Մայիս 09, 2021 13:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ադրբեջանն զգուշացրել է Ֆրանսիային ու Կանադային

Այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված 10 կետանոց համաձայնության իրագործումը ներքին ու տարածաշրջանային խնդիրների է բախվել, Իլհամ Ալիևի կառավարությունն արևմտյան պետությունների, հատկապես Կանադայի ու Ֆրանսիայի վերաբերմունքը անարդար ու կանխակալ է բնութագրել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ֆրանսիայի և Կանադայի գործողություններն անարդար են և այդ երկու երկրի արտգործնախարարներին զգուշացվել է, որ նման միտումնավոր քայլերի շարունակվելը լրջորեն վնասելու է կողմերի փոխվստահությանը:

Փաստորեն, պետական ԶԼՄ-երը Ադրբեջանի մուսուլման ժողովրդին հիշեցնում են որպես ստրատեգիական դաշնակիցներ՝ արևմտյան պետությունների, այդ թվում՝ Փարիզի և Օտտավայի հետ Բաքվի համագործակցության նշանակությունը: Այն դեպքում, երբ արևմտյան պետությունները Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններում միշտ Հայաստանին են հովանավորել:

Գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված վերջին ուղերձը հնչում է այն պայմաններում, երբ Հայաստանի պաշտոնատար անձինք որոշ դեպքերում մտահոգություն են հայտնել երկրի վրա Ադրբեջանի կողմից նոր հարձակումների կապակցությամբ:

Նման պայմաններում, թվում է, թե Երևանի կառավարությունը փորձում է ցանկացած պատրվակով տարածաշրջանային և միջազգային մասշտաբով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Այս կապակցությամբ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, քաղաքական  հարցերի փորձագետ Նորատ Տեր-Գրիգորյանն ասել է.«Ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրվակ է որոնում Հայաստանի դեմ կրկին հարձակվելու համար»:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրներ կան Ռուսաստանի միջնորդությամբ կնքված տասը կետանոց համաձայնության իրագործման հարցում:

Գերիների փոխանակման հարցում Հայաստանը խնդիրների է բախվել Ադրբեջանի հետ: Հայաստանը պահանջում է իր բոլոր ռազմագերիների ազատ արձակումը:

Մինսկի խմբի համանախագահները և Ֆրանսիայի ու Կանադայի արտգործնախարարները հովանավորելով Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանին կոչ են արել իրագործել հայերի պահանջը:

Հայկական ուժերի նահանջի ժամանակ, Ադրբեջանին հաջողվել է ավելի մեծ թվով գերիներ վերցնել: Այդ պատճառով, տարաձայնություններ կան գերիների փոխանակման հարցով: Հայ գերիների ազատ արձակման նպատակով, Երևանի կառավարությունը ճնշման տակ է դրել Ադրբեջանին:

Մինսկի խմբի համանախագահների և Ֆրանսիայի ու Կանադայի արտգործնախարարների վերջերս հրապարակած հաղորդագրությունը ևս պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու Արևմուտքի ջանքերի ուղղությամբ գնահատել:

Ընդհանուր առմամբ, թվում է, թե ղարաբաղյան համաձայնագրի կետերի իրագործման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններն առնչվում են նաև Հարավային Կովկասում արևմտյան պետությունների շահերի հետ: Նման պայմաններում, Երևանի ու Բաքվի միջև թշնամական մոտեցումը շարունակվելու դեպքում, հավանական է թվում հարավային Կովկասում պատերազմի վերսկսումը:

Պիտակ