Հունիս 14, 2021 17:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-06-2021

Իրանում Էպիդերմոլիզի բուլոզայով հիվանդները տառապում են, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով, թաննկարժեք վիրակապերը հասանելի չեն հիվանդներին:

Շահրվանդ օրաթերթ

Վառվեցին

Ֆարիբան նոր է քառասուն տարեկան դարձել: Քառասուն տարին պակաս չէ, եթե ցանկանում եք հաղթահարել մաշկի այրվածքներն ու վերքերը: Դուք տեսնում եք, թե ինչպես են ձեռքերը անհետանում և բերանը փոքրանում է, դուք չեք կարող հեշտությամբ սնվել, ամբողջ կոկորդն ու ստամոքսը այրվում են և ամեն օր նոր վերքեր են առաջանում մարմնի վրա:

Սրանք Ֆարիբայի առօրյա կյանքի մի մասն են: Ֆարիբան մեկն է այն 850 իրանցիներից, ովքեր տառապում են  Էպիդերմոլիզի բուլոզա հիվանդությունից:

Այդ հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր մարդ, բացի կենցաղային ծախսերից ու հերթական վիրահատություններից, ունի նաև հատուկ  վիրակապերի կարիք: Վիրակապի մեկը արժե մոտ երեք միլիոն թուման (մոտ 150 դոլար):

Էպիդերմոլիզի բուլոզայի ամենաթեթև դեպքումը պահանջվում է օրական առնվազն հինգ վիրակապ: Պատժամիջոցները, սակայն,  իրանցի  հիվանդների համար անհնար են դարձրել վիրակապերի ձեռքբերումը:  

 

Խորասան օրաթերթ

Աշխարհում 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայով, որը կարելի է թուլացնել «ծիծաղի գազով»

Դեպրեսիան ամենատարածված հոգեկան հիվանդություններից է, որը մարդկանց վրա ազդում է առօրյա կյանքում, սոցիալական շփումներում և հոբիով զբաղվելիս: Եթե այն չբուժվի, մարդու անձնական, ընտանեկան և սոցիալական հարաբերությունները կվնասվեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ ավելի քան 300 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայից, իսկ նրանցից տարեկան շուրջ 800 հազարը ինքնասպանություն է գործում: Հետազոտողները պարզել են, որ ազոտի օքսիդի կամ «ծիծաղի գազի» ցածր դոզան վերացնում են դեպրեսիան և այս գազի օգտագործման դրական ազդեցությունը տևում է մի քանի շաբաթ: Այն նաև ցույց է տալիս մի քանի կողմնակի բարդություններ: Այս ուսումնասիրության մեջ դեպրեսիայով տառապող մարդկանց բարձր տոկոսի մոտ,  «ծիծաղի գազով» դոզան ստանալուց հետո, բարելավում է նկատվել:

 

Ջավան օրաթերթ

Ընտրություններն Իրանի ժողովրդի համար ոսկե հնարավորություն են

Իրանի իսլամական հեղափոխության շարժումը վերջին չորս տասնամյակների ընթացքում և Իրանի ժողովրդի դասերը վերջին 43 տարվա կառավարությունների ձևավորման ժամանակ, ավելի են կարևորել 13-րդ նախագահական ընտրությունները և իսլամական համակարգում կառավարության ձևավորման հեռանկարը իսլամական հեղափոխության գործընթացն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Այդ պատճառով, հունիսի 18-ին Իրանում 13-րդ նախագահական ընտրությունների անցկացումը հեղափոխությունից հետո հերթական ոսկե հնարավորությունն  է  Իրանի ժողովրդի համար:

 

lragir.am

Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:

«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։

Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։

«Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

 

 

aysor.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարևոր են և պետք է շարունակեն գործել:

«Պատժամիջոցները կարևոր են», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում CNBC-ն:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները, որոնք մտցվել են Ղրիմի հետ կապված իրավիճակից հետո, պետք է շարունակեն գործել:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ու Ուկրաինային:

 

orakarg.com

Բայդենը շփոթել է Լիբիան ու Սիրիան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը նկատի է ունեցել Սիրիան, երբ խոսել է Լիբիայի մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր ընդլայնման համատեքստում։

«Եվ այսպիսով, ես հույս ունեմ, որ մենք կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ, օրինակ՝ Լիբիայում»,-ասել էր Բայդենը բրիտանական Քորնուոլում G7-ի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։

Կադրերում երևում է, որ Բայդենը ստիպված է եղել ջանք գործադրել՝ հիշելու երկրի անունը, որտեղ, նրա իսկ խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է համատեղ աշխատել Ռուսաստանի հետ։

 

news.am

 

Բայդեն-Էրդողան հանդիպման նախօրեին Անկարան հայտարարում է Ս-400-ի խնդիրը «լուծելու հնարավորության» մասին

«Ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի հարցի շուրջ լուծում գտնելը «միշտ հնարավոր է»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հաստատելով, որ Թուրքիան պատրաստ է հաշվի առնել իրենց գործընկեների մտահոգություններն այդ համակարգերի առնչությամբ:

«Միշտ կարելի է խելամիտ լուծում գտնել: ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներդրումն ու Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը շատ ավելի խորն է եւ բազմակողմանի, քան F-35-ն ու Ս-400-ը»,-ասել է Աքարը, հաղորդում է Bloomberg HT Turkish-ը:

Թուրքիայի կողմից 2019 թվականի հուլիսին Ս-400-ը ձեռքբերելն առաջացրել է լուրջ լարվածություն Վաշինգտոնի հետ հարաբերություններում, որը համարում է, որ զենիթահրթիռային համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ եւ սպառնալիք են ներկայացնում միության համար: Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները բացառել են թուրքական Ռազմաօդային ուժերին F-35 հարվածային կործանիչների արտադրության ծրագրերից եւ կասեցրել թուրքական ընկերությունների մասնակցությունն ինքնաթիռների համար մասերի արտադրության գործում, ինչպես նաեւ պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի նկատմամբ:

«Համակարգերը ձեռքբերելիս Թուրքիայի գլխավոր նպատակն էր մեր երկրի եւ մեր 84 միլիոն քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած օդային սպառնալիքից»,-հայտարարել է Աքարը:

ՊՆ-ի հայտարարությունն արվել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպման նախաշեմին: Ս-400 համակարգերը խնդիրներից մեկն են, որոնք խոչընդոտում են Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին եւ կքննարկվեն Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

 

orakarg.com

Չինաստանը քննադատել է Մեծ յոթնյակի ղեկավարների համատեղ հայտարարությունը

Չինաստանը Մեծ յոթնյակի երկրներին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիայի» մեջ այն բանից հետո, երբ G7-ի գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարությունում Պեկինին կոչ էին արել «հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»։ Մեծ յոթնյակի եռօրյա բանակցություններից հետո հրապարակված հայտարարությունում ընդգծվում էին Չինաստանում ույղուրների խոշտանգումները, Հոնկոնգում ժողովրդավարության դեմ պայքարող ակտիվիստների հետապնդումները։

BBC-ի փոխանցմամբ՝  Բրիտանիայում Չինաստանի դեսպանատունը Մեծ յոթնյակին անհիմն մեղադրարել է։

«Վերջ տվեք Չինաստանին զրպարտելուն, Չինաստանի ներքին գործերին միջամտելուն և Չինաստանի շահերը վնասելուն»,- հայտնել է դեսպանատան խոսնակը։

Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները համատեղ հայտարարությունում նաև խաղաղության և կայունության կոչ էին անում Թայվանի նեղուցում։

Ամենայն հավանականությամբ, Չինաստանին ավելի խիստ ուղերձ կհղեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը մեկնարկել է այսօր Բրյուսելում։

«Մենք գիտենք, որ Չինաստանը չի կիսում մեր արժեքները։ Մենք պետք է միասին արձագանքենք դրան՝ որպես դաշինք»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

 

 

 

 

 

Պիտակ