Հուլիս 18, 2021 11:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-07-2021

ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի հրամանատարները խիստ անհանգստացած են, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ Թրամփի պահանջը կարող է լայնամասշտաբ պատերազի պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում (Արևմտյան Ասիա):

Քեյհան օրաթերթ

«Նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունից հետո Նեթանյահուն փորձեց ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի հարձակվի Իրանի վրա, բայց միացյալ շտաբի պետերը դա կանխեցին», - ասվում է ամերիկյան թերթի զեկույցում:

New Yorker- ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը փորձել է ճնշել Դոնալդ Թրամփին՝ հարձակվել Իրանի վրա: Բայց ԱՄՆ միացյալ շտաբի հրամանտարներերը արգելել են դա: New Yorker– ը գրել է. «ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին խիստ մտահոգված էր այն փաստով, որ  պնդելով Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա, Թրամփը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում (Արևմտյան Ասիա)»:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանի դատական ​​իշխանության ղեկավար. Դատական ​​համակարգը կպայքարի կոռուպցիայի դեմ բոլոր ոլորտներում

Դատական ​​իշխանության ղեկավարն ասել է. «Տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարը անհրաժեշտ է, բայց դատական ​​համակարգը կդիմակայի բոլոր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումների դեմ»:

 

Արման Մելի օրաթերթ

Ասղար Ֆարհադին կրկին դարձավ «հերոս»

Կաննի կինոփառատոնն ավարտվեց շաբաթ օրը: «Ոսկե արմավենին» շնորչհվեց Ջուլիա Դյուկորնոյի «Տիտանը» ֆիլմին:

Կաննի 74-րդ կինոփառատոնն անցկացվեց կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

Այս տարի «Հերոս» ֆիլմով  փառատոնին մասնակցեց նաև իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադին: Այս անգամ նա արժանացավ Կաննի կինոփառատոնի Գրան Պերիի մրցանակին «Հերոս» ֆիլմի համար: Ավելի վաղ «Վաճառողը» ֆիլմով  Կաննի Լավագույն սցենար մրցանակը շահած Ասղար Ֆարհադին այժմ կարող է առաջադրվել Օսկարի և այլ խոշոր կինոմրցանակների:

 

Էթեմադ օրաթերթ

Մահացու ջրհեղեղներ Բելգիայում, կառավարությունը հասարակական սուգ է հայտարարել

Բելգիայի կառավարությունը հուլիսի 20-ը հայտարարել է հասարակական սգո օր՝  երկրում ավերիչ ու մահացու ջրհեղեղի զոհերի հիշատակիը հարգելու նպատակով: Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 20-ի: Անհետ կորած է ևս 20 քաղաքացի: 

 

 

Համշահրի օրաթերթ

Ամերիկյան թերթը բացահայտել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ  եվրոպական ծրագիրը

The Wall Street Journal- ը հայտնում է, որ եվրոպացի պաշտոնյաները երեք քայլից բաղկացած ծրագիր են ներկայացրել` ընդլայնելով «Իրանի միջուկային ծրագրի զարգացումից խուսափելու ժամանակաշրջանը»:

 The Wall Street Journal- ը ուրբաթ օրը  հաղորդել է, որ եվրոպացիները մտադիր են Իրանից պահանջել պահեստում պլոմբել առաջադեմ ցենտրիֆուգները, ինչպես նաեւ վերացնել այս սարքերի համար օգտագործվող էլեկտրոնային ենթակառուցվածքը:

Ըստ The Wall Street Journal-ի, Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա ոչնչացնել իր առաջադեմ ցենտրիֆուգները:

 

armenpress.am

ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին. Շառլ Միշել

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի տրամադրման որոշումը և նշել, որ այն նոր խթան կհանդիսանա մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի ակտիվ իրագործմանը, ինչպես նաև տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը ԵՄ գործընկերների հետ աշխատում է նախատեսվող ծրագրերի օրակարգի մշակման և դրանք արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և վերահաստատել այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ  ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած առաջարկությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում ավելի ինտենսիվ կերպով հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության փաստը, որը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ամբողջական վերադարձի ապահովումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի իրականացումը:

 

araratnews.am

ՍԴ-ի որոշումը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

 2021 թվականի հուլիսի 17-ին, դռնբաց նիստում Սահմանադրական Դատարանը հրապարակեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը:

Սահմանական Դատարանը որոշեց, ընտրությունների արդյունքները թողնել ուժի մեջ: Սույն որոշումը վերջնական է:

Սահմանադրական դատարանը մերժեց չորս ուժերի դիմումները. ընտրությունների արդյուքները մնում են անփոփոխ, Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու:

 

lragir.am

Բաքու-Նախիջեւան կապը վերսկսվում է․ Իրանով

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 17-ից վերսկսվում են Բաքու-Նախիջեւան-Բաքու ավտոբուսային ուղևորափոխադրումները, որոնք դադարեցվել էին անցյալ գարնանը համաճարակի պատճառով: Իրանական կողմի հետ պայմանավորվածությամբ, հարևան Իրանի տարածքով ավտոբուսների հետագա տեղաշարժի համար ուղևորները կհանձնեն ՊՇՌ թեստ, հաղորդում են լրատվամիջոցները:

Փաստորեն, Բաքուն համաձայնվել է Իրանի առաջարկին`շարունակել օգտագործել իր տարածքը` Բաքուն Նախիջևանի հետ կապելու համար: Ավելի վաղ Թեհրանը Ադրբեջանին առաջարկել էր Զանգիլանից Նախիջեւան ճանապարհներ կառուցել, այդ թվում ՝ երկաթուղային, Իրանի տարածքով, այլ ոչ թե Մեղրիով:

Դրան զուգահեռ Իրանը պատրաստակամություն էր հայտնել օգնելու Հայաստանին Հյուսիս-հարավ մայրուղու մի հատվածի կառուցման հարցում, որը Սեւ ծովը կկապի Պարսից ծոցին: Հայաստանի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Իրանի ու ԵՄ-ի հետ քննարկում է Սյունիքի մարզում ճանապարհների, թունելների ու կամուրջների կառուցման հարցը: Եվրամիությունը դրա համար պատրաստ է տրամադրել է 600 միլիոն եվրո:

Միջազգային աջակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ինքնիշխան վերահսկողություն հաստատել հայ-իրանական սահմանին:

 

yn.am

Գերմանիայում ջրհեղեղից հետո ավելի քան 1000 մարդ է կորել 

Գերմանիայի Արվայլեր շրջանում մոտ 1,3 հազար մարդ անհետ կորել է ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնում է շրջանի վարչակազմի կայքը։ Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ Գերմանիայի արևմտյան մասում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Ընդհանուր առմամբ, տարերքի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերում ավելի քան 1000 հրշեջներ, ոստիկաններ և ստորաբաժանումների այլ աշխատակիցներ: Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ ջրհեղեղի հետ կապված թվերը շոկ են առաջացրել իր մոտ: 

 

 

 

 

 

Պիտակ