Սեպտեմբեր 15, 2021 11:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ամերիկյան զենք արտադրող ընկերությունները սեպտեմբերի 11-ի ահաբեկլչությունից հետո հսկայական շահույթ են ստացել

Բրաունի համալսարանի Վաթսոնի հասարակական և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ 2001 -ից 2020 թվականներին Պենտագոնի ընդհանուր բյուջեի 14 տրիլիոն դոլարի կեսը բաժին է ընկել կապալառուներին և զենք արտադրող ընկերություններին: Այս գումարից 4,4 տրիլիոն դոլար հատկացվել է երկրի ռազմարդյունաբերական համալիրներին:

Սեպտեմբերի 11 -ից քսան տարի անց, ամերիկյան զենք արտադրող ընկերությունները, այդ թվում ՝ Lockheed Martin- ը, Boeing- ը, General Dynamics- ը, Raytheon- ը և Northrop Grumman- ը  Պենտագոնի հետ բազմաթիվ պայմանագրերի արդյունքում ստացել են 4,4 տրիլիոն դոլար եկամուտ: Դա նպաստել է կոռուպցիայի տարածմանը և Կոնգերսում այս ընկերությունների ազդեցության մեծացմանը:

Վերջին 20 տարիներին,  Աֆղանստանում և Իրաքում   ԱՄՆ -ի ու Արևմուտքի հետ պայմանագրեր կնքած ընկերությունները նույնպես մեծ գումարներ են ստացել, որոնք հատկացվել են Պենտագոնի բյուջեից:

Վաթսոնի հասարակական և միջազգային հարաբերությունների ինստիտուտը  2021 թվականի օգոստոսի կեսերին հայտարարեց, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած պատերազմի համար, որը սկսվել է 2001 թվականի աշնանը և ավարտվել 2021 թվականի օգոստոսի 31-ին, ծախսվել  է 2.26 տրիլիոն դոլար:

2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, նախագահ Ջորջ Բուշի հրամանով, ԱՄՆ-ը ներխուժեց  Աֆղանստան՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և թալիբների կառավարությունը տապալելու պատրվակով, որին Վաշինգտոնը  մեղադրում էր «Ալ-Ղաիդայի» հետ համագործակցության մեջ: Նույն թվականին, Աֆղանստանում նույնիսկ ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի զորքերի թիվը  հասավ ավելի քան 140 հազարի:

Իրաքում և Աֆղանստանում «ահաբեկչության դեմ պայքարի» ամերիկյան ծրագիրը   ոսկե հնարավորություն էր  զենք արտադրող ամերիկյան  ընկերությունների համար` նոր զենք մշակելու և Պենտագոնին վաճառելու կապակցությամբ: Դրա վառ օրինակը ամերիկյան ընկերությունների կողմից հազարավոր ականանետերի և  զրահամեքենաների նախագծումն էր, արտադրությունը և շահագործումը Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան բանակի կողմից օգտագործելու համար, ինչը մի քանի միլիարդ դոլարի շահույթ բերեց այդ ընկերություններին: 

ԱՄՆ կառավարությունը, որը հայտարարում է Աֆղանստանում պատերազմի ավարտի և Իրաքից դուրս գալու պատրաստակամության մասին, իր  մաշված ենթակառուցվածքների, հատկապես` ճանապարհների, կամուրջների, կոմունալ ծառայությունների և այլնի համար գումար հատկացնելու նպատակով ռազմական բյուջեն կրճատելու փոխարեն, 2022 ֆինանսական տարվա համար մեծացրել է  ռազմական բյուջեն `ի շահ ռազմարդյունաբերական համալիրների:

Դեմոկրատ կոնգրեսական Ռո Խաննան ասում է. «Մենք պետք է հիմնարար փոփոխություններ կատարենք այն հարցում, թե ինչպես ենք վերաբերվումազգային անվտանգության խնդիրներին, կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար իրականացվող ներդրումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին: Սրանք հարցեր են, որոնք ավելի մեծ  անվտանգություն են ապահովում ամերիկացի ժողովրդի համար, քան մահաբեր զենքի վրա ծախսված միլիարդները»:

Պիտակ