Սեպտեմբեր 16, 2021 18:27 Asia/Tehran

Եմենի անցումային խորհրդի նախագահ Էյդրուս Ալ-Զոբեյդին, ով հովանավորվում է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, Եմենի Հարավային նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել: Դա տեղի է ունեցել երկրի հարավային տարբեր քաղաքներում ժողովրդական ընդվզումից հետո:

Եմենի հարավային նահանգներում վերջին մեկ ամսվա ընթացքում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Ադեն, Թաազ, Հադրամաութ, Ալ-Մոհրա և Լահջ նահանգնեում հակակառավարական ցույցեր են ընթանում: Այս ցույցերի հիմնական պատճառը Եմենի հարավային նահանգներում տնտեսական և սոցիալական վիճակն է:

Տնտեսական ծանր կեսնապայմանները, ազգային արժույթի արժեզրկումը և նավթամթերքի թանկացումը զայրացրել են մարդկանց: Սոցիալական առումով՝  էլեկտրակայանների փակումը և  հանցագործությունների աճը նույնպես Եմենի հարավում ժողովրդական բողոքի ակցիաների պատճառներից են:  Ըստ այդմ, Եմենի ցուցարարները բողոքի ակցիա են իրականացրել իրենց  ծանր կենսապայմանների դեմ և այրելով անվադողեր՝ փակել են Եմենի հարավային նահանգների տարբեր փողոցները և ճանապարհները:

Եմենի հարավում ապրող մարդկանց ծանր կեսնապայմանները և տնտեսական բազմաթիվ խնդիրները տարբեր պատճառներ ունեն:

Ամենակարևոր պատճառը Եմենի հարավային շրջաններում ուժեղ կառավարության բացակայությունը և երկիշխանության առկայությունն է: Ներկայումս Եմենի հարավում միաժամանակ գործում է երկու կառավարություն՝ Հարավային անցումային խորհրդին կապված կառավարությունը և  հրաժարական տված  Մանսուր Հադիի կառավարությունը: Չնայած Սաուդյան Արաբիան փորձել է այդ դերակատարներին համախմբել «Ազգային միասնության կառավարության» անվան տակ, սակայն՝  ապարդյուն: Նման պայմաններում, իշխանության համար պայքարն ավելի է սաստկանում, և ժողովրդի վիճակին  ուշադրություն դարձնելը չի դառնում  կառավարությունների  գերակայությունը: 

Եմենի դերակատարներից բացի, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Սիոնիստական ​​ռեժիմը,  Բրիտանիան և ԱՄՆ -ը նույնպես ակտիվ ներկայություն ունեն Եմենի հարավային շրջաններում: Բռնազավթելով Եմենի ռազմավարական տարածքները, այդ երկրները եմենցիներին թույլ չեն տալիս օգտվել  ռազմավարական շրջանների  տնտեսական առավելություններից: Հետևաբար, ժողովրդական ցույցերի ժամանակ.  օտարերկրյա դերակատարների դեմ կարգախոսներ են հնչում, և ժողովուրդը պահանջում է Եմենի հարավից Սաուդյան կոալիցիայի և արտասահմանյան ուժերի դուրս գալը:

Եմենի հարավում հակակառավարական ցույցերը վկայում են  Սաուդյան կոալիցիայի պարտության մասին:  Այս կոալիցիան, որը չկարողացավ Մանսուր Հադիին հետ բերել Սանաա, այստեղ «Անսարալլահի» առանցքայնությամբ Ազգային փրկության կառավարության  ամրապնդման ականատեսն է, իսկ հարավում՝ ժողովրդական զայրույթի: Եմենի քաղաքական հարցերով վերլուծաբան Սանադ Ռաջեհն ասում է.«Ժողովրդի խիստ զայրույթը  վկայում է ագրեսոր ուժերի ծանր պարտության մասին»: Թվում է, որ այս ժողովրդական շարժման արդյունքում սաուդյան-էմիրաթական կոալիցիան հայտնվել է փակուղում, իսկ շարժումը վերածվում է մեծ ինթիֆադայի»: 

Սաուդյան Արաբիան հրամայել է ճնշել Եմենի հարավում ընթացող ժողովրդական ցույցերը:  «Շաբաբ Ադեն ալ-Սայեր» շարժումը (Ադենի հեղափոխական երիտասարդները) համոզված է, որ ցուցարարներին ճնշելու կուլիսներում կանգնած է Սաուդյան Արաբիան: Շարժումը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան հրամայել է ճնշել Հարավային Եմենի տարբեր նահանգներում տեղի ունեցող բողոքի ցույցերը:

 

Պիտակ