Մայիս 15, 2021 18:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բաքվի և Երևանի միջև լարվածության մեղմացման ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Այն պայմաններում, երբ հայկական կուսակցությունները պատրաստվում են հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունների համար, իսկ Ադրբեջանը սբաղված է զահմանգծման աշխատանքով, Ռուսաստանի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլ է սկսվել:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանը և Հայաստանը բանակցություններ են սկսել երկու երկրների սահմանին լարվածությունը թուլացնելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցությունների նոր փուլը մեկնարկել է այն պայմաններում, երբ վերջերս Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման գործով հետաքննության մեկնարկի մասին: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի   ռազմական ուժերին մեղադրել է հարավային սահմաններով Հայաստանի տարածք ներխուժելու մեջ:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջերս ադրբեջանական ուժերը  3.5 կիլոմետր առաջացել են Հայաստանի տարածքում  և մտադիր են տեղակայվել Սյունիքի մարզի  Սև լճի շրջանի տարածքում, բայց հայկական ուժերի արձագանքից հետո դադարեցրեկ են գործողությունները:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ՀՀ տարածք ադրբեջանական ուժերի ներժուժման կապակցությամբ Երևանի կառավարության կողմից Բաքվին ուղղված մեղադրանքը, այն որակելով որպես սադրիչ քայլ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ երկրի սահմանային ուժերը Քալբաջար-Լաչին նահանգում զբաղեցնում են դիրքեր, որոնք պատկանում են Ադրբեջանին, իսկ Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի պահպանման հարգումը  շատ կարևոր է:

Հաշվի առնելով արևմտյան կառավարությունների, հատկապես Միացյալ Նահանգների դիրքորոշումները, պետք է ասել, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ավելի լավ համաձայնության չեն հասնի:

Արևմտյան շատ կառավարություններ Ադրբեջանում Թուրքիայի դեարակատարության մեծացման պատրվակով, ավելացրել են Բաքվի նկատմամբս ահմանափակումները: Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցություններում,  եղել է Ադրբեջանի վնասին, ինչն այդ երկրի պաշտոնյաները  կհասկանան ժամանակի ընթացքում:

Միչիգանի համալսարանի նախկին պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը ասել է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև, բայց այժմ դժվար թե երկու կողմերի բանակցությունները տանեն խաղաղության, մասնավորապես, Թուրքիայի անմիջական ներգրավումը հակամարտությունների այս փուլում բարդացրել է իրավիճակը:

Չնայած Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, յուրաքանչյուր կողմ մյուսին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Բայց կասկած չկա, որ որոշ օտարերկրյա կառավարություններ, ելնելով իրենց ազգային շահերից, վերջնական որոշում կկայացնեն Հարավային Կովկասում հակամարտող կողմերի վեճերի վերաբերյալ: