Հունիս 13, 2021 12:26 Asia/Tehran

Շաբաթ երեկոյան, Իրանում կայացավ 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների երրորդ հեռուստաբանավեճը:

Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների երրորդ և վերջին հեռուստաբանավեճում քննարկվել են Ժողովրդի մտահոգությունները՝ տնտեսական, հասարակական ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: 

Հարցերը մշակվել էին այնպես, որ թեկնածուները կարողանան ներկայացնել իրենց  ծրագրերն ու լուծումները:

Հեռուստաբանավեճը լավ առիթ էր. հատկապես որ քննարկումների զգալի մասը հիմնականում ուղղված էր թեկնածուների և կառավարության գործունեության քննադատությանը: Կարգախոսները, մեղադրանքներն ու պաշտոնյաների գործողությունների դատողությունը բոլոր երեք բանավեճերի ամենահետաքրքիր կողմերն էին:

Իսլամական հեղափոխության գերագույն  առաջնորդը նախագահական ընտրությունների թեկնածուների խորհուրդ է տվել ընտրությունները չվերածել իշխանության համար մղվող պատերազմի և միմյանց անարգելու հարթակի, ինչպես տեղի է ունենում ԱՄՆ-ում և որոշ եվրոպական երկրներում և նրանց խայտառակության պատճառ է դառնում: Մեծարգո առաջնորդն ասել է.«Անցյալում ևս, երբ թեկնածուները հեռուստաբանավեճերում հետևել են միմյանց վիրավորելու, զրպարտելու, անարգելու և վարկաբեկելու և ժողովրդին մրցակցից վախեցնելու ուղուն, երկիրն ինչ-որ կերպ տուժել է»:

Այն ինչ պարզ է՝ կենցաղային և տնտեսական հիմնախնդիրների կարգավորումը, խտրականության և կոռուպցիայի դեմ պայքարը ժողովրդի հիմնական պահանջներից են, որոնք հնարավոր չէ կարգավորել անհնարին խոստումներով: Անցյալի սխալներից դաս քաղելը և ներքին կարողություններին հավատալը` օգտագործելով արտադրության և զարգացման գործում արդյունավետ բոլոր կարողություններն ու ուժերը և ազգային համերաշխության պահպանումն անհրաժեշտ են երկրի խնդիրների կարգավորման համար:

Այդ հարցն ունի երկու կողմ. Առաջին կողմն այն է, որ չպետք է անտեսել և թերագնահատել պատժամիջոցների և կորոնավիրուսի պանդեմիայի դժվարին պայմանների ձեռքբերումները:

Երկրորդ կողմն այն է, որ չպետք է հուսահատվել խնդիրների պատճառով: Պետք է ընդունել թուլությունները և կառչել գործնական լուծումներին:

Չնայած թեկնածուների կողմից ներկայացված տնտեսական ծրագրերը պետք է գործնականում գնահատվեն սակայն ընդհանուր առմամբ, դրանք լավ նշան են հասարակության հիմնախնդիրներին, հատկապես երիտասարդության խնդիրներին ուշադրություն դարձնելու և ներքին ռեսուրսների պատշաճ օգտագործման համար:

Տնտեսական հարցերը համատարած կողմեր ունեն: Անշուշտ մի քանի րոպեանոց բանավեճերը չեն կարող պատասխան տալ մարդկանց տնտեսական հարցերին ու մտահոգություններին, սակայն դեռևս մի քանի օր ժամանակ է մնացել քարոզարշավը շարունակելու և ժողովրդի հարցումներին պատասխանելու համար:

Ընդհանուր առմամբ, թվում է, որ նախընտրական քարոզարշավում բոլոր թեկնածուները հավատում են ներքին ուժին և տնտեսական ծրագրեր իրականացնելու կարողությանը՝ երկրի հեղինակությունը ներսից պահպանելով, բայց ՀԳՀԾ-ի և արտաքին քաղաքականության վերաբերյալ տարակարծություններ կան նրանց միջև:

Ամեն դեպքում, երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է ընտրել մի թեկնածուի, որը գործնական է և ունի ուժեղ ծրագիր, փորձ և կառավարում: Մարդիկ ցույց են տվել նաև, որ բանավեճի պատճառով չեն հուսալքվում ընտրություններին մասնակցելուց: Բանավեճը պարզապես առիթ է քարոզարշավի և թեկնածուների ծրագրերին ու լուծումներին ծանոթանալու համար: