Օգոստոս 05, 2021 12:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.08.2021

Այսօր կկայանա Իրանի նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարությունը, որին ներկա կլինեն 73 երկրների ավելի քան 115 պաշտոնյաներ:

Քեյհան օրաթերթ

Նախագահի երդումը «Ազգի տանը»՝ ժողովրդական կառավարություն ձևավորելու և հույսը վերակենդանացնելու նպատակով

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17: 00 -ին, Իսլամական խորհրդարանում, տարբեր գերատեսչությունների ղեկավարների, Պահապան խորհրդի անդամների և պատգամավորների ներկայությամբ:

Սահմանադրության 121 -րդ հոդվածի համաձայն՝ Հոջաթոլեսլամ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին երդվելու է որպես Իրանի Հանրապետության ութերորդ նախագահ և երդման փաստաթուղթը ստորագրելուց հետո, այն ներկայացնելու է խորհրդարանի նախագահին:

 

Ջավան օրաթերթ

Երեկ Իրանում օլիմպիական հերոսների օր  էր

Օլիմպիական խաղերի տասներկուերորդ օրը Իրանի հավաքականի համար հերոսների օր էր: Օրն սկսվեց ըմբշամարտիկ Մոհամմադ Ռեզա Գարայի նվաճած ոսկե մեդալով, շարունակվեց ազատ ոճի ըմբշամարտի եզրափակիչ փուլում Հասան Յազդանիի հաղթանակով  և ավարտվեց գերծանր քաշային կարգում Ալի Դավուդիի նվաճած արծաթե մեդալով՝  հավաքականին բերելով  երկու, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

Վերջին օրերին Իրանի հավաքականը մեծ ձեռքբերումներ է գրանցում Օլիմպիական խաղերի ընթացքում: Հատկապես ըմբշամարտի և ծանրամարտի մրցումների ժամանակ, Իրանի հավաքականն ամեն օր սպասում է նոր մեդալների:

Երեկ կայացած ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին խաղադաշտ դուրս եկավ իրանցի վերջին ըմբիշը և Շիրազ քաղաքից հունահռոմեական ոճի ըմբիշ Մոհամմադ Ռեզա Գարայիի եզրափակիչ մրցության ժամանակ, բոլորը սպասում էին մեդալի:

 

Իրան օրաթերթ

Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ

Թեհրանը պատրաստվում է այսօր կայանալիք՝ նոր նախագահի երդմնակալությանը: Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, որի նախագա նշանակվելու հրամանագիրը երեքշաբթի օրը հաստատել է հեղափոխության գերագույն առաջնորդը, այսօր երդում կտա:

Երդմնակալության արարողությանը մասնակցում են արտասահմանյան մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝  Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հատուկ բանագնացը, Հարավային Կորեայի նախագահի հատուկ բանագնացը,  Բանգլադեշի արտգործնախարարը և մի շարք այլ արտգործնախարարներ և պաշտոնյաներ:

 

Էբթեքար օրաթերթ

Երջանկության սև կարապը

Ավստրալիայում հայտնաբերվել են սև կարապներ: Սրանից առաջ, յուրաքանչյուր տրամաբանող մարդ կարծում էր, թե այն տեսությունը, որ բոլոր կարապները սպիտակ են, անժխտելի է: Սակայն սև կարապի հայտնաբերվելուց հետո, պարզվեց, որ այս տեսությունը սխալ է:

Այս նախաբանով պետք է ասել, որ Իրանում տնտեսական առկա վիճակը հույսեր չի ներշնչում, որ իրավիճակը կլավանա: Մի կողմից շարունակլվում են հակաիրանական անարդար պատժամիջոցները, ենթակառուցվածքային խնդիրները չեն լուծվել, իսկ մյուս կողմից, երաշտն ու կորոնավիրուսն ավելի են բարդացրել իրավիճակը:

Թվում է, որ նման իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ միայն հրաշքով:

Սակայն պետք է ասել, որ տնտեսական իրավիճակի բարեփոխման համար անհրաժեշտ է գիտական, տրամաբանական ու կարգավորված ծրագիր:

Ուստի չպետք է սպասել անձերի փոփոխության արդյունքում ինչ որ հրաշքի: Այստեղ կարևոր է իրական հույսը՝ տնտեսական իրավիճակի բարեփոխման վերաբերյալ:

Ռայիսիի կառավարության աշխատանքի մեկնարկով, պետռք է ասել, որ ներկայումս տնետսությունը տուժումէ իրավիճակի բարեփոխման նպատկամբ հասարակության հուսալքության հետևանքով:

 

armenpress.am

Վրաստանում մեկնարկել Է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել Է տեղական իշխանությունների մարմիններում ընտրություններին նվիրված նախընտրական միջոցառումների ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Դրանցում երկրի բնակիչները քաղաքապետեր եւ տեղական խորհրդակցական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներ կընտրեն 64 քաղաքներում ու շրջաններում: Արդեն այսօրվանից Վրաստանում ընդհուպ մինչեւ քվեարկության օրն արգելված Է այն ծրագրերի եւ նախագծերի իրագործումը, որոնք հաշվառված չեն երկրի բյուջեում, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ կառավարության կամ պետական գերատեսչությունների գովազդային հոլովակների ցուցադրությունը իրագործվող կամ պլանավորվող նախագծերի մասին:

Նաեւ մինչեւ հոկտեմբերի 2-ն արգելված Է բարձրացնել կենսաթոշակները, սոցիալական կամ պետությունից ստացվող մյուս վճարումները: Ուժի մեջ են մտնում հասարակական կարծիքի արդյունքների հրապարակումների հատուկ կանոնները, որոնք գործելու են մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը եւ դրանից երկու ամիս անց: Բացի այդ, կուսակցություններն իրավունք չունեն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ իրենց ներկայացուցչին հետ կանչել ԿԸՀ-ից, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի դեմ. Ռուբեն Ռուբինյան

 Ադրբեջանի գործողություններն ուղղված են ՀԱՊԿ-ի դեմ, այն նպատակ ունի վնասել կազմակերպության վարկանիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման պնդում արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Հստակ է, որ Ադրբեջանն ունի նպատակադրում՝ վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշը, և ընդհանրապես Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի դեմ, ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործենք, և ՀԱՊԿ գործընկերների հետ քննարկումները շարունակում ենք»,-ասաց Ռուբինյանը:

Հայաստանը կողմ է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: Ռուբինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն չի ցանկանում պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում: «Մենք ուզում ենք հասնել իրավիճակի դեէսկալացիայի քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Եվ դրա համար, բնականաբար, նախ և առաջ դիմում ենք մեր ՀԱՊԿ գործընկերներին»,- ասաց պատգամավորը: 

 

 

armenpress.am

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ կսկսեն պատվաստել 16 և 17 տարեկան պատանիներին

Մեծ Բրիտանիան պատրաստ է Pfizer-ի  պատվաստանյութով պատվաստել արդեն 16 և 17 տարեկան քաղաքացիներին, ինչը, ըստ մասնագետների, սեպտեմբերին ուսումնական շրջանին ընդառաջ կմեծացնի երեխաների շրջանում պաշտպանվածությունը կորոնավիրուսի համավարակից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է Reuters-ը:

Կառավարության կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի տարածման արագ տեմպերով:

 

panarmenian.net

Բեզոսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ

  Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Այդ է վկայում Forbes Real-Time վարկանիշը։

Բեզոսի կարողությունը գնահատվում է $192.4 մլրդ։ Մեկ օրում այն նվազել է 6.76%-ով կամ $13.9 մլրդ-ով։

Վարկանիշի առաջին տեղում է Louis Vuitton Moët Hennessy (LVMH) ընկերությունների սեփականատեր Բերնար Առնոն։ Ըստ Forbes-ի գնահատման՝ նրա կարողությունը $192.9 մլրդ է։

Բեզոսին հաջորդում է SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը։ Նրա կարողությունը մեկ օրում աճել է $2․2 մլրդ-ով և կազմում է $179.4, տեղեկացնում է Forbes-ը։

Բեզոսի կարողությունը նվազել է Amazon-ի բաժնետոմսերի նվազման ֆոնին։

 

panarmenian.net

Գիտնականներն ապագայում ռեկորդային շոգեր են կանխատեսում

  Գիտնականներն ապագայի համար ռեկորդային շոգեր են կանխատեսում։ Նրանք կարծում են, որ կլիմայի փոփոխությունը շատ ավելի է ազդում անոմալ շոգի հաստատման վրա, քան համարվում էր նախկինում։

Գիտնականները զգուշացրել են, որ բարձր ջերմաստիճանների ռեկորդներն ապագայում կարող են ավելի հաճախ գրանցվել։ Այդ են վկայում Ցյուրիխի Բարձրագույն տեխնիկական դպրոցին կից Մթնոլորտի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունները, գրում է ՌԲԿ-ն՝ Axios-ի վրա հղումով։

Գիտնականները պարզել են, որ կլիմայի փոփոխության ազդեցությունն անոմալ բարձր ջերմաստիճանների հաստատման վրա թերագնահատված է։ Նրանց կարծիքով, գլոբալ տաքացման արագացումը կարող է առավել հաճախակի դարձնել շոգ եղանակի հաստատումն ամբողջ մոլորակում։

Ըստ հետազոտության, եթե ածխաթթու գազի արտանետումների սցենարը պահպանվի, օրվա ջերմաստիճանի ռեկորդային բարձր արտանետումները 2-7 անգամ ավելի հավանական են 2021-2050թթ․, և 3-21 անգամ՝ 2051-2080թթ․։

 

Պիտակ