Հուլիս 18, 2021 08:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.07.2021

Փորձագետներն ասում են, որ երեխաների համար հեռախոս գնելը ոչ մի կերպ չի խրախուսվում, փոխարենը կարելի է ընտանքի օգտագործման համար պլանշետ գնել:

 Քեյհան օրաթերթ

Սիոնիստները հայտարարել են, որ Հեզբոլլահի հրթիռային զինանոցը կազմում է 700 կմ. հեռահարությամբ 150 հազար հրթիռ

Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային առաջադիմության մասին Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հայտարարել են, որ  այս ռեժիմի բանակի հաշվարկերով, Հեզբոլլահը 150 հազար հրթիռ ունի և ապագա առճակատման ընթացքում կարող է օրական 1000-ից 3000 հրթիռ արձակել  օկուպացված տարածքների ուղղությամբ:

Սիոնիստները չեն կարողանում թաքցնել Հեզբոլլահի բալիստիկ հրթիռներից իրենց սարսափը, քանի որ լավապես գիտակցում են Հեզբոլլահի ձեռքում առկա այս կարողության հետևանքների մասին: Սիոնիստական ԶԼՄ-ները այս կապակցությամբ հայտարարել են, որ այս ռեժիմի բանակի հաշվարկենրի համաձայն Հեզբոլլահի հրթիռային զինանոցում առկա են տարբեր տեսակի հրթիռներ և մի այլ պատերազմ բռնկվելու դեպքում օրական մինչև 3000 հրթիռ կարձակվի դեպի օկուպացված Պաղեստին:

 

 Խորասան օրաթերթ

Երեխաների համար հեռախոս կամ պլանշետ գնել թե՞ ոչ

Խորհուրդ չի տրվում երեխաների համար հեռախոս գնել, սակայն ընտանքի օգտագործման համար կարելի է պլանշետ գնել: Ուսուցման համակարգը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեծ մասամբ առցանց տեսք է ստացել և տարրական դպրոցի երեխաների համար հեռախոս գնելու փոխարեն առաջարկվում է ընտանքի օգտագործման համար գնել մի պլանշետ, քանի որ այս պայմաններում երեխան այն իր սեփականությունը չի համարելու և քույր ու եղբայրների միջև վեճեր չեն առաջանա: Իսկ ծնողներն ավելի հանգիստ են կարող վերահսկել երեխաներին, քանի որ կարող են  սահմանափակել սարքավորման օգտագործման ժամանակը և ծածկագիրն իմանալու համար դժվարության չեն հանդիպելու և միաժամանակ հեշտությամբ հնարավոր է վերահսկել ներբեռնված խաղերի ու հավելվածների բովանդակությունը: Ուշադիր եղեք, որ ոչ մի դեպքում պլանշետի վրա VPN հավելված մի միացրեք և խուսափեք սիմ կարդ դնել պլանշետի մեջ:

 

 Իրան օրաթերթ

Արտադրական թռիչքը շարունակվեց պատերազմական ու կորոնավիրուսի պայմաններում

Արտադրական թռիչքի համար իմաստնության ու հույսի 81-րդ արշվախմբի և տարբեր քաղաքներում Ճանապարհների ու քաղաքշինության և Սպորտի ու երիտասարդության նախարարությունների ազգային նախագծերի բացման ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Հպարտանում ենք, որ տնտեսական պատերազմի ու կորոնավիրուսի ծանր պայմաններում Աստված մեզ հնարավորություն տվեց   հզորությամբ շարունակել արտադրության ավելացման ու թռիչքի ու նաև արտադրության խոչընդոտների վերացման ու աջակցության ուղին»: 

 

 Աֆթաբե Յազդ օրաթերթ

Անորոշ ու բարդ ուղիների վերջը

Կիրակի հուլսիս 11-ին, այլ երկրների բնակիչների տարբերվող  և գուցե պայմանները չընկալող Կուբայի հազարավոր քաղաքացիները կորոնավիրուսի հետ կապված սահամափակումների, պատվաստման գործընթացի  և կառավարության անուշադրություն կոչվող երևույթի դեմ բողոքելու համար, դուրս են եկել Հավանայի, Սանթիագոյի և Կուբայի այլ քաղաքների փողոցներ ու վանկարկել են «Ազատություն», «Մահ բռնապետությանը» կարգախոսները: Ռոյտերզ լրատվական գործակալությունը կիրակի օրը Կուբայում անցկացված բողոքի ցույցերը անվանել է հազվագյուտ ակտ:

 

armenpress.am

Հայկ Մարությանն ու Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

«Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն:

Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:

Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:

Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին»,- գրել է Մարությանը:

 

armenpress.am

ԵՄ-ի ֆինանսական աջակցության մի հատվածը կուղղվի ՀՀ-ի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդմանը

Հայաստանի հարավային հատվածի դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցություն, «Կանաչ Երևան» ծրագիր. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Երևանում կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 մլրդ դոլարի աջակցությունը որ ուղղություններով է ծախսվելու:  Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցությունն է:  

«Ընդ որում, ուզում եմ ընդգծել այն, որ այստեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Մենք աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականացմանը և միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը: Կարևորում եմ նաև կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության  քաջալերումը: Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, ու շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ ուղղությունը Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախընտրական  քարոզարշավի ընթացքում հավաքագրել են առանցքային խնդիրներ՝ կապված խմելու ջրի մատակարարման, արոտավայրերի հասանելիության և այլ հարցերի հետ: Նա նկատեց, որ տուրիզմի զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, ինչ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են նախատեսված:

«Հաջորդ ուղղությունը «Հյուսիս-Հարավ» ծրագիրն է: Մենք առաջիկայում կհայտարարենք Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածի հետ կապված մրցույթը, որտեղ թունելներ, կամուրջներ կան: Դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն, և Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել: Դա չափազանց կարևոր է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների թվայնացման ոլորտին է վերաբերում և ՀՀ կառավարությունը նախատեսում է այս ուղղության ֆինանսավորման մի հատվածը ուղղել կրթությանը: Լուրջ ծրագրեր կան դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ջրամբարների կառուցման հարցը:

Բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի համար՝  «Կանաչ Երևան» և «Խելացի կառավարվող քաղաք», մասնավորապես, երթևեկության կառավարում արհեստական բանականության միջոցով:

«Մետրոպոլիտենի վերականգնումը նույնպես կառանձնացնեմ, որտեղ, իմիջայլոց, Եվրամիությունը բավական շոշափելի դեր է ունեցել և այդ ուղղություններով մենք կշարունակենք աշխատանքը:  Մենք այդ ծրագրերը պետք է առաջ տանենք և, այո, առաջիկա 4-5 տարիների ընթացքում 2.6 մլրդ եվրոյի ծրագրերը պետք է իրականացնենք և դա շատ լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

lragir.am

Գիշերային օպերացիան Երեւանում չստացվեց

Հուլիսի 16-ի երեկոյան Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի այցի կապակցությամբ բողոքի ակցիա է արել ՀՅ Դաշնակցության երիտասարդական թեւը: Նրանք Միշելին դիմավորել են «ամոթ» վանկարկումներով, հաճույքով հաղորդել է ռուսական ՌԻԱ գործակալությունը: Նմանատիպ տեղեկատվություն է հայտնվել ռուսական այլ քարոզչական ռեսուրսներում, որոնցում պատմվում էր քաղաքացիների արդար վրդովմունքի մասին:

Երեւանում էլ ակցիայի մասնակիցների կողքին էին ռուսական զլմ-ները: «Ակցիայի մասնակիցներից մեկը պատմել է, որ կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչները հավաքվել են, որ հարցնեն Միշելին՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում։ Որտե՞ղ էր, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում էր ֆոսֆորային զենք։ Որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր քաղաքացիական բնակչությանը։ Ինչո՞ւ են հիմա եկել, արդյոք փորձում են գնել Հայաստանը։ Հայաստանը վաճառքի համար չէ։ Այն օրակարգը, որով եկել են, չեն հաջողելու», ասել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։

ՀՅԴ-ն իսկապես կարեւոր հարց է բարձրացրել՝ ուր էին արեւմտյան երկրները պատերազմի ժամանակ։ Իսկ ո՞ւր էր ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը, երբ այդ ամենը կատարվում էր: Գիշերային ակտը լիարժեք կլիներ, եթե ՀՅԴ-ն պարզաբանի, թե ուր էին իրենք, երբ Պուտինը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, կարգավիճակի հարցը փակված է, հակամարտությունն էլ լուծված է։ Կամ երբ Շոյգուն հայտարարեց, որ Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ բարդ օպերացիա են իրականացրել։ Կամ երբ ռուսաց եկեղեցու Մոսկովյան պատրիարքության ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան։ Հավատարմություն Լավրովի պլանին ու եռակողմ փաթեթին, եւ դժգոհություն Արեւմուտքից՝ մի տեսակ կիսատ է ստացվում։

Ռուսական պրոպագանդան աշխատում է արդեն ոչ պարզապես կացնային. երեւում է միջոցների մեջ խտրություն չի դրվում Հայաստանում ռուսական ավանդական քաղաքականության լիակատար տապալման պատճառով:

 

news.am

Եթե մենք չենք ուզում, որ ադրբեջանցիները մտնեն Երեւան, ապա մենք պետք է մեկ օր շուտ վերականգնենք բանակը. Կիվիրյան

Եթե մենք չենք ուզում, որ ադրբեջանցիները մտնեն Երեւան, ապա մենք պետք է մեկ օր շուտ վերականգնենք բանակը, պետականությունը, տնտեսությունը. Մենք պետք է ստեղծենք լրիվ նոր մոդելի բանակ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն այն էր, որ ռազմաքաղաքական առումով խախտվել էր բալանսը, այսինքն Ադերբեջանը առնվազն 8-10 անգամ ռազմական առումով ավելի առաջ էին անցել: Ուժերի նման հարաբերակցության պարագայում սկսվեց այդ պատերազմը:

Ինձ միշտ հարցնում են՝ արդյոք հնարավոր էր պահել ստատուս-քվոն: Այո, հնարավոր էր, ինչպես ասենք, Կիպրոսում է պահվում, եթե ուժերի հարաբերակցությունը չխախտվեր: Տարիներ շարունակ խախտվել էր ուժերի հարաբերակցությունը, դրան գումարվեց Նիկոլ Փաշինյանի սխալ քայլերը դիվանագիտության, արտաքին քաղաքականության մեջ եւ այդ ամենը բերեց նրան, որ ադրբեջանական կողմը օգտվելով ռազմաքաղաքական բալանսի կտրուկ խախտումից, գնաց պատերազմի»,-ասաց նա:

Կիվիրյանի խոսքով, հՀիմա որպեսզի չկորցնենք նաեւ Հայաստանը, պետք է մեկ օր շուտ վերականգնենք ռազմաքաղաքական բալանսը. «Բայց, ցավոք, Հայաստանի իշխանություններն այսօր զբաղված են ցանկացած կապիկությամբ, բացի բանակը վերականգնելուց»:

 

lragir.am

Բաքու-Նախիջեւան կապը վերսկսվում է․ Իրանով

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 17-ից վերսկսվում են Բաքու-Նախիջեւան-Բաքու ավտոբուսային ուղևորափոխադրումները, որոնք դադարեցվել էին անցյալ գարնանը համաճարակի պատճառով: Իրանական կողմի հետ պայմանավորվածությամբ, հարևան Իրանի տարածքով ավտոբուսների հետագա տեղաշարժի համար ուղևորները կհանձնեն ՊՇՌ թեստ, հաղորդում են լրատվամիջոցները:

Փաստորեն, Բաքուն համաձայնվել է Իրանի առաջարկին`շարունակել օգտագործել իր տարածքը` Բաքուն Նախիջևանի հետ կապելու համար: Ավելի վաղ Թեհրանը Ադրբեջանին առաջարկել էր Զանգիլանից Նախիջեւան ճանապարհներ կառուցել, այդ թվում ՝ երկաթուղային, Իրանի տարածքով, այլ ոչ թե Մեղրիով:

Դրան զուգահեռ Իրանը պատրաստակամություն էր հայտնել օգնելու Հայաստանին Հյուսիս-հարավ մայրուղու մի հատվածի կառուցման հարցում, որը Սեւ ծովը կկապի Պարսից ծոցին: Հայաստանի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Իրանի ու ԵՄ-ի հետ քննարկում է Սյունիքի մարզում ճանապարհների, թունելների ու կամուրջների կառուցման հարցը: Եվրամիությունը դրա համար պատրաստ է տրամադրել է 600 միլիոն եվրո:

Բաքուն, անկասկած, կշարունակի սադրանքներն այս հատվածներում: Միջազգային աջակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ինքնիշխան վերահսկողություն հաստատել հայ-իրանական սահմանին:

 

Պիտակ