Հուլիս 29, 2021 09:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.07.2021

Օգոսոստի 5-ին կայանալիք Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը կլուսաբանեն մոտ 100 օտարերկրյա լրագրողներ:

Էթեմադ օրաթերթ

Նախագահի երդմնակալության արարողությունը կլուսաբանեն մոտ 100 օտարերկրյա լրագրողներ

Իրանի խորհրդարանի նախագահական խորհրդի խոսնակը հայտարարել է, որ 13 -րդ նախագահի երդմնակալության արարողությունը լուսաբանելու են մոտ 100 օտարերկրյա լրագրողներ:

Իսլամական խորհրդարանումԹեհրանի ներկայացուցիչ Սեյեդ Նեզամուդդին Մուսավին ասել է, որ 13 -րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա  օգոստոսի 5 -ին,   ժամը 17: 00 -ին, խորհրդարանի բակում:

 

 

Համշահրի օրաթերթ

Գիտնականները նշում են, որ փակ տարածքներում դիմակ կրելը անհրաժեշտ է 

Կորոնավիրուսի «դելտա» շտամի փոխանցման արագության և նույնիսկ պատվաստվածների՝ այս շտամով վարակվելու պատճառով,   Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին ստիպել է նորից ընդգծել  դիմակ կրելու անհրաժեշտությունը, հատկապես փակ տարածքներում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նշում են, որ պատվաստված անձինք և երեխաները պետք է փակ տարածքներում դիմակներ կրեն, հայտնում է BBC- ն:

Դիմակ կրելը  հատկապես կարևոր է այն վայրերում, որտեղ  կորոնավիրուսի  փոխանցման արագությունը բարձր է:

 

Իրան օրաթերթ

Նոր պահեստահորերի կառուցման մասին հայտարարությունից հետո, ԱՄՆ -ն մտահոգված է  Չինաստանի միջուկային ծրագրի ամրապնդման կապակցությամբ

Պենտագոնը և Կոնգրեսի հանրապետական ​​անդամները մտահոգություն են հայտնել Չինաստանի միջուկային ուժերի ամրապնդման վերաբերյալ,  այն բանից հետո, երբ Պեկինը հայտարարել է 110 հրթիռային պահեստահորի կառուցման մասին:

«Ռոյթերսի» հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի (AFS)  հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ  արբանյակային պատկերների համաձայն, Չինաստանը Սինցզյան շրջանի արևելյան մասում, Համիի մոտ, կառուցում է մի քանի պահեստահոր:

Մի քանի շաբաթ առաջ հաղորդվել էր Չինաստանից մոտ 380 կմ հարավ -արևելք գտնվող անապատային շրջանում ՝ Յումենում, մոտ 120  պահեստահորի կառուցման մասին:

 

Ջամե ջամ օրաթերթ

Human Rights Watch-ն Իսրայելի բանակին մեղադրել է Գազայի 11-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների հավասար հարձակումներ իրականացնելու մեջ:

Միջազգային իրավապաշտպան խումբը երեքշաբթի օրը հրապարակել է  Իսրայելի իրականացրած երեք ավիահարվածների  հետաքննության արդյունքները, որոնց համաձայն, հարձակումների ընթացքում սպանվել է 62 պաղեստինցի խաղաղ բնակիչ:

Կազմակերպության տվյալներով՝ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայում իրականացված հարձակման վայրի մերձակայքում  չեն եղել ռազմական թիրախներ:

Human Rights Watch- ը իր հետաքննության արդյունքում եզրակացրել է, որ Իսրայելը Գազայի հատվածի վրա իր հարձակումներում օգտագործել է ամերիկյան GBU-31 ճշգրիտ ռումբեր և նախքան հարձակումը չի զգուշացրել շրջանի բնակիչներին, որպեսզի վերջիններս լքեն իրենց տները:

Կազմակերպությունը հայտարարել է, որ հետաքննության ընթացքում չի հայտնաբերել ռազմական թիրախների ներկայության ապացույց այն տարածքներում, որոնց դեմ իրականացվել են հարձակումները:

 

armenpress.am

ԵԽ-ն մտահոգություն է հայտնել Վարոշայի կարգավիճակի վերաբերյալ Էրդողանի հայտարարության առնչությամբ

  Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ:

«Նման միակողմ գործողությունները ափսոսանքի են արժանի, քանի որ հակասում են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի գործող բանաձևերին, որոնք լիարժեքորեն ճանաչված են Եվրոպայի խորհրդի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԵԽ-ն կոչ է արել չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին: 

Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրել թուրքերով, իսկ  արդեն 1983 թվականին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

 

armenpress.am

Ադրբեջանական ԶԼՄ-ները հերքել են թուրք-ադրբեջանական համատեղ բանակի մասին իրենց իսկ տարածած տեղեկատվությունը

  Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը՝ տարածելով կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Բաքուն և Անկարան համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրություն ունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի գնացել:

Մասնավորապես, պատասխանելով համատեղ թյուրքական բանակի հնարավոր ստեղծման մասին հարցին՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը պատասխանել է. «Մենք շատ համաձայնագրեր ենք կնքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև, այդ թվում և պաշտպանական արտադրության ու ռազմական աջակցության վերաբերյալ: Այդ համաձայնագրերի շրջանակում մեծ աշխատանք է տարվում, այդ թվում և՝ համատեղ զորավարժություններ: Սակայն մեր հիմնական կարգախոսն է, ինչպես ասել էր Հեյդար Ալիևը, «մեկ ազգ, երկու պետություն»: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում»:

 

 

armenpress.am

Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել

 Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Новости-Грузия» պորտալին, այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Պորտալը նշում է, որ «դելտա պլյուսը» առաջին անգամ Հնդկաստանում 2020 թ. հոկտեմբերին հայտնաբերված «դելտա» հիմնամանրէի նոր տեսակն է: «Դելտա պլյուսի» հայտնաբերման մասին առաջին անգամ հայտարարել են Մեծ Բրիտանիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս հիմնամանրէն կրկնակի անգամ ավելի հեշտ է տարածվում, քան «դասական»՝ չինական հիմնամանրէն, որից սկսվել է համավարակը:

Վրաստանում ներկայումս վարակվածների մինչեւ 50 տոկոսը վարակված են «հնդկական հիմնամանրէով»: Դրա տարածումը սկսվել է մայիսին։ 

Վարակվածների մյուս կեսը վարակված է  կորոնավիրուսի «բրիտանական հիմնամանրէով", որը Վրաստանում հայտնվել է փետրվարի վերջին:

Համաճարակաբանները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս «հնդկական հիմնամանրէն» ամբողջությամբ կփոխարինի «բրիտանականին»:

 

panarmenian.net

Ռուբինյան. ՀՀ-ն սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

  Հայաստանը սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, Հանրայինի եթերում հայտարարել է իմքայլական Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանաբար արձագանքի ստեղծված իրադրությանը, քանի որ դա կազմակերպության պարտականությունն է:

Հարցին՝ արդյոք ՀՀ-ն պետք է կրկին դիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով հուլիսի 28-ի սահմանային զարգացումները, Ռուբինյանն ասել է, որ «գործընթացը շարունակվում է»:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

 

 

panarmenian.net

Դեր Զորի եկեղեցական համալիրն ամբողջությամբ պայթեցվել է

 Կիլիկիո կաթողիկոսարանի հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել՝ նշելով` տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է:

«Հստակ տեղեկության համաձայն՝ համալիրը քանդված է այնտեղ տեղադրված զանազան ռումբերի պայթյունների արդյունքում:

Հայտնենք, որ Դեր Զորի համալիրը բաղկացած էր եկեղեցուց, թանգարանից, մատենադարանից, համագումարների հատուկ սրահից և այլ հարակից բաժիններից:

Երբ շրջանում ստեղծվի ապահով վիճակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն անմիջապես կայցելի Դեր Զոր»,- ասված է CiliciaTv-ի հաղորդագրության մեջ:

 

 

panarmenian.net

Ֆրանսիան ՀՀ ու Ադրբեջանի միջև քաղգործընթացների վերսկսման կոչ է անում, բայց ոչ ուժի կիրառման ներքո

  Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման, որը, սակայն, պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, որն Էրեբունի ամրոցում մասնակցում էր Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։

«Ես ամբողջությամբ տեղեկացված եմ, որ այս պահին, երբ մենք այս միջոցառումն ենք իրականացնում, Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում, զինված գործողություններ են։ Բնականաբար, մենք մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։ Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացում կա»,- ասել է դեսպանը, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքերով, սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ այն նաև հրադադարի խախտում է, որի պատճառով նաև ընդհանուր Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում։

Նա նշել է նաև, որ բնականաբար, շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի նախ իրավիճակի հանգստացմանը ներդրումն ունենան, ապա՝ քաղաքական գործընթացի վերսկսմանը։

«Բնականաբար այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմաններին իրավիճակն է։ Չենք մոռանում նաև նոյեմբերի 10-ի հայտարարության այն կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան․ մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,-ասել է դեսպանը:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, հայկական կողմն ունի 3 զոհ և 3 վիրավոր։

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

Պիտակ