Հուլիս 30, 2021 12:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.07.2021

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ կառուցողական ու խաղաղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ:

Իրան օրաքերթ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է ամուր կապեր պահպանել Չինաստանի հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փհենյանում հարգանքի տուրք է մատուցել չինական պատերազմում զոհվածներին և խոստացել ամուր կապեր պահպանել Պեկինի հետ, հայտնում են Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները:

Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press- ը

 «Բարեկամության աշտարակը»  ոգեկոչում է 1950-53 թվականների Կորեական պատերազմի ընթացքում զոհված չինացի զինվորների հիշատակը: Սա 2011 թվականին  իշխանության գալուց հետո, Կիմ Չեն Ընիր երրորդ  այցն է  «Բարեկամության աշտարակը»: Այցը տեղի է ունեցել պատերազմի ավարտի 68-րդ տարեդարձից մեկ օր անց:

Կիմ Չեն Ընը ընդգծել է, որ  երկու երկրների բարեկամության հիմքում ազգակցական կապն է, որը սերնդեսերունդ փոխանցվելու է ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին»:

 

Էթեմադ օրաթերթ

  Նիկոլ Փաշինյան. Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը՝ առաջարկվող ֆորմատով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ, ապրիլի 13-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո։ Ուզում եմ հիշեցնել, որ մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը՝ առաջարկվող ֆորմատով: Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրասատակամությունը»։

Ավելի վաղ, Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին լարվածության աճից հետո, Հայաստանի վարչապետը կոչ էր արել ռուս սահմանապահներ տեղակայել  սահմանի ողջ երկայնքով:

Փաշինյանը հայտարարել է. «Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը՝ սահմանազատման աշխատանքներն առանց բախումների անելու համար»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Չինաստանը և Ռուսաստանը կարող են տիեզերքում արբանյակներ ոչնչացնել լազերների և հրթիռների օգնությամբ

Բրիտանական ռազմաօդային ուժերի հրամանատարը նախազգուշացրել է, որ Մոսկվան և Պեկինը տիեզերքում   վտանգավոր գործողություններ են իրականացնում և ամեն օր սպառնում արբանյակներին:

Մայք Ուիգսթոնը նախազգուշացրել է, որ ապագա պատերազմները տեղի են կունենալու  տիեզերքում, և որ Բրիտանիան տեղեկություններ է հավաքում տիեզերքում ցանկացած տեսակի  կասկածելի գործունեության մասին:

Նա հավելել է. «Չինաստանը և Ռուսաստանը անխոհեմ պահվածք ունեն տիեզերքում, ինչը դրսևորվում է տարին մի քանի անգամ:  Ռուսաստանը արբանյակներ է տեղակայել տիեզերքում, որոնք ունեն ռազմական զենքի հատկանիշներ, իսկ վերջերս տիեզերքում մանևրի ժամանակ նրանք հայտարարել են, որ ունակ են լազերների և հրթիռների միջոցով խոցել այլ արբանյակներ»: 

 

Համշահրի օրաթերթ

Պատվաստման սխալի պատճառով Բուլղարիայում մահացել է 10 հազար քաղաքացի 

Բուլղարիայի կառավարությունը խոստովանել է պատվաստումները հետաձգելու իր սխալը:

Բուլղարիայի առողջապահության ժամանակավոր նախարար Ստևիչկո Կացարովը հայտարարել է, որ պատվաստումների ծրագրում նախկին կառավարության սխալը 10 հազար մարդու կյանք է խլել:

Կացարովը խորհրդարանում ունեցած ելությում հայտարարել է, որ  նախկին կառավարության առաջին սխալը «ԱստրաԶենեկա» պատվաստանյութին առաջնահերթություն տալն էր և Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից հաստատված երեք այլ պատվաստանյութերի անտեսումը, ինչի հետևանքով, տարեսկզբին երկրում առաջացել է պատվաստանյութի պակաս:

 

armenpress.am

Բայդենը հուլիսի 30-ին ԱՄՆ-ում բնակվող կուբացիների հետ կքննարկի Կուբայում տեղի ունեցած բողոքները

  ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 30 կընդունի երկրում բնակվող կուբացիներին, որոնց հետ կքննարկի վերջին իրադարձությունները Կուբայոմ եւ դրանց ԱՄՆ-ի վարչակազմի արձագանքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասն ասված Է պետության ղեկավարի՝ հուլիսի 29-ի երեկոյան տարածված գրաֆիկում:

«Նախագահը կընդունի ամերիկացի կուբացիների (ընկերակցության) ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի վերջերս Կուբայում տեղի ունեցած պատմական ցույցերը եւ վարչակազմի արձագանքը»,- նշված Է տեքստում:

Հուլիսի 11-ին Կուբայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել, որ հանրապետության մի քանի քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց մասնակիցները թալանել են մի շարք խանութներ: Մինչ այդ Սան Անտոնիո դե լոս Բանիոս քաղաքում, որը գտնվում Է Հավանայից 24 կիլոմետր հարավ, սկսվել են զանգվածային ցույցեր: Երկրի նախագահ Միգել Դիաս Կանելը Կուբայական հեղափոխության պաշտպաններին կոչ Է արել դուրս գալու փողոցներ՝ իշխանությունների դեմ սադրանքների կանխման համար:

Պաշտոնական տվյալներով՝ կառավարության շատ կողմնակիցներ վիրավորվել են ջարդարարների հետ ընդհարումների ժամանակ: Անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը Կուբայի իշխանությունները բարդել են ԱՄՆ-ի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Կիմ Չեն Ունը կոչ Է արել բարձրացնելու բանակի մարտական պատրաստականությունը

  Հուլիսի 24-ից մինչեւ 27-ը Փհենյանում տեղի Է ունեցել պատմության մեջ առաջին սեմինարը Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հրամանատարության եւ քաղաքական կոմիսարների համար: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը կոչ Է արել գործադրելու առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար, հուլիսի 30-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայումս թշնամական ուժերը սիստեմատիկորեն մեծացնում են իրենց հնարավորությունները ԿԺԴՀ-ին նախազգուշական հարված հասցնելու համար, ավելացնում են սպառազինությունները եւ ակտիվացնում բազմապիսի զորավարժություններ ագրեսիայի նպատակով: Մենք պետք Է գործադրենք առավելագույն ջանքեր բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար»,- սեմինարում ասել Է Կիմ Չեն Ունն իր ելույթի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են բանակային բոլոր ստորաբաժանումների զորապետերը եւ քաղաքական կոմիսաները: Այնտեղ քննարկվել են բանակի համար կադրերի մարտավարական եւ քաղաքական պատրաստման, ինչպես նաեւ պաշտպանության բարձրացման հարցերը նոր սպառնալիքների աճի ֆոնին:

Փհենյանն ավանդաբար դատապարտում Է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զնված ուժերի համատեղ զորավարժությունները՝ դրանք համարելով ԿԺԴՀ ներխուժման փորձ: Վերջին տարիներին Սեուլը եւ Վաշինգտոնը չեղյալ են հայտարարել կամ կրճատել մի շարք զինավարժանքներ մասշտաբը համավարակի պատճառով եւ դիվանագիտական գործընթացի պահպանման համար, որը նպատակամված Է Փհենյանին հաշտության երկխոսության ներգրավելու համար: Այս տարի ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զինավարժանքերը պլանավորված են օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ինչ տեսակի ԱԹՍ են խոցել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ինչ տեսակի ԱԹՍ են խոցել հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող  տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով: 

ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»:

 

panarmenian.net

ՌԴ-ն փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին

  Ռուսաստանը փոխել է իր համանախագահին ԼՂ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սա առաջին փոփոխությունն է վերջին 11 տարում։

Այդ պաշտոնում Իգոր Խովաևը փոխարինել է Իգոր Պոպովին, որը համանախագահ էր 2010-ից։

Ռուսաստանցի համանախագահի փոփոխության մասին հայտնի է դարձել հուլիսի 29-ին։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը որպես ՌԴ համանախագահ ստորագրել է արդեն Խովաևը։

59-ամյա Խովաևը մինչ այս ՌԴ դեսպանն էր Ֆիլիպիններում, և համատեղության կարգով՝ Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում և Պալաուի Հանրապետությունում։ Խովաևը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ ԱԳՆ կենտրոնական աշխատակազմում։ Նա տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի և վիետնամերենի։

 

 

panarmenian.net

ԵԱՀԿ գործող նախագահը հորդորել է Բաքվին և Երևանին խաղաղ լուծել չլուծված հարցերը

 - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, լուրջ մտահոգություն է հայտնել և հորդորել խաղաղ ճանապարհով լուծել չլուծված հարցերը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին մարդասիրական քայլերի վրա և ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 10 -ի հայտարարությունը՝ չլուծված հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։

 

 

 

Պիտակ