Սեպտեմբեր 15, 2021 17:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանը կանգնած է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկման ռեկորդը գերազանցելու շեմին

Կորոնավիրուսի «դելտա» շտամի կատարծումը վիրուսից մահացության դեպքերի աճի պատճառ է դարձել և շատ երկրներում առաջացել է պատվաստումների գործընթացն արագացնելու անհրաժեշտություն:

ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, կորոնավիրուսի դեմ պայքարը անվանեց երկրի առաջին և անմիջական խնդիրն ընդգծելով.«Պատվաստանյութը, ներմուծված, թե՝ ներքին արտադրության, պետք է տրամադրվի կրկնակի ջանքերով և հնարավորինս ցանկացած եղանակով և հասանելի լինի բոլոր մարդկանց»:

Պատվաստանյութերի արտադրության և  ներմուծման  քաղաքականությունը և պատվաստման գործընթացի արագացումը դրական արդյունք են ցույց տվել:

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար դոկտոր Բահրամ Այնոլլահին հայտարարել է, որ բացի ներմուծման ծավալի զգալի աճից և ներքին արտադրության  կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումից, Իրանն կարձանագրել է կորոնավիրուսի պատվաստանյութի ներարկման համաշխարհային ռեկորդ: Այս պահին ռեկորդը պատկանում է Գերմանիային՝ շաբաթական 5 միլիոն դեղաչափ:

Իրանում ներարկված պատվաստանյութերի ընդհանուր թիվը այժմ հասել է 38 միլիոն դոզայի: Ընթացիկ ամսվա վերջին, իրանական պատավստանյութերի արտադրության ծավալի աճի շնորհիվ,  այդ թիվը կհասնի 50 միլիոն դոզայի:  Իմամ Խոմեյնիի գործադիր շտաբի համակարգողի տեղակալ Սեյեդ Մոստաֆա Սեյեդ Հաշեմին, հայտարարելով «Շաֆա Ֆարմեդ» գործարանում պատավստանյութի արտադրության  երկրորդ փուլի  առաջընթացի մասին ասել է.«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում պաշտոնապես շահագործման կբացվի  «Բարաքաթ» պատվաստանյութի արտադրության ոհսքագիծը ` 6 -ից 8 միլիոն դոզա հզորությամբ: Ներկայումս  «Բարաքաթ » պատվաստանյութի արտադրությունը կազմում  է 7 մլն դոզա»:  Իրանում արտադրության րարտոնագիր են ստացել  «Սինաժ», «Ռազի», «Պաստոր», «Ֆախրա» և «Բարաքաթ» պատվաստանյութերը:

Կորոնավիրուսի տարածումը վերահսկելը պահանջում է լուրջ և համակարգված ջանքեր ամբողջ աշխարհում: Չնայած ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու տասնյակ նախագծերի առաջընթացին և հաջողությանը, արդյոք դեղերի շուկայում առկա մենաշնորհները թույլ կտա՞ն բոլոր երկրներին հավասարաչափ հասանելություն ունենալել կորոնավիրուսի պատվաստանյութին:

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Ալիռեզա Ռայիսին ասել է.«Շատ վտանգավոր է, որ որոշ երկրներ ճանապարհորդական վիզա  են տրամադրում միայն Pfizer, Moderna, Astraznka կամ Johnson & Johnson պատվաստանյութերով պատվաստված անձանց:  Պատվաստանյութերի ապարտեիդը, որը խթանում են որոշ մեծ երկրներ, օգուտ չի բերի աշխարհին և մարդկանց առողջությանը, բացառությամբ մի քանի պատվաստանյութ արտադրող ընկերությունների»:

The Washington Times- ը, մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմի  խոսքերը, գրել է.«Աշխարհում կորոնավիրուսի մուտացիայի հետ միաժամանակ, պատվաստանյութի պաշարների միայն երեք տասներորդն (0,3) է փոխանցվում ցածր եկամուտ ունեցող երկրներին»:

Պատվաստանյութն այժմ դարձել է ռազմավարական արտադրանք, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգախոսն է՝ առաջին պատվաստանյութը լավագույն պատվաստանյութն է:

Իրանում գիտական ​​և հետազոտական ​​մեծ ջանքեր են գործադրվել պատվաստանյութերի արտադրության  ուղղությամբ և գործադրվում են լրացուցիչ ջանքեր: Իրանի առողջապահության նախարարի հայտարարությունը հաստատում է դա: