Հունիս 12, 2021 17:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայաստանի հետ Իրանի ցուցահանդեսային համագործակցությունը շարունակվում է

Հայաստանի 20-րդ միջազգային ցուցահանդեսին Իրանի հաջող մասնակցությունից հետո, Իրանի Իսլամական հանրապետությունը նախաձեռնել է հատուկ ցուցահանդես անցկացրել այս երկրում:

Իրանական հարյուր ընկերությունների մասնակցույամբ Երևանում պաշտոնապես բացվել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ՝ շինարարության արդյունաբերության, մեքենաշինության, տեխնիկական և ինժեներական ծառայությունների, ջրի և էլեկտրաէներգիայի, գյուղատնտեսական  և առողջապահական արդյունաբերության ու սննդի ոլորտներից: 

Հաշվի առնելով շինարարության, մեքենաշինության, սննդի և տեխնիկայի և ինժեներական ծառայությունների արդյունաբերություն ևնմանատիպ արևմտյան ապրանքների հետ իրանական արտադրանքի մրցակցելու կարողությունը և ավելի էժան գները, ակնհայտ է, որ այդ արդյունաբերության առկայությունը Հայաստանում թույլ է կտաԻրանին մրցակցել արեւմտյան ընկերությունների հետ:

Իրանական շատ ընկերություններ մասնակցել են Երևանում կայացած հատուկ ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով ընդլայնել իրենց գործունեությունը հայկական շուկայում: Նրանք նաև նպատակ ունեն դուսր գալ ԵԱՏՄ շուկա: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներում Իրանի ազդեցության աճը  կարող է նոր հնարավորություն ապահովել այս երկրների հետ Իրանի հարաբերություններում: Մասնավորապես, տնտեսագետները կարծում են, որ աշխարհի տնտեսական ապագան կձևավորի այս կարևոր առևտրային գոտում, եթե Եվրասիական տնտեսական միությունը բարգավաճի: Այսօր ավելի շատ երկրներ են ցանկանում միանալ և համագործակցել այս միության հետ:   Եվրասիական տնտեսական միության, հատկապես միության անդամ  Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների ավելացումն արդյունավետ դերակատարություն ունի տարածաշրջանում Իրանի դիրքի խթանման  և Իրանի հետ այդ երկրների փոխգործակցության ամրապնդմանգործում: Ազատ ջրերին կապվելու և կարևոր նավահանգիստներ ունենալու պատճառով, Իրանը կարող է ամենակարճ ժամանակում և նվազագույն ծախսերով, ապահովել այդ երկրների կապը  ազատ ջրեր և օվկիանոսների, այնուհետև Արևելյան ու  Արևմտյան Ասիայի հետ:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն և տնտեսագետ Լորա Բեյլին ասում է.«Իրանը կարևոր ճանապարհ է Հայաստանը միջազգային տաք և ազատ ջրերին միացնելու համար, և Հայաստանը կարևոր ճանապարհ է Իրանի համար  Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա մուտք գործելու համար: Հայաստանը կարող է համարվել կարևոր դարպաս արևմտյան երկրների համար՝ իրանական շուկա մուտք գործելու համար»:

Կասկած չկա, որ Հայաստանում անցկացվող  միջազգային այլ ցուցահանդեսներին մասնակցելով, Իրանը կկարողանա արդյունաբերական, տնտեսական և առևտրային մեծ ներկայություն ունենալ այս երկրում: Ավելի վաղ իրանական պարենային ընկերությունները մասնակցել էին Հայաստանի 20-րդ միջազգային ցուցահանդեսին՝ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու և առևտրի ծավալը մեծացնելու նպատակով:

Իրանի մասնակցությունն այս ցուցահանդեսին հիմքեր է ստեղծել Հայաստանում Իրանի հատուկ ցուցահանդես անցկացնելու համար: Համաձայն երկու երկրների պաշտոնյաների ձեռք բերած պայմանավորվածությունների Իրանը և Հայաստանը ճիշտ ուղի են բռնել երկկողմ առևտրի արժեքը տարեկան 3 միլիարդ դոլար հասցնելու վերաբերյալ: