Ապրիլ 10, 2021 19:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.04.2021

«Իրան» օրաթերը սյունակում գրել է.«Այժմ ավելի քան մեկ տարի է ինչ իրանցիները աշխարհի բոլոր ժողովուրդների պես պայքարում են կորոնավիրուսի դեմ և ամեն օր լսում են իրենց հայրենակիցների մահվան բոթը»:

Արմանե Մելլի օրաթերթ

Եվրոպացիների ու ամերիկացիները լուրջ ջանքեր են գործադրում ՀԳՀԾ-ի վերականգնման համար, իսկ ՄԱԳԱՏԷ-ն  փորձում է բավարարվել միայն դրական հայացքով և ամենաքիչ վնաս պատճառելով, քանի որ բոլորի կամքն է, որպեսզի ՀԳՀԾ-ն վերականգնվի:

«Էթեմադ» օրաթերթը նույնպես մի գրառման մեջ գրել է.«ԱՄՆ-ի կառավարությունը գործնականում հասել է այն եզրակացության, որ Միջին Արևելքում իր խնդիրներին վերջ տալու համար ստիպված է հավշի նստել Իրանի ներկայության հետ և ինչ-որ կերպ լուծել Թեհրանի հետ իր խնդիրները:

 Աֆթաբե Յազդ օրաթերթ

ԱՄՆ-ում առկա է «Ծանր երկբևեռություն»:

ԱՄՆ-ի խնդիրների մի վերլուծաբան «Աֆթաբե Յազդ» օրաթերթին տված հարցազրույցում բնական համարելով ՀԳՀԾ-ի նկատմամբ ընդդիմությունը, նշել է.«Ընդդիմությունները պետք է դասակարգել երկու խմբում: Առաջին բաժինը դեմ է ԻԻՀ-ի հետ  ցանկացած համաձայնության, ինչի արմատները գալիս են Իրանի հետ ավելիք ան 4 տասնամյակ տևած թշնամությունից, որը վերածվել է համակարգված ու գաղափարական հակադրության: Մյուս մասը հանգում է ամերիկացի ծայրահեղականների, առհասարակ հանրապետականների ու Tea Party կուսակցության անդամների կողմից միջուկային զենքն Իրանին հասանելի դարձնող համաձայնությունների հետ հակադրությանը, անկախ այն բանից՝ Իրանը ուզո՞ւմ է միջուկային զենք արտադրել, թե՝ ոչ»:

Դիաքո Հոսեյնին նշում է.«Եթե տեսնում ենք, որ Թրամփի ժամանակաշրջանում որոշ հանրապետականներ ու Բարաք Օբամայի օրոք՝ դեմոկրատականների տվյալ կուսակցության հոսանքին հակառակ են լողում դա պետք է բացառություն համարել, քանի որ առհասարակ հանրապետականներն ավելի բացահայտ թշնամություն ունեն ԻԻՀ-ի հետ, սական կան հանրապետականներ, որ Իրանի հարցում հակադրվել են կրտսեր Բուշի ու Թրամփի քաղաքականություններին»:

 

«Քեյհան»  օրաթերթ

Ամերիկայն բոլոր ուժերը պետք է դուրս գան Իրաքից

Շեշտելով որ ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն Իրաքին մոտեցրել են կործանման եզրին  Ղեյս Ալ-Խազաալին հանդես է եկել Իրաքի տարածքին ԱՄՆ-ի ռազմական ուժերի դուրս բերման կոչով: Ասաիբ Ահլ Հաղ խմբի առաջնորդն ասել է.«ԱՄՆ-ի այն ուժերը, որոնց ներկայության կարիքը Իրաքում չկա, պետք է տրամաբանական պլանի համաձայն դուրս բերվեն Իրաքից»: Շեշտելով որ Ասաիբ Ահլ Հաղը ողջունում է օկուպանտների հեռացումը, Ալ-Խազաալին նշել է.«Եթե ԱՄՆ-ն իր ռազմական ուժերի դուրս բերման հարցում լուրջ մոտեցում չունենա հնարավոր է հաշտվել այդ խնդրի հետ»:

 

azatutyun.am

Պուտինը Էրդողանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին շփումների արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ և ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին շփումների արդյունքները։

Ըստ Կրեմլի հաղորդագրության, Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը՝ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների աստիճանական իրագործման ուղղությամբ։

«Երկուստեք նշվել է Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտությունը», - ասված է Ռուսաստանի նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Էրդողանն ու Պուտինը անդրադարձել են նաև Սիրիայի, Լիբիայի հակամարտություններին, ինչպես նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։

Պուտինը պնդել է, թե Կիևը «վտանգավոր սադրանքների է դիմում»։ Ռուս-ուկրաինական այս լարվածության ֆոնին վաղը Ուկարինայի նախագահը կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման։

 

azatutyun.am

Խծաբերդում գերեվարվածների հարազատները բացել են Շիրակի մարզի ճանապարհները

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները շուրջ 13 ժամ փակ պահելուց հետո բացել են Շիրակի մարզի ճանապարհները:

Հարազատները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հստակ պատասխան, թե երբ կվերադարձնեն գերիներին։

Հիշեցնենք՝ հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

Եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, որոնցից անցած ամիսներին հայրենիք է վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։

 

«Հայաստանի Հանրապետություն»

Արցախի հակամարտության խնդիրը շարունակում է մնալ չլուծված

«Հայաստանը միջազգային իրավունքի մասնագետների ջանքերի շնորհիվ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի շրջանակներում։ Տարբեր առիթներով նշվում է մեր տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կարեւորության մասին։ Սակայն առաջնային հարցերից է, թե այդ համատեքստում որքանով են պաշտպանված Հայաստանի ազգային-պետական շահերը եւ ինչ անվտանգային խնդիրների առջեւ կարող ենք կանգնել։ «Մի պետություն, որը պատերազմական հանցագործություն է կատարում քո նկատմամբ, ագրեսիա է իրականացնում, պատերազմ է սկսում եւ քո քաղաքացիներին սպանում է խոշտանգելով եւ գլխատելով, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում, գերիներին եւ պատանդառուներին չի վերադարձնում, չես կարող այդ պետության հետ առեւտրային հարաբերությունների կամ բարեկամության մասին խոսել, առավել եւս, որ դատի ես տվել այդ գործողությունները սկսելու համար»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ բնականաբար անտրամաբանական կլինի, եթե մեր իսկ սկսած իրավական գործընթացի դեմ որեւէ գործողություն արվի»:

 

armradio.am

2050-ին Հայաստանի բնակչությունը կնվազի. 2020-ը փոխել է կանխատեսումները

Հայաստանի ժողովրդագրական պատկերը մտահոգիչ է․ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2050թ Հայաստանի բնակչությունը կնվազի, նվազման միտում կա նաև Վրաստանում և Ռուսաստանում։ Փոխարենը, ՄԱԿ–ի տվյալներով, կաճի Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի բնակչությունը։ 2020թ․ համավարակը և պատերազմը խմբագրումներ են արել մասնագետների կանխատեսումներում և պետության ծրագրերում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վերանայում են առաջնահերթությունները։ Այստեղ համոզված են՝ ժողովրդագրական և սոցիալական խնդիրների լուծման ճանապարհը մարզերի զարգացումն է ։

Ծնունդների բացարձակ թվում Հայաստանը դրական տեղաշարժ ունի․ 2019-2020թթ․ ծնունդները շուրջ 400-ով ավելի են եղել, քան մահերը։ Սակայն բնակչության թիվը նվազել է՝ պայմանավորված  համավարակով ու  պատերազմով։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչության և զարգացում ծրագրի պատասխանատու Աննա Հովհաննիսյան

«Նախորդ տարի առաջին անգամ գրանցվեց դեպոպուլյացիա Լոռվա մարզում, որտեղ ծնունդների թիվը ավելի քիչ էր , քան մահերինը։ Հիմա մենք ունենք իրավիճակ, որ բացի Գեղարքունիքի մարզից և Երևանից՝ մյուս բոլոր մարզերում մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին»։

Վերջին 3 տարիների ամփոփագրում դրական է միգրացիայի ցուցանիշը։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ 2018–2020թթ․ առաջին անգամ Հայաստանում գրանցվեց միգրացիայի դրական մնացորդ․  Հայաստան եկածների թիվը շուրջ 3000–ով գերազանցել է մեկնածներինը։ Սա, մասնագետների կարծիքով, դարձյալ կորոնավիրուսի հետևանքներից է․ համավարակը փակել էր երկրի ելքերն ու մուտքերը։  Կորոնավիրուսի ազդեցությունը արտացոլվել է նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրության վրա։ 

«2020-ին գրեթե 20%-ով նվազել է ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը։ Իմ կարծիքով՝ սա մեծամասամբ պայմանավորված է համավարակով։ Միջազգային փորձը վկայում է, որ այս չկայացած հարսանիքները ուղղակի հետաձգված ամուսնություններ են։ Հույս ունեմ ու վստահ եմ, որ 2021թ դրանք կշատանան»,-ասում է Աննա Հովհաննիսյանը։

Աճել է նաև ամուսնացողների միջին տարիքը՝  վիճակագրության հայկական պատմության մեջ առաջին անգամ հասնելով ամենաբարձր նիշին․ տղամարդկանց դեպքում այն  30.5 է, կանանց դեպքում՝ 27.5։ Սա, մասնագետների կարծիքով, բացասական միտում է, քանի որ ամուսնական միջին տարիքից կախված է նաև առաջնեկների ծնունդը և մայրանալու միջին տարիքը։

«Մայրանալու միջին տարիքը դարձել է 26.7, իսկ առաջին երեխան ունենալունը՝ 25–ից ավել։ ՄԱԿ–ի կանխատեսումների համաձայն, մայրանալու միջին տարիքը առաջիկայում կդառնա 30, ինչը շատ լուրջ մարտահրավել է ժողովրդագրության համար»,-ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բնակչության և զարգացում ծրագրի պատասխանատու Աննա Հովհաննիսյանը։

Ժողովրդագրական պարզ վերարտադրության գործակիցը 2.1 է, իսկ Հայաստանում այս ցուցանիշը 1.59 է, ինչը նշանակում է, որ ծնված երեխաները նույնիսկ չեն փոխարինում իրենց ծնողներին։ Սրանից զատ լուրջ մարտահրավեր է նաև ծերացումը։ ՄԱԿ–ի սանդղակով ծերացող են համարվում այն երկրները, որտեղ 65 տարեկանից բարձր մարդիկ բնակչության 7 տոկոսից ավելին են։ Հայաստանում 65 տարեկանից բարձր է բնակչության 12%-ը։ ՄԱԿ–ի կանխատեսումներով՝ 2050-ին այս ցուցանիշը կհասնի 23%–ի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մինչև 2024թ ծնունդների թվի աճ էին կանխատեսում, սակայն այդ կանխատեսումներում պատերազմն ու համավարակը չկային։ Սոցապ նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյան

«Մենք կանխատեսում էինք բավականին կայուն իրավիճակ, տնտեսական աճի նորմալ տեմպեր, որի պարագայում հնարավոր կլիներ հասնել ծնելիության աճի»,-ասում է նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը։

Հիմնական միջոցները պետք է ուղղել Երևանից դուրս՝ կարծում են սոցապ նախարարությունում․ քանի դեռ մարզերը տնտեսական համակարգի հիմնական բաղադրիչ չեն, ժողովրդագրական աճ ակնկալելն իրատեսական չէ։

 

armradio.am

Սպասվում է հայ ռազմագերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռի ժամանումը Երևան

Ապրիլի 8-ին «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կատարեց հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Դեռևս հայտնի չէր, թե քանի հոգի էին վերադառնալու։

Օդանավակայանի մոտ հավաքվել էին գերեվարված զինծառայողների հարազատները։ Նրանք հուսով էին, որ իրենց հարազատը ևս կլինի վերադարձողների մեջ։

Ադրբեջանում ավելի քան 200 հայ ռազմագերի կա։ Մինչդեռ ադրբեջանական կողմը նշում է միայն 72 ռազմագերու մասին։

Հայ ռազմագերին օդանավակայանի մոտ սպասող հարազատներից մեկը հայտարարեց, որ ինքնաթիռը ժամանել է Երևան, սակայն դատարկ։ Այնուհետև ծնողների խնդրանքով լրագրողները դադարեցրեցին նկարահանումը օդանավակայանի տարածքից։

Ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը։

Պիտակ