Մարտ 05, 2021 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ի՞նչ է տեղի ունենում Արևմտյան Ասիայում

Արևմտյան Ասիայում զարգացումները վկայում են անկարգությունների, քաղաքական անորոշության և տարածաշրջանային դերակատարների խիստ բախման մասին:

Արևմտյան Ասիայի ներկայիս պայմանները վկայում են այն մասին, որ տարածաշրջանը գտնվում է անցումային փուլում: Հարց, որին նախկինում անդրադարձել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Արևմտյան Ասիայում անցումային շրջանի հիմնական առանձնահատկությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության նվազումն է, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի դեմ ճնշման աճը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ռազմավարության մեջ  լուրջ ուշադրություն է դարձվում Արևելյան Ասիայի վրա, և Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ավելի քիչ կարևոր է: ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահության շուրջ երկու ամիսների ընթացքում, այդ երկիրն ավելի քիչ է անհանգստացել Արևմտյան Ասիայի հարցերով: Այսօր հաշտության առանցքի դերակատարների տեղաշարժերը, հիմնականում պայմանավորված են այս խնդրով:

Անցած օրը, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ ռեժիմը պատրաստվում է Իրանի դեմ հարձակման համար: Այդ հայտարարությունը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը նվազելու պատճառով Իսրայելի մտահոգությունների, ինչպես Իրանի հետ միջուկային համաձայնության վերադառնալու ԱՄՆ-ի ցանկության մասին:

Այլ խոսքով, աննախադեպ կերպով քաղաքական փակուղում հայտնված Իսրայելն ի զորու չէ անգամ մի քանիօրյա պատերազմ հրահրել տարածաշրջանում:

Քաղաքական անորոշություն է նկատվում նաև Սաուդյան Արաբիայում: Մի կողմից ԱՄՆ-ը հայտարարել է, որ վերջ է դնում Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի նկատմամբ հովանավորությանը, իսկ մյուս կողմից Բայդենի կառավարությունը ապացույցներ է հրապարակում Ջամալ Խաշողջիի վայրագ սպանության մասին, որտեղ Մոհամմեդ Բեն Սալմանն է ներկայացվում որպես այդ ոճրագործությունների պատվիրատու:

Նման պայմաններում, լուրջ սպառնալիք ուղղված չէ ԱՄԷ-ի դեմ, քանի որ այդ երկիրը տարածաշրջանում գլխավոր դերակատար չի համարվում և կանգնած է Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի կողքին: Եվ անգամ սպառնալիք նկատվելու դեպքում, նախ ուղղված է լինելու Ռիադի և Թել Ավիվի դեմ:

Արևմտյան Ասիայում մեկ այլ խնդիր է Իրաքում և անգամ Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը: Արևմտյան Ասիայում երբեք այսօրվա չափ սպառնալիք ուղղված չի եղել ամերիկացի զորայինների դեմ: Այսօր հատկապես Իրաքում խիստ ճնշում են ԱՄՆ-ին իր զորայիններին այդ երկրից դուրս տանելու համար: ԱՄՆ-ի նորընտիր կառավարությունը չի ցանկանում նոր հակամարտությունների մեջ մտնել հատկապես Արևմտյան Ասիայում:

Մարտի 4-ին, Իրաքի Դիմադրության խմբավորումները հայտարարել են, որ զավթիչներին երկրից հեռացնելու բոլոր միջոցներն ապարդյուն անցնելով, նոր փուլում դիմադրության ուժերը Իրաքի ցանկացած կետում թիրախ են դարձնելու զավթիչները հենակները և ոչ թե դիվանագիտական կառույցները:

Այս վիճակը կարևոր մի գործոնի հետևանք է: Տարածաշրջանի հաշտվող դերակատարներըներքին կարողություններին հենվելու փոխարեն, կառչած են ԱՄՆ-ից և Սպիտակ Տնում փոփոխությունը անորոշություն ու անկարգություն է առաջացրել այդ ճակատում: Այս բոլորն այն դեպքում, երբ Դիմադրության առանցքի դերակատարները ներքին կարողություններին ապավինելով, համահունչ ռազմավարություն են վարում և միևնույն նպատակն են հետապնդում: Հետևաբար արտաքին ուժերում քաղաքական փոփոխությունը այնքան էլ չի ազդում իրենց քաղաքականությունների վրա:

 

 

 

Պիտակ