Մարտ 08, 2021 19:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 8-3-2021

Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարն ասում է, որ նախապատրաստվել է ծրագիր՝ Թել Ավիվը և Հայֆան գետնին հավասարեցնելու համար:

Քեյհան օրաթերթ

Թել Ավիվը և Հայֆան հողով հավասարեցնելու ծրագիրը պատրաստ է

կիրակի օրը, «Սուրբ Ալի Աքբար՝ երիտասարդ զինվոր» 13-րդ փառատոնում, ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«ԻԻՀ փափուկ ուժի ամենակարևոր բաղադրիչները Դիմադրության առանցքն ու  խմբավորwւմներն են, որոնք ստեղծվել են տարբեր վայրերում, և սա իսլամական հեղափոխության փափուկ ուժի արդյունք է»:

Ամիր Հաթամին ասաց. «Սիոնիստական ​​ռեժիմը բոլորից շատ է հասկանում այս մրգի համը, ռեժիմ, որը դադարեցրել է իր ողջ զարգացումը իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր և ստիպված՝ պատ է կառուցել իր շուրջը»:

Խոռասան օրաթերթ

Եմենի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել  են Սաուդյան Արաբիայի տարածքը

 

Եմենի բանակը հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով լայնածավալ գործողություններ է իրականացրել Սաուդյան Արաբիայի թիրախների դեմ: Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքում  հարձակումների մասին, որում օգտագործվել է 18 ԱԹՍեւ 15 բալիստիկ հրթիռ:

Եմենի զինված ուժերի խոսնակը մամուլի ասուլիսում ասաց, որ երկրի ԱԹՍ-ի և հրթիռային ստորաբաժանումների համատեղ գործողության արդյունքում 22 հրթիռ է արձակվել և ԱԹՍ է ուղարկել Սաուդյան Արաբիա: Դամամի շրջանում թիրախավորվել է «Արամկո» նավթային ընկերությունը, իսկ ռազմական օբյեկտները ռմբակոծվել են Սաուդյան Արաբիայում:

 

Իրան օրաթերթ

Դիվանագիտության ամրապնդման նշաններ

Արտաքին քաղաքականության ոլորտում վերջին զարգացումների համեմատությունը նախորդ շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում տեղի ունեցած զարգացումների հետ, ցույց է տալիս, որ անցյալ շաբաթ հիասթափեցնող իրավիճակը, որը մթնոլորտը վատթարանում էր  ի վնաս Իրանին, փոխվել է մի քանի գործողությունների կատարման հետ մեկտեղ: Եվրոպական Եռյակի բանաձեւի ընդունումը չեղյալ հայտարարվեց Կառավարիչների խորհրդի նիստում այս երկրների նահանջից հետ և որ մի կողմից Իրաքում Իրանի ակտիվների մի մասի ազատումը և Հարավային Կորեայում Իրանի արգելափակված սառեցված ակտիվների հարցի վերջնականացումը և այն միջոցառումները, որոնք Հնդկաստանը ձեռնարկել է Իրանից նավթ գնելու համար, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը կանաչ լույս է վառել Իրանի հետ դիվանագիտական ​​ուղին բացելու համար:

Էբթեքար օրաթերթ

Հռոմի Պապ Մոսուլում ասելում է . Խաղաղությունն ավելի ուժեղ է, քան պատերազմը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը մեկնել է Էրբիլ, Մոսուլ և Նինավա, որտեղ հանդիպել է Իրաքի քրդստանի շրջանի պաշտոնյաների, ինչպես նաև իրաքցի քրիստոնյաների հետ:

Այս հանդիպումների ընթացքում պապն ընդգծելով խաղաղության անհրաժեշտությունը. ասաց.«Խաղաղության տարբերակը պատերազմից ուժեղ է»:

 

aysor.am

Լեռնային Ղարբաղում զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են

 

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի, Մարտակերտ և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Հացի, Մյուրիշեն, Գիշի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել», - նշված է հաղորդագրության մեջ:Տեղեկատու հեռախոս՝ 911:

 

orakarg.com

Չեխիայում բրիտանական հանցավոր խմբավորումը բանկերից 54 մլն եվրո է հափշտակել

 

Չեխիայում կազմակերպված հանցավոր խմբավորումը, որի կենտրոնը տեղակայված է Մեծ Բրիտանիայում, երկու բանկից եւ մեկ ապահովագրական ընկերությունից խարդախությամբ հափշտակել է 1,4 մլրդ կրոն (մոտ 54 մլն եվրո), այսօր՝ մարտի 8-ին, հայտնել է չեխական հեռուստատեսությունը:

Խարդախներն այս դրամական միջոցները կորզել են պողպատի մատակարարման կեղծ պայմանագրի պարտամուրհակով: Ըստ ոստիկանության՝ եղել է համանման նվազագույնը 21 դեպք: Ֆինանսական կազմակերպություններն ամեն անգամ չարագործներին տրամադրել են տասնյակ միլիոն կրոնի (միլիոնավոր եվրոյի) վարկեր:

Կասկածյալներից չորսը Չեխիայում են: Նրանցից երեքը երկրի քաղաքացիներ են, իսկ մեկը օտարերկրյա քաղաքացի է: Նրանց առաջադրվել է բանկային եւ ապահովագրական գործարքներ կատարելիս խոշոր չափով խարդախության մեղադրանք: Նրանց սպառնում է տասնյակ տարիների բանտարկություն:

Չեխական ոստիկանությունը կազմակերպված հանցավոր խմբավորմանը բացահայտել է բրիտանացի գործընկերների հետ համատեղ: Բանկերում եւ ապահովագրական ընկերություններում պողպատի կեղծ պայմանագրերի պարտամուրհակներով խոշոր խարդախության առաջին փաստերը հայտնաբերվել են 2013 թվականին: Քննություն է սկսվել 2017 թվականին:

 

lragir.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ ռուսական C-400 հրթիռների գնման հետևանքով իրենց երկրի վրա ճնշումները կարող են հանգեցնել հակահարվածի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քալինն ասել է «Bloomberg»-ին տված հարցազրույցում:

«Եթե այլ պետություն մեզ հետ խոսում է մաքսիմալիստական դիրքից և պահանջ ներկայացնում՝ «կամ կլինի այնպես, ինչպես մենք ենք ասում, կամ չի լինի», ապա այդպիսի վերաբերմունքը մեզ դրդում է այլ քայլերի»,- նշել է Իբրահիմ Քալինը:

 

lragir.am

Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրնաբիչի խոսքով` դրանում ներգրավված են երկրում իշխող կուսակցության ներկայացուցիչները և ներքին գործերի նախարարության բարձր պաշտոններ զբաղեցնողները:

Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը մարտի 7-ի գիշերն անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինաբար գաղտնալսվել են 1572 անգամ:

Նախարարը հստակեցրել է, որ դրանում ներգրավված են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ որ գործը եւ հավաքված նյութերը փոխանցվել են դատախազության կազմակերպված հանցավորության բաժին:

«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը պետական հեղաշրջման փորձ է», – հայտարարել է Սերբիայի վարչապետը TV Pink-ի եթերում: Նրա խոսքով ՝ հետաքննությունը պետք է բացահայտի հանցագործության ամբողջ մեխանիզմը:

 

168.am

Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպան Թումանյանն անդրադարձել է տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման միտումներին, փոխշահավետ համագործակցության ուղղությունների և ծրագրերի հստակեցման և դրանց ակտիվ կենսագործման անհրաժեշտությանը։

«Մ․ Զոլնուրը խոսեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների և ձեռնարկած քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին»,- հայտնում է դեսպանությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը, համակողմանի և արդյունավետ համագործակցության խորացումը բխում է ինչպես երկու բարեկամ երկրների շահերից, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ