Մարտ 04, 2021 11:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ի՞նչ է թաքնված Իսրայելի կողմից Ղարաբաղում «Խելացի գյուղի» կառուցման նախագծի կուլիսներում

Բաքուն «Խելացի գյուղերի ու քաղաքների» ստեղծման գործը հանձնել է իսրայելական ընկերություններին:

Այս որոշումը կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ղարաբաղի հետ վերցրած տարածքներում «Խելացի գյուղեր ու քաղաքներ» կառուցելու անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո:

Այս կապակցությամբ Եննի Մուսավաթ օրաթերթն ու Աքրեքաթոր կայքը գրել են.«Կասկած չկա, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Ազատագրված տարածքներում խելացի քաղաքների ու գյուղերի կառուցման ծրագիրը կարող է հանձնվել հրեա փորձագետներին»:

Միջազգային իրավունքի փորձագետ և Եվրասիայի ավագ հետազոտող դոկտոր Ահմեդ Քազեմին իր ինստագրամյան էջում այս նախագիծը սիոնիստական ընկերություններին հանձնելու մասին գրել է.«Խելացի գյուղերի նախագիծը առաջին անգամ լրջորեն գործադրվել է սիոնիստական ընկերությունների կողմից՝ Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության ֆինանսական աջակցությամբ, Մյանմայում ռոհինգյա մուսուլմաններից բռնազավթված տարածքներում: «Խելացի գյուղեր» նախագծի հիմնական առանցքը փոքր ցանքսատարածքների միավորումն ու ներդրումներ կատարելու պատրվակով այդ հողերը ոռոգման, արդյունաբերական ու շինարարական մեծ ընկերություններին հանձնել է: Մյանմայի պատմական Արքան նահանգում վերոնշյալ պատրվակով ռոհինգյա բռնահարված մուսուլմանների հողերը բռնազավթվեցին ու այնտեղ ապրող մուսուլմանները զանգվածային սպանության ենթարկվեցին կամ արտաքսվեցին»:

Այս տեսանկյունից Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքներում իսրայելական ընկերությունների կողմից խելացի քաղաքաներ ու գյուղեր կառուցելու նախագիծը, «անվտանգային-քաղաքական-տնտեսական համակցված նախագիծ» է, որ հետանդում է հետևյալ նպատակները

Նախ՝ ներդրումների համար միավորված հողատարածքներ ստեղծելու պատրվակող իսկական տերերից բռնազավթվում են բարձրորակ ցանքսատարածքները, ինչ արդյունքում էլ փախստականները կորցնում են իրենց հայրենական հողեր վերադառնալու շարժառիթը:

Երկրորդ՝ նրանք այս տարածաշրջանների շիաբնակ, պատմական ու իրանական կինքնությունը փոխելու և  թաքֆիրականներին բնակեցնելու համար խոչընդոտում են փախստականների լիրարժեք վերադարձին: Եվ երրորդ նպատակն այն է, որ «Խելացի գյուղեր»  նախագծի քողի տակ, Իրանի սահմանների մոտ տեղակայվում են Մուսադն ու իսրայելական այլ ռազմական ու անվտանգության կառույցները, ինչի արդյունքում կարող են հրահրվել ազգամիջյան կռիվներ, իրականացվել Իրանի դեմ լրտեսական, խափանարարական ծրագրեր և ահաբեկիչների վերապատրաստում:

Դոկտոր Ահմեդ Քազեմին հավելում է.«Խելացի գյուղերի կառուցման ծրագիրը սիոնսիտներին փոխանցելու  Բաքվի ցանկությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ղարաբաղի երկրորդ պատերազմը մի «նախագիծ է եղել, որի ընթացքում Իսրայելի ու Թուրքիայի պես դերակատարները, տարածքները ստանալու, ռազմաբազա տեղակայելու և էներգիայի փոխանցման ոլորտներում Բաքվից բազմաթիվ արտոնություններ ստանալու դիմաց, վերջինիս օգնեցին հետ գրավել Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները  և դրանք տրամադրել սիոնիստական, թուրքական ու ամերիկյան ընկերություններին: Իսկ ՌԴ-ն, խաղաղպահ ուժեր տեղակայելու շրջանակներում փորձում է Ղարաբաղում գործադրել «Կալինինգրադ» ծայրամասային շրջանի մոդելը: Այպիսի պայմաններում զարմանալի չէ, որ ազատագրված տարածքների վերակառուցմանը մասնակցելու Իրանի ցանկությանը Բաքուն պատասխանում է խոստումներով, խաբելով և ժամանակ շահելու քաղաքականությամբ: Սակայն Ադրբեջանը պետք է իմանան, որ Իրանը ունի Կովկասում  խաղի կանոնները փոխելու ուժը»: