Հունիս 12, 2021 19:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.06.2021

Մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել Իրանի նախագահական ընտրություններին: Այսօր նախագահի թեկնածուները իրականացնում են հեռուստաբանավեճի երրորդ և վերջին փուլը:

 Իրան օրաթերթ

Ի՞նչ են ասում Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուները

Սաիդ Ջալիլի. «Աշխատատեղեր ստեղծելու համար պետք է բոլոր կառույցների ու նախարարությունների համար ծրագիր ունենալ: Պետք է սահմանել առաքելությունները և պատասխանատուներն էլ այդ առաքելությունների հիման վրա պետք է պատասխան տան իրենց գործունեության համար: Եթե պատասխանատում ի վիճակի չէ կատարել իր առաքելությունը, պետք է պատասխանատվության ենթարկվի կամ նույնիսկ հեռացվի աշխատանքից»:

Մոհսեն Ռեզային դիմել է Արդաբիլի բնակչությանը. «Տարբեր քաղաքներում, հատկապես Սարեյնում ներքին ու արտսահմանցի զբոսաշրջիկների եկամուտների բաժնից հնարավոր է ամենաշատ եկամուտը ձեռք բերել: Տնային տնտեսուհիներին 6 ամսվա պարտադիր ուսուցման ընթացքում պետք է աշխատավարձ վճարվի»:

Սեյեդ Էբրահիմ Ռեիսի. «Բանկային վարկերի վճարման հարցում անարդարություն կա: Կարծես ամեն ինչ այնպես է, որ բնակչության 5 տոկոսը ստանա ռեսուրսների 95 տոկոսը: Պետք է ֆոնդային շուկայում բաժնետերերին երաշխիքներ տալ և մի խոսքով կառավարությունը ֆոնդային շուկան չպետք է օգտագործի որպես գանձանակ»:

Ալի Ռեզա Զաքանի. «Հիմնելու ենք ընտանիքների, մանուկների, պատանիների ու երիտասարդների նախարարություն, որի նախարարը լինելու է կին»:

Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի. «Խաղաղության կառավարությունում մենք մշակել ենք մի համակարգ, որի գործադրման դեպքում,  եթե տվյալ շրջանի բնակիչների մեկ երրորդը դժգոհ մնա կառվարիչի աշխատանքից, այդ կառավարիչը կազատվի աշխատանքից»:

Մոհսեն Մեհրալիզադե. «Այսօրվա հասարակության կարիքները, ժողովրդի աղքատությունը և դասկարգային ճեղքը, ինչպես նաև այլ դժվարություններ՝ օրինակ երիտասարդների հիվանդությունը, մեզ պարտադրում է, որ համապատասխան մասնագիտություն ունեցող անձինք երկիրը դուրս բերեն այս դժվարություններից ու քաշքշուկներից»: 

Աբդոլնասեր Հեմմաթի. «Եթե խռովեք ընտրություններից խաղադաշտը կտրամադրեք նրանց, ովքեր շատ սահմանափակություններ կստեղծեն կանանց ու երիտասարդների համար: 

 

 Քեհյան օրաթերթ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացած գունամորթներից շատերը նույնիսկ չեն հաշվառվում

Worldmeters կայքի տվյալների համաձայն մինչև երեկ երեկոյան աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել էր 175 մլն. 675 հազարի սահմանը, իսկ մահացածների թիվը նույնպես գերազանցում էր 3 մլն. 790 հազարը:

 

 Խորասան օրաթերթ

Ատլանտյան օվկիանոսի նվաճումը՝ Սահանդ և Մակրան նավերով

Ատլանտյան օվկիանոսում ներկայություն ունենալու մասին ծովուժի հրամանատար գեներալ Սայարիի հրապարակումից 7 տարի անց, Իրանի ծովուժին պատկանող նավատորմը ներառյալ Սահանդ Էսկադրային ականակիրը, և անցյալ տարի շահագործման հանձնված Մակրան լոգիստիկական նավը, իրենց երկարատև առաքելության ընթացքում կարղացան Հարավային Աֆրիկայի Բարեհուսո հրվանդանից առաջին անգամ մտնել Ատլանտյան օվկիանոս:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին` ազգային տոնի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ ազգային տոնի առթիվ:

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկա­մական կապերի հետագա ամրապնդումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ընդլայնումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ի բարօրու­թյուն մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ  Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջ­ըն­թաց և բարեկեցություն», - ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

 

armenpress.am

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, կահավորման և ինժեներական  ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, խնդիր է դրված մինչև աշուն ավարտել ենթակառուցվածքների կառուցումը և լուծել զորքի կենսագործունեության ապահովման հետ կապված խնդիրները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մատական դիրքերից մեկը, որը գտնվում է ՀՀ պետական սահմանի վրա՝ ադրբեջանական զինված ուժերից 15-20 մետր հեռավորության վրա։

«Հիմնականում կառուցվում են կացարաններ, ճանապարհներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր։ Ընդհանրապես, «պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքների ավարտ» հասկացություն զինված ուժերում չկա, միշտ բնագիծը կահավորվում է և ինժեներական աշխատանքները ինտենսիվ ընթանում են»,- նշեց Պետրոսյանը։

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի խոսքով՝  այս դիրքում զինծառայողները իրականացնում են պետական սահմանի պահպանություն։

«Մարտական դիրքում այս պահին պաշտպանական խնդիրներ չենք իրականացնում, քանի որ հակառակորդի կողմից որևէ սադրանք այս պահին այս հատվածում չկա և չի էլ եղել»,- նշեց Պետրոսյանն՝ ընդգծելով, որ ինչպես այս, այնպես էլ պաշտպանության գոտու մյուս մարտական դիրքերում զինծառայողների համար բոլոր անհրաժեշտ միջոցները ապահոված են։

Գնդապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սոթքի հանքավայրի հատվածում հակառակորդի կողմից որևէ շարժ չի նկատվել և որևէ խախտումներ չեն արձանագրվել։ Ըստ Պետրոսյանի՝ հիմնական խնդիրը եղել է Ներքին և Վերին Շորժայի մոտ գտնվող հատվածներում, այդ հարցի շուրջ հակառակորդի հետ բանակցություններ են ընթանում։

«Զինծառայողները ադրբեջանցիների հետ որևէ շփում չեն ունենում, միայն հրամանատարական կազմն է կապվում նրանց հետ, եթե հանձնարարական են ստանում ինչ-որ հարցերի շուրջ բանակցել։ Այսինքն՝ միայն լինում են զորամիավորման և բրիգադայի հրամանատարի մակարդակի շփումներ»,- հավելեց Պետրոսյանը։

Գնդապետը հավաստիացրեց՝ ընդհանուր զինծառայողների մարտական ոգին շատ բարձր է, հարկ եղած դեպքում շատ հուժկու հարված են տալու հակառակորդին։

«Դուք գիտեք, որ 2-րդ բանակային կորպուսը 44-օրյա պատերազմի ընթացքում իր մարտական խնդիրը լիարժեք կատարել է՝ մինիմալ կորուստներով, մաքսիմալ խնդիրներ կատարել։ Զորամիավորումը տվել է շատ քիչ զոհեր, շատ քիչ վիրավորներ, բայց ամբողջ Քարվաճառի բնագիծը պաշտպանել»,- ընդգծեց Պետրոսյանը։

Ներկայացնելով մարտական դիրքում զինծառայողների կենսապայմանները, 2-րդ բանակային կորպուսի թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Շիրազ Խաչատրյանն ասաց, որ ցուրտ եղանակի ժամանակ կացարաններում զինծառայողները միացնում են էլեկտրական տաքացուցիչ, իսկ ձմռանը օգտագործում են վառարան։

«Վառելափայտը ու քարածուխը կա, տաքացման հետ կապված խնդիր չունենք»,- ավելացրեց Խաչատրյանը։

Ժամկետային զինծառայող Հրաչ Ավետիսյանը, ով այս պահին իրականացնում է մարտական հերթապահություն, նշեց, որ հակառակորդի կողմից որևէ խախտում չի նկատել արձանագրվել ամեն ինչ հանգիստ է։

«Մեկ-մեկ տեսնում ենք ադրբեջանցի զինծառայողների, բայց որևէ շփում իրենց հետ չենք ունենում»,- ասաց Ավետիսյանը։

Ժամկետային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Դավթյանը ընդգծեց, որ մարտական դիրքում բոլոր հարմարությունները կան։ Դավթյանը մասնակցել է Քարվաճառի պաշտպանական մարտերին և այժմ մարտական հերթապահություն է իրականացնում Սոթքի հանքավայրի մոտ գտնվող մարտական դիրքում։

 «Քարվաճառի դիրքերում ամեն ինչ կառուցել էինք, կահավորել, սակայն ամեն ինչ թողեցինք, եկանք։ Այստեղ զրոյից սկսել ենք նորից կառուցել։  Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Դավթյանը։

 

panorama.am

Ադրբեջանն իր առջև տեսնում է իր կողմից նվաստացված, ծեծված ղեկավարի. Լևոն Զուրաբյան

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կորոնավիրուսից հետո  վերականգման ընթացքի մեջ։ Այս պահին այսպես է վիճակը, կարծում եմ՝ նախագահը բավականին տիտանական ջանքեր գործադրում է իր ասելիքը ժողովրդին հասցնելու համար»,- Գյումրիում համակիրների ու կուսակիցների հետ հանդիպմանն ասաց  ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

Սահմանագծման  վերաբերյալ հարց հնչեց։  Լևոն Զուրաբյանն ասաց, որ այդ հարցն առաջացել է որպես հետևանք այս ձախողված իշխանությունների վարած արտաքին քաղաքականության։

«Իրոք, դա մեկ օր պետք է լինի, բայց ինչու է այդ հարցը դառնում այդքան հրատապ  ընդ որում մի վիճակում, երբ Հայաստանում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ։

«Նման բարյացկամություն չի դրսևորվում բացառապես այն պատճառով, որ Ադրբեջանը չի տեսնում իր առաջ պետություն, տեսնում է իր կողմից նվաստացած, ծեծված, ոչ միայն դիվանագիտական պատասխան, նաև պաշտպանական կազմակեպման առումով պատասխան տալու անընդունակ ղեկավարի։ Այդ մարդու հետո ինչու իրենք պետք է ընդհանրապես բանակցեն։ Իրենք տեսնում են, որ ժամանակավորապես Հայաստանում նման արհավիրք է։ Այդ ժամանակը կարող է շատ երկար չտևել և ամեն հնարավորինս պետք է օգտվել»,- նշեց Լ, Զուրաբյանը։

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, ինչքան շուտ հայ ժողովուրդը լուծի այս հարցը, որ ՀՀ ձևավովի լեգիտիմ իշխանություն, որն ի վիճակի է  բարձր մակադակով բանավիճել միջազգային ասպարեզում, դնել իր ազգային շահերի պաշտպանության խնդիրները  միջազգային նորմերին ու աշխարհաքաղաքական իրողություններին համահունչ, այնքան շուտ այստեղ բարձրացված հարցերը կստանան իրենց լուծումները։

«Այսօր վարվող բանակցություններում տրամաբանություն չկա»,- ասաց Լ. Զուրաբյանը։

 

1in.am

Տեղեկություններ ունենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում քաղաքական գործընթացների վրա

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

Կապանում բավականին հետաքրքիր մթնոլորտ է. Մենք բազմապիսի տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում (փորձում ունենալ) քաղաքական գործընթացների վրա։

Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք այդ ազդեցության լծակներից մեկն է։

Այսպես, օրինակ, գյուղերից մեկում (գյուղի անունը` հետո, այժմ իրավապահներն են աշխատում) թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրեն «Հայաստան» դաշինքը։

Կոմբինատը դարձել է պետություն պետության մեջ (կամ պետությունից կիսանկախ), որը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, բայց դրա զգալի մասը օգտագործվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության համար։

Բայց մարդիկ շատ ադեկվատ են։ Աննախադեպ շատ են փողոցում մոտեցաղները, ովքեր խնդրում են առավել շատ դիտորդներ ուղարկել Կապան, որ Կոմբինատի ներկայացուցիչները գոնե ընտրական տեղամասերում չազդեն ընտրողնորի վրա։

Պիտակ