Օգոստոս 05, 2021 19:30 Asia/Tehran
  • Լիբանանը՝ Բեյրութում  տեղի ունեցած հուժկու պայթյունից մեկ տարի անց

2021 թվականի օգոստոսի 4-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի տարելիցի օրն էր: Անցնող տարվա ընթացքում քաղաքական գործիչներն ու խմբերը պայքարում էին ավելի մեծ իշխանության հասնելու համար, իսկ օտարերկրյա դերակատարները միջամտում էին Լիբանանում իրենց ազդեցությունը տարածելու և իրենց շահերին համապատասխան իշխանություն ստեղծելու համար, անտեսելով այն փաստը, որ այդ երկրում մարդիկ գտնվում են տնտեսական ամենածանր պայմաններում:

Նույնիսկ նախքան 2020 թվականի օգոստոսի 4-ը, տասնամյակներ շարունակ Լիբանանը ուրախության ականատես չէր եղել: Իսկ 2020 թվականի օգոստոսի չորսը դարձավ պատմական անմոռանալի իրադարձություն լիբանանցիների համար: 

2020 թվականի օգոստոսի 4-ին, Բեյրութի նավահանգստում ամբարված ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով   ավելի քան 200 մարդու զոհվեց,   մոտ 6  հազար մարդ վիրավորվեց, հողին հավասարվեց 77 հազար տուն` 300 հազար մարդու թողնելով անօթևան:

Պայթյունից մի քանի օր անց Դիաբը հրաժարական տվեց Լիբանանի վարչապետի պաշտոնից: Դա այն դեպքում նման քայլ արեց, երբ ընդամենը յոթ ամիս էր վարել այդ պաշտոնը: 

Դիաբի հրաժարականից հետո որոշվեց, որ նա կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կաբինետի ձևավորումը: Մեկ ամիս անց Մուստաֆա Ադիբին չհաջողվեց ձևավորել նոր կաբինետ: Նա  իր ձախողման պատճառը համարեց քաղաքական վեճերը  և հրաժարական ներկայացրեց:

2020 թվականի հոկտեմբերին Սաադ ալ Հարիրին չորրորդ անգամ  հանձնարարվեց կաբինետ ձևավորել , սակայն ինն ամիս անց նա հայտարարեց, որ դա չի կարող անել նախագահի հետ տարաձայնություն ունենալու  և կաբինետի ձևավորման գործընթացին Միշել Աունի միջամտության պատճառով: Նա նույնպես հրաժարական տվեց: Հուլիսին Նաջիբ Միղաթիին երրորդ անգամ հանձնարարվեց նոր կաբինետ ձևավորել, և չնայած պայթյունից անցել է մեկ տարի, սակայն կաբինետը դեռևս չի ձևավորվել:

Կենսպայմաններից դժգոհ մարդիկ, պայթյունից մեկ տարի անց, երեկ տարբեր քաղաքների, հատկապես Բեյրութի փողոցներում բողոքի ցույցեր են կազմակերպել: 

Ըստ Համաշխարհային բանկի, Լիբանանում արտաքին միջամտության հետ միասին, ներքաղաքական հակամարտությունը հանգեցրել է տնտեսական ճգնաժամի: Վիճակագրական տվյալների համաձայն, Լիբանանի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության շեմից ցածր, և արտարժույթի նկատմամբ Լիբանանի ազգային արժույթը  արժեզրկվել է  90 տոկոսով: 

Ցուցարարները պահանջում են պայթյունի հետ կապված հետաքննության մեջ թափանցիկություն մտցնել, և երկրի բոլոր պատախանատուներին զրկել անձեռնմխելիությունից:

Այլ կերպ ասած,  անցած մեկ տարվա ընթացքում  Լիբանանում արդարությունը դարձել է   կրկնվող ներքին քաղաքական հակամարտության և  արտաքին միջամտության զոհը:

Չնայած լիբանանցի պաշտոնյաները օգոստոսի 4-ը հայտարարեցին հանրային սգո օր, սակայն ոչ մի պաշտոնյա չմասնակցեց  պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին նվիրված արարողությանը և երեկ  չկանգնեց ժողովրդի կողքին, որպեսզի  բացահայտվի կառավարության և  ժողովրդի միջև  առկա ճեղքվածքը: Լիբանանի այսօրվա իրողություններից մեկն այն է, որ կրկնվող քաղաքական գործիչները թույլ չեն տալիս նոր ուժերին դուրս գալ քաղաքական ասպարեզ, իսկ օտարերկրյա միջամտող դերակատարներն ու նրանց ներքին տեղակալները չեն  հանդուրժում օտարերկրյա միջամտությանը դիամակայելը, որպեսզի  Լիբանանը շարունակի անկում ապրել և խորանա ժողովրդի ու իշխանության միջև գոյացած ճեղքվածքը: 

Պիտակ