Սեպտեմբեր 14, 2021 12:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Աֆղանստանի ճգնաժամի պատճառներն ու գործոնները Իրանի արտգործնախարարի տեսանկյունից

Երկուշաբթի կեսօրին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորությամբ «Աֆղանստանում մարդասիրական իրավիճակի» թեմայով վիրտուալ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկայացրեց Աֆղանստանում առկա իրավիճակի վերաբերյալ Իրանի տեսակետները:

Իրանի արտգործնախարարի տեսակետներն այս գագաթնաժողովում ներկայացվեցին մարդկային և քաղաքական առումով:

Մարդկային տեսանկյունից Աֆղանստանում տիրող իրավիճակը խիստ մտահոգոիչ է: Աֆղանստանի տարբեր շրջանների մասին հաղորդումները մարդկային աղետի մասին են վկայում: Իհարկե այս իրավիճակը չի առնչվում միայն Կաբուլի անկումից և այդ երկրին Թալիբների տիրանալուց հետո առաջացած դեպքերին:

Որպես ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Բրաունի համալսարանը վերջերս հրապարակեց զեկույց Աֆղանստանում ԱՄՆ-ի քսանամյա պատերազմի մարդկային ծախսերի վերաբերյալ, որում ասված է.«Աֆղանստանի պատերազմում զոհվել է 241,000 աֆղան, որից 71,344 -ը՝ խաղաղ բնակիչներ էին: Նրանց մեծ մասը զոհվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով»:

Զույցում Աֆղանստանը համարվում է որպես երեխաների համար ամենավտանգավոր երկրներից մեկը և նշվում է, որ վերջին տասնամյակում Աֆղանստանում գրեթե 8000 երեխա է զոհվել, հազարավոր երեխաներ վիրավորվել և հաշմանդամ են դարձել:

Աֆղանստանի ճգնաժամից բխող հումանիտար հարցերի վերաբերյալ Իրանի արտգործնախարարն ասել է.«Աֆղանստանցի փախստականների նոր հոսքը կանխելու համար, ԻԻՀ-ը բաց է պահել իր բոլոր սահմանները` որպեսզի Աֆղանստան հումանիտար օգնություններ ուղարկելուց բացի, ակտիվ մնան տեղական ձեռնարկությունները, համատեղ շուկաները և սահմանային առևտրային անցումները: Իհարկե Աֆղան փախստականների ծանր վիճակի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը բազում քննադատությունների տեղիք է տալիս»:

Նշելով, որ Աֆղանստանում ներկայիս անկարգությունների զգալի մասը պայմանավորված է Աֆղանստանում ԱՄՆ-ի որդեգրած սխալ քաղաքականությամբ, Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին է ներկայացրել Աֆղանստանի անկայունության և անապահովության հիմնական գործոնը:

Աֆղանստանի իշխանավորները կարծում էին, որ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական և անվտանգության դաշինքները կնպաստեն իրենց երկրի առաջընթացին, և որ ԱՄՆ-ի աջակցությունը կլինի տևական և հավերժ: ԱՄՆ-ը, սակայն, երբեք Աֆղանստանին չի դիտարկել որպես ռազմավարական գործընկեր և դաշնակից:

Վաշինգտոնի պետայրերը, ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները, իրականում ոչինչ չեն արել Աֆղանստանում անվտանգության ապահովման համար: Միայն Աֆղանստանում ավելի քան 300,000 զինվորականներ ծառայում էին ԱՄՆ-ի շահերին:

Աֆղանստանում բոլոր կողմերի հետ Իրանի դիվանագիտական շփումների ու հարաբերությունների մասին, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Աֆղանստանում վարում ենք քաղաքականություն, որն այդ երկրում կառավարություն ձևավորելուց բացի, տեսնում է ահաբեկչությունից և թմրամիջոցներից զերծ Աֆղանստանը, և որ աֆղան ժողովուրդն ինքը կկարողանա որոշել իր երկրի ապագան»: