Հուլիս 31, 2021 18:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.07.2021

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, արևմուտքցիների կողմից համաձայնությամբ ստանձնած պարտավորություների չգործադրումը և իհարկե ԱՄՆ-ի խոստմնադրժումն ու պարտավորությունների չկատարելը ինքնաբավության առիթ ստեղծեց Իրանի համար ու միաժամանակ Իրանը ձեռք բերեց «Արևմուտքի անվստահելիության» փորձառությունը:

«Քեյհան» օրաթերթ

Նիգերիայի շիաների առաջնորդ Զաքզաքին ու նրա կինը 6 տարի անց ազատ են արձակվել

2015թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Նիգերիայի բանակը հարձակվեց այս երկրի Զարիա քաղաքի շիա բնակչության վրա, ինչի հետևանքով նահատակվեցին հարյուրավոր անձինք այդ թվում այս երկրի շիաների առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի երեք որդիները և վիրավորվեցին հարյուրավոր ուրիշներ: Այս վայրենաբարո գրոհման ընթացքում ձերբակալվեցին Շեյխ Զաքզաքին ու նրա կինը:

Այժմ լուր ենք ստանում, որ 6 տարի անց Նիգերիայի պաշտոնատարները ազատ են արձակել այս երկրի իսլամական շարժման առաջնորդին ու նրա կնոջը, երբ «Կադոնա» նահանգի իսլամական դատարանը Շեյխ Զաքզաքիին ու նրա կնոջը անմեղ է ճանաչել հանրային կարգը խանգարելու և անօրինական հանրահավաքներ անցկացնելու մասին մեղադրանքներից: 

 

«Շահրվանդ» օրաթերթ

Իրանում առաջին անգամ կատարվում է աչքի պլազմային թերապիա

Պլազմային կլինիկայում առկա ամենակարևոր բժշկական սարքավորումները համեմատաբար փոքր սարքեր են, որոնք դրվում են համապատասխան ոտքերի վրա և հիվանդը նստելով սարքավորման դիմաց, բժշկի ախտորոշման ու անհրաժեշտության դեպքում ենթարկվում է պլազմային թերապիայի: Սա նոր մեթոդ է, որ փոխարինում է աչքի վրա արվող բոլոր վիրահատություններին, և կարճացնում է աչքի հիվանդությունները բուժման ժամանակը: 

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության կողմից վավերացվելուց հետո, պլազմայի թերապիայի առաջին կենտրոնը գործարկվել է Իրանի Հիլալ բժշկական ու դեղագործական համալիրում: Այս մեթոդը համաշխարհային կիրառում ունի աչքի հիվանդությունների բուժման համար:

 

«Ջավան» օրաթերթ

Արևմուտքին չվստահելու փորձառությունը

8 տարի առաջ, Իրանի նախագահական 11-րդ ընտրությունների թոհուբոհում, քարոզչական հատուկ միջավայր էր ստեղծվել ժողովրդի կենցաղային պայմանների վրա բանակցությունների ազդեցության համար: 

Սակայն ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալուց հետո,  պարզվեց Սպիտակ Տան բնակիչների իսկական երեսը: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հայտարարությությունցի հետո պարզ դարձավ, որ Վաշինգտոնը չի վախենում իր խոստումները դրժելուց: Թրամփի նախագահության 4 տարիների ընթացքում ԱՄՆ-ն առավել քան երբևէ անամոթաբար շարունակում էր հարվածել Իրանի ժողովրդին և այս ընթացքում եվրոպացիների կողմից անտեսվեց Իրանի հավատարմությունն իր  պարտավորություններին: Միայն այն ժամանակ, երբ կողմերի պարտավորությունների մեջ հավասարակշռություն առաջացնելու համար Իրանը հետ կանգնեց կամավոր պարտավորությունների կատարումից, եվրոպացիները սկսեցին բողոքել: Ինչպես միշտ, մեղադրանքների սլաքն ուղղվեց Թեհրանի կողմը, իսկ ՀԳՀԾ-ի իսկական կործանողը սառնասրտությամբ շարունակում էր իր ընթացքը: Իհարկե ԱՄՆ-ի խոստմնադրժումն ու պարտավորությունների չգործադրումը հնարավորություն տվեց ձեռք բերել այն փորձառությունը, որ «գյուղապետն ու իր գյուղացիները» անվստահելի են: Այս փորձառությունը արժեքավոր կլինի այն դեպքում, երբ դաս վերցնենք անցյալից ու չկրկնենք անցյալի սխալները:

 

«Էբթեքար» օրաթերթ

Նոր «Ալ Արաբի» լրատվական կայքը ուսումնասիրում է Աֆղանստանում Թուրքիայի անհնարին առաքելությունը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի նիստի ընթացքում, Էրդողանը Բայդենին ներկայացրել էր Թուրքիայի կողմից Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման առաջարկը: Աֆղանցիների հետ անցկացվելիք բանակցություններին զուգահեռ Թուրքիան պետք է բանակցի Հունգարիայի ու Պակիստանի հետ, որպես Աֆղանստանում իր առաքելությունների գործադրման հարցում Թուրքիային աջակցելու համար նախատեսված կողմեր: Այս բանակցություններին պետք է ներկա լինեն Աֆղանստանի կառավարության ու թալիբների ներկայացուցիչները: 

Այս կապակցությամբ պետք է ասել, որ շատ կասկածներ կան այն մասին, թե Թուրքիան կկարողանա՞ Աֆղանստանում լիարժեք կատարել իր առաքելությունը:

 

armenpress.am

ՀՀ ԶՈՒ գործողությունների արդյունքում Ադրբեջանը դադարեցրել է ամրաշինական աշխատանքները սահմանի Երասխի հատվածում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

 

armenpress.am

Հայաստանն ու Վրաստանը քննարկում են երկրների միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ վրացական կողմի հետ քննարկվել է նաև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը: Ըստ նրա՝ այն թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։

«Վրաստան կատարած այցիս շրջանակում հուլիսի 29-ին հանդիպել եմ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։ Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու եւ էներգետիկայի ոլորտներում։ Խոսել ենք արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երեւանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։ Անդրադարձել ենք նաեւ մեր երկրների միջեւ գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։ Այցիս շրջանակում հուլիսի 30-ին հանդիպել եմ նաեւ փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի եւ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։ Վրացի գործընկերներիս հետ քննարկել ենք տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ անդրադարձել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին», - «Ֆեյսբուք»-ի իր  էջում գրել է Քերոբյանը:

 

news.am

ԱՄՆ ԱՆ-ն հայտարարել է, որ կոտրել են դաշնային դատախազների տվյալները

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կոտրել են դաշնային դատախազների տվյալները, հաղորդում է Associated Press-ը:

Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վերմոնտի, Ջորջիայի, Կալիֆոռնիայի, Կանզասի, Մերիլենդի, Մոնտանայի, Նեւադայի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Կառոլինայի, Ֆլորիդայի ստորաբաժանումները:

Microsoft էլեկտրոնային փոստի հաշիվների 80 տոկոսը կոտրվել է: 

 

news.am

Պուտինը հաստատել է հրդեհների մարման հարցում Թուրքիային օգնության տրամադրումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է հրդեհների մարման հարցում Թուրքիային օգնության տրամադրումը: Այս մասին նա հաստատել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Էրդողանը ջերմորեն ողջունել է տրամադրված աջակցությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ նախագահներն անդրադարձել են նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի բազմակողմ համագործակցությանը:

 

aravot.am

Իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան 1600 երեխայի համար` պետության կողմից կազմակերպված թվով 6 ճամբարում: Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի, այդ թվում` ձեռքերի ճիշտ լվացման և բերանի խոռոչի հիգիենայի կանոնների, ինչպես նաև ծխախոտի երկրորդային ծխի վտանգների մասին: Իրազեկման աշխատանքներն անցկացվել են դասընթացների, տեսանյութերի ցուցադրման և ակտիվ քննարկումների ձևաչափով: Միաժամանակ ճամբարների տնօրեններին տրամադրվել են պաստառներ և ծխելու արգելքի մասին ազդարարող ցուցանակներ: Նշենք, որ աշխատանքները լինելու են շարունակական. հետագայում նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել երկրորդ հերթափոխով ճամբարներ այցելող` 7-13 տարեկան ևս 1600 երեխայի համար:

 

lragir.am

Տոկիո-2020. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում  մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով և մտավ քառորդ եզրափակիչ:

 

lragir.am

Վերջին 15 օրերին էապես նվազել է Հայաստան այցելող իրանցիների թիվը

Հունիս ամսվա և հուլիսի սկզբի համեմատ վերջին 15 օրերին էապես նվազել է Հայաստան այցելող իրանցիների թիվը։ Նրանք այս փուլում Հայաստան էին գալիս հիմնականում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու նպատակով, Հայաստան-Իրան սահմանին ու պատվաստման կետերում մեծ հերթեր էին գոյացել։

«Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 15-ից սկսած, երբ Հայաստանում ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարության որոշումը, ըստ որի՝ երկիր ժամանած զբոսաշրջիկները պետք է այստեղ բնակվեն առնվազն 10 օր, որպեսզի կարողանան պատվաստվել, իրանցիների հոսքը զգալի նվազել է։

Այս որոշումը բացասաբար է ազդել իրանցիների հոսքի վրա, քանի որ պատվաստվել ցանկացողները Հայաստան էին ժամանում հիմնականում 3-5 օրով։

«Շատ քիչ հոսք կա այս փուլում։ Մարդիկ կան, որ գումարի խնդիր չունեն, վճարունակ խավը գալիս է, և եթե պատվատսվելու համար են գալիս, 10 օր մնում են։ Մենք տեղեկություն ունեինք, որ հարևան երկրները՝ Թուրքիան ու Վրաստանն էին փորձում ներգրավել իրանցի զբոսաշրջիկներին, բացել պատվաստման գործընթացը։ Հիմա այսպես է՝ պատվաստվելը դարձել է տուրիզմի մի ուղղություն, խոսակցություն կար, որ այդ երկրներն ուզում էին 3-5 օր թույլ տալ, որ մարդը գա և գումար ծախսի և պատվաստվի ու վերադառնա իր երկիր։ Իսկ 10 օրվա ժամկետի պատճառով մեր փաթեթները չեղարկվել են»,- ասաց նա։

Ըստ Բլեյանի՝ տուրիզմի ոլորտին այս որոշումը փաստացի վնաս է հասցրել։ «Եթե հոսքը պակասում է, դա վնաս է և տուրզմի ոլորտի, և պետության համար։ Կոնկրետ մեր գրասենյակը իրանցիների ամրագրումների մոտ 70 տոկոսը չեղարկել է այս որոշման պատճառով»,- հավելեց նա։

Պիտակ