Սեպտեմբեր 13, 2021 13:53 Asia/Tehran

Գրեթե բոլոր իրանական թերթերն այսօր անդրադարձել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի`Թեհրան կատարած այցին և ՄԱԳԱՏԷ -ի հետ Իրանի համաձայնությանը:

Քեյհան օրաթերթ

Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող «Մոսադ»-ի բազան ջախջախվել է մահապարտ անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում

Իրաքյան Քուրդիստանի շրջանը բարդ շրջան է: Այնտեղ ներկա են քրդական անջատողական և զինված խմբերից մինչև ԱՄՆ ուժերի և նույնիսկ Սիոնիստական ​​ռեժիմի ուժերը և երբեմն ենթարկվում են պաշտոնական և ոչ պաշտոնական հարձակումների: Դրանք կարող են լինել տարածաշրջանում տեղակայված ահաբեկչական խմբերի վրա Իրանի վերջին  հարձակումներից մինչև հարձակումներ, որոնք երբեմն նույնիսկ հայտնի չեն, թե որ խմբի կողմից են իրականացվել:

Լրատվական աղբյուրները շաբաթ օրը հաղորդել են, որ ԱՄՆ-ի  ռազմական կոալիցիայի բազայի վրա հարձակվել են երկու կամ երեք մահապարտ անօդաչու թռչող սարքեր, և օդանավակայանը փակվել է մի քանի ժամով:

Մեջբերելով «իրազեկ աղբյուրներին»,  «Ալ-Մայադինը» հրապարակեց հոդված,   որում ասված է.«Էրբիլի օդանավակայանի հյուսիսում թիրախը եղել է Մոսադի կենտրոնը»: Աղբյուրներն ընդգծել են, որ թիրախը «Մոսադի» լրտեսական բույնն է, որը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերիով և  «Կատյուշա»  հրթիռներով:

 

Խորասան օրաթերթ

Իրանի  համաձայնությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ

Ըստ համաձայնության Իրանը  կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին և կթույլատրի փոխարինել վերահսկող սարքերի  հիշողության քարտերը, որոնք Իրանում կպահվեն համատեղ կնիքի տակ:

Իրազեկ  մի աղբյուր «Խորասան» օրաթերթին հայտնել է, որ թույլտվության պայմանն այն է, որ ՄԱԳԱՏԷ -ի հանդիպման ժամանակ  Իրանի դեմ բանաձև չի ընդունվի: Վերջին օրերին շշուկներ էին պտտվում՝  ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունման մասին: Թեհրան կատարած մեկօրյա այցի ընթացքում, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրանի հետ համաձայնության եկավ, որի արդյունքում, բանաձևը չի ըդնունվի: 

 

Ջավան օրաթերթ

Իրանում կրոնական օգնության շարժումը դարձավ  ավանդույթ

Իրանի  աշխարհազորային կազմակերպության ղեկավարը համաժողովի բացման ժամանակ ներկայացրել է կառույցի առաջիկա 10 տարիների հեռանկարները:

Գեներալ Սոլեյմանին մշտապես կարևորել է աշխարհազորի կողմցի ուրիշներին օգնելոը և 8 միլիոն երիտսարդներին դաստիարակելու հարցը, որեպսզի նարնց դերը երկրում բարձրանա:

Իրանի  աշխարհազորային կազմակերպության ղեկավարը նշել է. «Աշխարհազորայիններն ապացուցեցին, որ երկիրը կարելի է կառուցել և զարգացնել, և չնայած նրանց ունեցած սահմանափակ հնարավորություններին, նրանք մեծ և տևական աշխատանք են կատարել»:

Աշխարհազորի խմբավորումների թիվը 1379. թվականից ի վեր 50 խմբից աճել է հասնելով մինչև 180 հազարի:

Քեյհան օրաթերթ

Բայդեն. Մենք սխալվեցինք Աֆղանստանում, «Ալ-Ղաիդայի» պատճառով երկրները չեն կարող օկուպացվել

ԱՄՆ -ում սեպտեմբերի 11 -ի տարելիցը այս տարի խիդտ ստվերվել էր Աֆղանստանից  այս երկրի նվաստացուցիչ փախուստի պատճառով: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ -ը 20 տարի առաջ ներխուժեց Աֆղանստան և Իրաք: Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսի խոսքերով, այս հարձակումն ունեցավ 900 հազար զոհ և արժեցավ 8 տրիլիոն դոլար: 

Հարձակումների 20-րդ տարելիցին ԱՄՆ-ը Աֆղանստանը կրկին հանձնեց թալիբներին: Իհարկե՝ զինյալ  խմբին վերազինելուց հետո:  Այժմ Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 11 -ի տարելիցի միջոցառումների կապակցությամբ, դեմոկրատական ​​նախագահ Բայդենը ճանաչել և խոստովանել  է Աֆղանստանում իր երկրի սխալ ռազմավարությունը և ասել. «Ալ-Ղաիդային դիմակայելու համար Աֆղանստան ներխուժելու գաղափարը սխալ էր»:

 Այնուամենայնիվ, Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ նրանք նպատակ չեն ունեցել պայքարել «Ալ-Ղաիդայի» կամ որևէ այլ ահաբեկչական խմբավորման դեմ, այլ այլ նպատակներ ունեին:

 

araratnews.am

Ճապոնիայի և Ռուսաստանի միջև նոր լարվածություն է հասունանում

Տոկիոն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Ճապոնիայի «օդային տարածքի խախտման» պատճառով: Այս մասին հայտնել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։Կիրակի օրը ճապոնական զինվորականները հայտնել էին, որ ռուսական «Ան-26» ռազմական ինքնաթիռը երկու անգամ հատել է Ճապոնիայի սահմանը։«Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը ահազանգել է ռազմաօդային ուժերին, իսկ ԱԳՆ-ն պահանջել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այլևս չկրկնվի»,- նշել է Կատոն։

Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել այս միջադեպը։

armenpress.am

Իրաքում երեք զինվորական Է զոհվել ԻՊ-ի ահաբեկիչների հարձակման հետեւանքով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սեպտեմբերի 12-ին Իրաքի արեւելքում երկու հարձակում են կատարել երկրի զինծառայողների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, երկուսը տուժել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Shafaq իրաքյան գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի: Նրա տվյալներով՝ մի խումբ զինյալներ հարձակվել են Դիյալա նահանգի Էլ-Ազիմի շրջանի իրաքյան բանակի առաջին դիվիզիոնի գնդերից մեկի զինծառայողների վրա:

Մարտում վիրավորվել Է իրաքցի մի զինվոր, ինչպես նաեւ վնասվել Է ջերմացույցի խցիկը: Մի քանի ժամ անց ահաբեկիչները զինյալները վերցրել են բանակի օբյեկտը, սպանել Իրաքի երեք զինծառայողների, եւս մեկը տուժել Է: «Մի խումբ ահաբեկիչներ բարիկադավորվել են այնտեղ եւ հարված հասցրել ուժայիններին, որոնք նետվել են մարտի դաշտ: Բախումներն ընթանում են մինչեւ այժմ»,-հավելել Է գործակալության աղբյուրը:

2017 թվականի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարել են երկրում ԻLԼԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը ժողովրդական աշխարհազորի եւ միջազգային կոալիցիայի ստորաբաժանումների աջակցությամբ շարունակում Է զտումները զինյալներից եւ առանձին շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման գործողությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armlur.am

Ադրբեջանը դիմել է ՌԴ-ին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը: Այնտեղ նշված է այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցների անօրինական անցման մասին «Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը»:

«Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10 -ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը: Նրանք խնդրել են կանխել նման դեպքերը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ առանց Բաքվի համաձայնության ուրիշ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք:

 

armenpress.am

Թալիբները մտադիր են բուհերի ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին

«Թալիբան» շարժումը պատրաստվում Է Աֆղանստանի համալսարանների ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հաղորդել Էր, որ համալսարանների ուսանողներին փոփոխություններ են սպասվում ծրագրերում. երկրորդական առարկաներին կփոխարինեն ավելի ժամանակակիցները, որպեսզի աֆղանցիները կարողանան մրցակցել այլ երկրների ուսանողների հետ:

«Յուրաքանչյուր առարկա, որը հակասում Է իսլամի օրենքներին, կբացառվի (ծրագրերից)»,-հեռուստաալիքը մեջբերում Է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքանիի խոսքը: Ներկայում չի ճշտվում, թե հատկապես որ դիսցիպլիններից են պատրաստվում հրաժարվել իշխանությունները: Բարձրագույն կրթության նախարարությունը նաեւ խոստանում Է ապագայում գործարկել հատուկ ծրագիր, որն ուսանողներին թույլ կտա ուսուցում անցնել արտասահմանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

 

 

 

 

Պիտակ