Ապրիլ 22, 2021 13:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Պուտինի կողմից Արևմուտքին ուղղված աննախադեպ նախազգուշացումները՝ ՌԴ-ի կարմիր գծերն անցնելու վերաբերյալ

ՌԴ Դումայի ու Սենատի պատգամավորների, կառվարության անդամների և այս տարբեր շրջանների հրամանատարների ներկայությամբ ունեցած տարեկան ելույթում, Վլադիմիր Պուտինն Արևմուտքին նախազգուշացրել է իրականացվող քայլերի կապակցությամբ, նշելով, որ ցանկացած տեղաշարժի դեմ ՌԴ-ի արձագանքը լինելու է «արագ, կտրուկ ու անհամաչափ»: Նա հույս է հայտնել, որ ոչ մի երկրի չի հատի ՌԴ-ի կարմիր գծերը:

Անդրադառնալով  ՌԴ-ի ու Արևմուտքի միջև առաջացած լարվածությանը, Մոսկվայի դեմ Վաշինգտոնի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին և Ուկրաինայի խնդրի հետ կապված հակառուսական քայլերին, Պուտինն ասել է.«ՄԵր անվտանգությունը խաթարող ցանկացած տեղաշարժի հեղինակները մեր արձագանքից այնպես են զղջալու, որ մինչ այժմ նման վիճակում հայտնված չեն լինելու»: Նա ՌԴ-ի ընդդիմադիր երկրներին նմանեցրել է «վագրի շուրջը վխտացող բորենիների» և նախազգուշացրել, որ ՌԴ-ն «միջազգային օրենքների շրջանակներում» պաշտպանելու է իր իրավունքները:

Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի արևելյան անջատականներին ցուցաբերած աջակցության  և Ռուսաստանի և Ուկրաինայի սահմաններին, այդ թվում՝ Ղրիմի թերակղզում տասնյակ հազարավոր զորայիններ ու զինտեխնիկա տեղակայելու մեջ: Ուրաինան իր արևմտյան դաշնակիցներին կոչ է արել Մոսկվային նախազգուշացնել, որ այս կարգի թշնամական քայլերը վատ հետևանքներ են ունենալու: Այս ուղղությամբ, Ուկրաինային աջակցելու պատրվակով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հրահրիչ քայլեր են կատարում և ռազմական օգնություններ ուղարկելուն զուգահեռ, խոսում Ուկրաինա զորուժ գործուղելու մասին:  ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, այդ թվում՝ Բրիտանիան ևս Ուկրաինային հովանավորելու համար իր նավերն ուղարկել է Բալթիկ ծով:

Քաղաքական ու դիվանագիտական ոլորտներում ևս Արևմուտքը շոշափելիորեն ավելացրել է ՌԴ-ի վրա գործադրվող ճնշումները: Վերջերս ԱՄՆ-ն այդ երկրի ընտրություններում միջամտելու ու կիբեր հարձակում կատարելու պատրվակով նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 32 կառույցների և քաղաքացիների դեմ, իսկ տասը ռուս դիվանագետների մեղադրել է լրտեսության մեջ ու նրանց արտաքսել երկրից: Հակազդելով ԱՄՆ-ի այս քայլին, Մոսկվան նույնպես հայտնել է ԱՄՆ-ի տասը դիվանագետների արտաքսման մասին և ամերիկացի 8 պաշտանյաներին ներառել է իր պատժամիջոցային ցուցակում: ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների սրման հետևանքով, այս երկրների դեսպանները վերադարձել են իրենց մայրաքաղաքներ: Եվրոպական որոշ երկրներ, ինչպես՝ Չեխիայի հանրապետություն ԱՄՆ-ի հետ համադրված քայլով ռուս դիվանագետներին արտաքսել են իրենց երկրներից, որ իհարկե արժանացել են Մոսկվայի  պատասխան քայլին: 

Միևնույն ժամանակ, ՌԴ-ի կառավարության գլխավոր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջական ծանր վիճակի պատրվակով այդ երկրի ներքին հարցերին Արևմուտքի միջամտությունը և նրա ազատ արձակման պահանջը դարձել է սովորական երևույթ ու նույնիսկ Վաշինգտոնն ու նրա եվրոպական դաշնակիցները այս կապակցությամբ սպառնացել են Մոսկվային: Մինչդեռ, հաշվի առնելով ՌԴ-ի դաշնակից երկիր Բելառուսի նախագահ  Ալեքսանդր Լուկաշենկոյի  սպանության ու այդ երկրում հեղաշրջում կատարելու Արևմուտքի նախագծի բացահայտումը, Պուտինն արևմտյան երկրներին մեղադրել է ՌԴ-ի կարմիր գծերը հատելու մեջ:

Պուտինի աննախադեպ նախազգուշացումը ցույց է տալիս, որ Մոսկվան լիովին պատրաստ է կոշտ պատասխան տալ արևմուտքին՝ ՌԴ-ի կարմիր գծերը հատելու համար ու միաժամանակ Մոսկվան ապագայի հավանական դեպքերի հարցում պատասխանատու է համարում արևմուտքին հատկապես ԱՄՆ-ին:

Պիտակ