Սեպտեմբեր 16, 2021 13:21 Asia/Tehran
  • Իրանի նախագահի Տաջիկստան կատարած այցը. Հայացք այցի նպատակներին ու կարևորությանը

Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Տաջիկստանի նախագահ «Իմամ Ալի Ռահմանի պաշտոնական հրավերով Շանհայի Համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար կմեկնի Դուշանբե քաղաք:

Այս այցի ընթացքում նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու Շանհայի Համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ: 

Դոկտոր Ռայիսին Շանհայի գագաթնաժողովից հետո նույնպես պաշտոնական հրավերով երկկողմ հանդիպում է ունենալու Տաջիկստանի նածագահի հետ: Որպես Իրանի նախագահ Ռայիսիի արտասահմայան առաջին այցը կարևոր է երկու պատճառներով:

Աևաջին պատճառն այն է, որ այս այցը կատարվում է Տաջիկստանի նախագահի պաշտոնական հրավերով և այցի ընթացքում տեղի են ունենալու հանդիպումներ մի երկրի պաշտոնյաների հետ, որ վաղեմի հարաբերություններ ունի Իրանի հետ: Այս այցի ընթացքում Իրանի նախագահին քաղաքական ու տնտեսական ոլորտի պաշտոնյաներից կազմված, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցելը վկայում է Տաջիկաստանի հետ հարաբերությունների հարցում երկկողմ նպատակներին և  նոր համագործակցությունների շուրջ բանակցելու խնդրին ուշադրություն դարձնելու մասին, ինչը Իրանի 13-րդ կառավարության տարածաշրջանային դիվանագիտության առաջնահերթությունն է:

Երկրորդ պատճառը, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին որպես դիտորդ ու բանախոս, Իրանի նախագահի ներկայությունն է, որ անշուշտ ուղեկցվելու է գաղափարների, երկկողմ ու բազմակողմ նպտակների և տարածաշրջանի կայունության ու անվտանգության հատկապես Աֆղանստանի իրավիճակի ու տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի մասին Իրանի դիրքորոշումների ներկայացմամբ:

Այս տեսանկյունից Իրանի նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունը Տաջիկստան ու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցությունը պարունակում է հատուկ ուղերձ:

Չնայած որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը շուրջ երկու տասնամյակ է ինչ ձևավորվել է, սակայն այս կազմակերպությունը միչն այսօր համարվում է Ասիայի կարևոր երկրների անդամակցությամբ այս մայրցամաքում նորագույն ռեգիոնալիզմի օրինակ: Խոշոր երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, որոնք Շանհայի ազդեցիկ անդամներ են, ռազմավարական հարաբերություններ ունեն Իրանի հետ, որը ներկայումս հանդիսանում է կազմակերպության դիտորդ անդամ:

Շանհայի շրջանի աշխարհագրության մեջ բաց ջրերի հետ տարանցիկ և առևտրային կապերը, մեծ նշանակություն ունեն, որոնց կարելի է հասնել Իրանի ճանապարհներով, քանի որ Իրանն ունի Արևմտյան Ասիայի ամենակարևոր տրանսպորտային մայրուղիները: Օրինակ, Չաբահարի ռազմավարական նավահանգիստը և երկաթուղային և ճանապարհային մուտքերը, որոնք այն կապում են Արևելյան Ասիային և կապում Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի հետ, եզակի հնարավորություն են ՇՀԿ անդամների համար:

Տարածաշրջանում հավաքական անվտանգության առումով պետք է ասել, որ ըստ Շանհայի կազմակերպության նպատակների, որը հիմնված է բազմակողմանիության վրա, Իրանի և Շանհայի համագործակցությունը համահունչ է տարածաշրջանային մերձեցմանը և բազմակողմանիությանը:

Տարածաշրջանում վերջին տասնամյակի զարգացումները ցույց տվեցին Իրանի դերը Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության գործում՝ Սիրիայում ահաբեկչությանը հակազդելու և ընդհանուր սպառնալիքների դեմ հավաքական շահերը պաշտպանելու համար, ինչը հատուկ նշանակություն ունի ՇՀԿ-ի նպատակների համար: ԻԻՀ-ի ռազմավարությունը տարածաշրջանային համագործակցությունն է, քաղաքական, անվտանգության, տնտեսական, առևտրային և մշակութային փոխազդեցությունների ամրապնդումը և արևմուտքի միակողմանիության դեմ բազմակողմանիության ընդլայնումը: Հաշվի առնելով այս բաղադրիչները, կարելի է ասել, որ Շանհայի կազմակերպության հետ համագործակցելու Իրանի հետաքրքրության պատճառներն են եղել այդ բաղադրիչների շեշտադրումը և երկկողմ և բազմակողմ փոխազդեցությունների և փոխշահավետության նոր կարողությունների ստեղծումը: Հետևաբար Շանհայի գագաթնաժողովին Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի ներկայության կարեւորությունը կարելի է գնահատել այս համատեքստում: