Սեպտեմբեր 17, 2021 18:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- «Թալիբանը» միջազգային հանրությանը խնդրում է ընդունել իրեն

Աֆղանստանի թալիբները միջազգային հանրության հետ լավ հարաբերություններ հաստատելու ցանկություն են հայտնել:

Ընդգծելով, որ Աֆղանստանի շահերը համահունչ են միջազգային հանրության շահերին, թալիբներն ընդգծել են դիվանագիտության միջոցով լավ հարաբերությունների կառուցման անհրաժեշտությունը:

Միջազգային հարաբերությունների վերաբերյալ Քաբուլում իշխանությունն ուժով զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի հայտարարությունը  վկայում է, որ թալիբները փորձում են միջազգային հանրությանը ներշնչել, որ ռազմատենչ իրավիճակից հեռանում են դեպի խաղաղ խմբավորում:  Խմբի պաշտոնյաները վերջերս հայտարարեցին միջազգային տնտեսական և ֆինանսական օգնություն ստանալու նպատակով իրենց դիրքորոշումների և նամակագրության մասին:

Միջազգային ասպարեզում դիվանագիտական ​​վարքագիծ դրսևորելով ՝ թալիբները ցույց են տալիս, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռացել են ռազմական քաղաքականությունից և պատերազմն ու  արյունահեղությունը փոխարինել համագործակցությամբ: Սակայն միայն Աֆղանստանի ներսում  թալիբների  վարքագիծն ու գործողություններն են, որ կարող են հիմք հանդիսանալ միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության համար:

Միջազգային հանրության ուշադրությունը գրավելու նպատակով, «Թալիբանը», Քաբուլը գրավելուց հետո, հայտարարեց, որ ձգտում է համապարփակ կառավարություն ձևավորել: Սակայն խմբավորումը ոչ միայն չիրագործեց իր խոստումն արգելափակում է աֆղանական հասարակության ցանկացած լրատվական, քաղաքական և մշակութային տարածք ՝ կիրառելով խիստ օրենքներ, որոնք նա հիմնավորում է շարիաթով այլ  արգելափակեց լրատվական, քաղաքական և մշակութային տեղեկատվության բոլոր աղբյուրները՝ այդ քայլն արդարացնելով  շարիաթի խիստ օրենքների կիրառմամբ:

Միջազգային շրջանակները բազմիցս հայտարարել են, որ «Թալիբանի» վարքագիծը հանդիսանում է Աֆղանստանի քաղաքական ասպարեզում իր դիրքի վերաբերյալ միջազգային հանրության տեսակետի հիմքը: Հակառակ դեպքում, խմբին սպասվում են  պատժամիջոցներ, որոնք կարող են լրջորեն խանգարել  Աֆղանստանում դրա կառավարմանը:

Աֆղանստանի քաղաքական, էթնիկ և կրոնական հոսանքների և խմբերի ճանաչումը, ինչպես նաև կանանց իրավունքների և լրատվամիջոցների և քաղաքացիական գործունեության ազատության հարգումը, թալիբների հետ ներքին, տարածաշրջանային և միջազգային համագործակցության համար անհրաժեշտ մեխանիզմներն են:

Քանի որ թալիբները տեղ չեն թողել  իշխանության մեջ էթնիկ և կրոնական խմբերի մասնակցության համար և շարունակում են իրենց ձևավորած կառավարության աշխատանքը,  որը հաստատված չէ որևէ ներքին խմբի կողմից, չի կարող գրավչություն ունենալ միջազգային շրջանակների համար:

Սա նշանակում է, որ 21 -րդ դարի կառավարման պահանջներն ու գործիքները բավականին տարբերվում են վերջին երկու տասնամյակների կենսապայմաններից, և այժմ աշխատանքի մեծ մասը կատարվում է ինտերնետի և դրա գործիքների: Այդ ոլորտում աշխատում են մասնագետ տղամարդիկ ու կանայք, ովքեր վերապատրաստվում են համալսարաններում և ստանձնում  տարբեր կենտրոնների ղեկավարությունը:

Ամեն դեպքում, միջազգային հանրության հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու թալիբների ցանկությունը  հուսադրող է, սակայն այն պետք է գործնականում  ապացուցվի՝ խմբավորման կառավարման նկատմամբ ներքին և միջազգային ասպարեզներում վստահություն ստեղծելու համար:

Պիտակ