավարական նշանակություն են տվել:

Հյուսիս-արևմտյան և արևելյան հատվածներում գտնվող Բաբ Էլ-Մանդեբ նեղուցը հասնում է Եմեն: Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի միջև գտնվելն այդ երկիրը վերածել  է արևելքի և արևմուտքի միջև գտնվող ամենամոտ ջրուղուն: Մի շարք այլ գործոններ Եմենին ռազմավարական նշանակություն են տվել: Աֆրիկյան Եղջյուրին մոտ գտնվելը ազդեցիկ գործոն է այդ երկրի համար:

Ռազմավարական նշանակություն ունեցող Բարիմ կղզին նույնպես ունի ռազմավարական դիրք, որը Եմենին հնարավորություն է տվել վերահսկել Կարմիր ծովը:

Կարմիր ծովում և Արաբական ծովում երկար սահմաններ  ունենալը և Ադենի, Հադիդի ու  Ֆահանի նման նավահանգիստների առկայությունը,  մեծացրել  են Եմենի ռազմավարական նշանակությունը:

Եմենիի նկատմամբ վերահսկողություն հաստատելմ Արաբիայի համար դարձել է մեծ մարտահրավեր: Սակայն նույնիսկ ԱՄՆ-ի առավելագույն աջակցությունը  Ռիադին չի օգնել հասնել այդ նպատակին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրվա հայտարարության մեջ անուղղակիորեն դա նկատի ուներ:

Եմենում կայացած կոնֆերանսում ունեցած ելույթում, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարելով, որ Արաբիան փորձում է մի ելք գտնել Եմենում ընթացող պատերազմին վերջ դնելու համար, հուսիներին կոչ է արել դադարեցնել սահմանային շրջանների և Մարիբի վրա հարձակումները և վերսկսել խաղաղության բանակցությունները:

Բլինքենն այն դեպքում է նման հայտարարություն արել, երբ Մարիբի արևմտյան ու հյուսիսային ճակատներում ինտենսիվ բախումներ են ընթանում և Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների ուժերը մոտեցել են Սաֆերի շրջանի նավթային հանքերին, իսկ Սանան Ռիադին զգուշացրել է, որ եթե սաուդյան, կամ էմիրությունների կամ ագրեսոր կոալիցիայի հովանավորների կործանիչները ռմբակոծեն այդ շրջանը, եմենական ուժերի պատասխանը կլինի Սաուդյան Արաբիայի Արամքո խոշոր ընկերության վրա հարձակումը:

Եմենի իրադարձություններից առաջ, տարածաշրջանային տերությունները հնարավոր էին համարում, որ ճգնաժամային պայմաններում  կարող են հանդուրժել իրենց ռազմավարական գերակայությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության նկատմամբ: Եմենի մարտերը ցույց տվեցին, որ տարածաշրջանի սովորական ուժերը  գտնվում են Դիմադրության ուժերի աշխարհաքաղաքական ասիմետրիկ ուժի ազդեցության տակ,ինչը փոխել է տարածաշրջանում ռազմական հավասարումները: