Հունիս 13, 2021 19:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքվի և Երևանի միջև ստորագրվել է երկկողմ համագործակցության առաջին փաստաթուղթը

Ղարաբաղի խաղաղության եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, Բաքվի և Երևանի միջև ստորագրվել է երկկողմ համագործակցության առաջին փաստաթուղթը:

Այդ փաստաթղթի համաձայն, 15 ձերբակալված հայերի ազատ արձակման դիմաց Բաքվին է փոխանցվել Աղդամում տեղակայված ականների քարտեզը: Քարտեզի դիմաց գերիների փոխանակումը անցած ավելի քան վեց ամիսներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած առաջին համաձայնությունն է, որի մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

15 հայ գերիների դիմաց ականապատված տարածքների քարտեզի փոխանակումը վկայում է հակամարտող կողմերի միմյանց ծայրաստիճան չվստահելու մասին: Անկասկած Հայաստանը ոչ միայն դեմ է Ռուսաստանի միջնորդությամբ կայացած խաղաղության համաձայնությանը, այլև տարակուսանքի մեջ է Ադրբեջանի հետ համագործակցության հարցով: 

Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի կապակցությամբ փորձագետները տարբեր տեսակետներ են հայտնել: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինն ասել է.«Քանի դեռ ղարաբաղյան հարցը չի կարգավորվել, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվելու են լարվածությունն ու բախումները և չնայած խաղաղության համաձայնարի ստորագրմանը, լարվածությունը կվերսկսվի: Այդ վերքը շարունակելու է մխալ»:

Գերիների հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարևորագույն թեմաներից է: Այդ պատճառով, Հայաստանի պաշտոնյաները դիմում են տարածաշրջանային ու միջազգային կառույցներին, հայ գերիների ազատ արձակման համար: Սակայն նրանց ջանքերն ապարդյուն են եղել: Փոխարենը Աղդամում տեղակայված ականների պայթյունը մարդկային կորուստներ է պատճառում Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը:

Հունիսի 4-ին, Քարվաճառում, ականի պայթյունի հետևանքով սպանվեցին ադրբեջանցի երկու լրագրող և մեկ տեղացի պաշտոնյա: Հարկ է նշել, որ Հայաստանը 97000 ական է տեղակայել Աղդամում, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել Ադրբջանի բանակայինների ու ժողովրդի համար:

Այդ առնչությամբ, վերջերս Ադրբեջանի խորհրդարանի թրքամետ մի պատգամավոր տարօրինակ առաջարկ էր ներկայացրել: Բաքվում լույս տեսնող Յենի Մուսավաթ օրաթերթը գրել էր, որ հակադարձելով Աղդամում ականների քարտեզը չհանձնելու Հայաստանի քայլին, Ադրբեջանի խորհրդարանի թրքամետ պատգամավոր Ֆազել Մուստաֆա Ղազանֆարօղլուն առաջարկել է, որ Ալիևի կառավարությունը պարտիզանական անօրինական խմբեր ստեղծի Հայաստանի քաղաքներում և լեռնային Ղարաբաղում հայերի բնակության շրջանում ականապատում և խափանարարություն իրականացնելու համար:

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ Աղդամում ականապատված տարածքների քարտեզի և 15 հայ գերիների փոխնակմամբ թվում է, թե կարգավորվել են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային խնդիրների մի մասը, սակայն այլ քաղաքներում ևս նման վիճակ է տիրում: