Սեպտեմբեր 19, 2021 10:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-09-2021

Ամերիկացիները խոստովանել են, որ ՇՀԿ -ին Իրանի անդամակցությունը հետընթաց ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության և մեծ հաղթանակ՝ Թեհրանի համար:

Քեյհան օրաթերթ

Իրանի մեծ հաղթանակը

Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության վերաբերյալ Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի զեկույցում գրված է.«Այս անդամակցությունը կարող է մեծապես խաթարել Իրանին մեկուսացնելու Արևմուտքի ջանքերը և ճանապարհ հարթել Չինաստանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների հետ Թեհրանի հարաբերությունների հետագա զարգացման համար»:

Ամերիկյան ինստիտուտը, նշելով, որ այս իրադարձությունը մեծ հաղթանակ է Իրանի կառավարության համար հավելել է.«Սա կարող է զգալի լծակներ տրամադրել Իրանին միջազգային մարտահրավերներին դիմակայելու համար»:

Իրանը վերջապես կարողացավ դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության առանցքային անդամ: Ըստ բազմաթիվ դիտորդների և վերլուծաբանների, դա մեծ հաղթանակ է Թեհրանի համար և կարող է հավանական հաղթանակ լինել Iբրահիմ Ռաիսիի կառավարության համար՝ հաշվի առնելով Իրան-Արևմուտք միջուկային բանակցությունների ապագայի մասին ենթադրություններին և Թալիբանի ակտիվացումը Իրանի արևելյան սահմանների մոտ դա կարելի է գնահատվի որպես ուշագրավ հաղթանակ:

 

Շահրվանդ օրաթերթ

Շտապ օգնության  պահանջ Աֆղանստանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի և Աֆղանստանի հարցերով ազգային հավաքների ղեկավարների միջև համատեղ հանդիպում տեղի կունենա, և կոմիտեն շուտով արտակարգ օգնություն կտրամադրի Աֆղանստանի ժողովրդին:

Կարմիր մահիկի ազգային ընկերությունների ղեկավարների համատեղ հանդիպումը տեղի ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահը հանդիպմանը հայտարարել է. «Աֆղանստանի ամենամեծ մարտահրավերը վերջին 40 տարվա պատերազմների ընթացքում ենթակառուցվածքների ոչնչացումն է: Աֆղանստանում աղքատությունը մոլեգնում է, և մարդիկ միջազգային լայնածավալ օգնության կարիք ունեն»: 

Այդ կապակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շուտով Աֆղանստանին անհապաղ օգնություն կուղարկի:

 

Խորասան օրաթերթ

Մարզիկների հաղթանակըը հույս է ներշմչում հասարակությանը

Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, երեկ առավոտյան, Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մեդալակիրների հետ հանդիպման ժամանակ, ջերմորեն շնորհակալություն հայտնելով Իրանի չեմպիոններին, ասել է.«Միջազգային ասպարեզներում երկրին փառք ու պատիվ բերող մարզիկների չեմպիոնական կարևորագույն ուղերձն առերևույթ անհնարինը հնարավոր դարձնելն է և հասարակությանը, հատկապես՝ երիտասարդներին, հույսի, դիմադրության ու կենսուրախության ուղերձ փոխանցելը»:

Այաթոլլահ Խամենեին ասել է.«Մինչ շատ գործակալություններ ծրագրում են հասարակությանը, հատկապես՝ երիտասարդությանը զրկել հույսից և կենսունակությունից, իրանցի մարզիկների առաջընթացը հույս է ներշնչում ամբողջ հասարակությանը, և դա շատ արժեքավոր է»:

 

Համշահրի օրաթերթ

Ո՞ր երկիրն է լինելու ռուսական S-500 հրթիռային համակարգի առաջին պատվիրատուն

ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը Ռուսաստանում ընթացող  «Տյումեն» նավթագազային գագաթնաժողովում ունեցած ելույթում  ասել է. «Հնդկաստանը, հավանաբար, կլինի ռուսական С-500 հրթիռային համակարգի առաջին պատվիրատուն»:

Նա հավելել է. «Այս համակարգի վաճառքը Հնդկաստանին կիրականացվի ռուսական զինված ուժերին S-500 հրթիռային համակարգով զինելուց հետո»:

 

 

araratnews.am

Հայաստանի կառավարությունը նախատեսում է կառուցել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատված

Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի  խնդիրներին, փաստեց, որ մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է անվտանգության հետ կապված խնդիրներ:

Պատգամավորը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատվածի կառուցմանը:

armenpress.am

Հայաստանն ինքը պետք է պատասխանի՝ ի՞նչ կարող է անել ՀԱՊԿ նախագահողի դերում. Ալեքսանդր Խրամչիխին

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով՝ ՀԱՊԿ-ում հարաբերությունները շարունակում են ուղղահայաց մնալ, իսկ նախագահությունը կազմակերպությունում ֆորմալ բնույթ է կրում շատ օբյեկտիվ պատճառներով՝ հաշվի առնելով Ռուսաստանի անհամեմատելի կշիռն ու ազդեցությունը: Ուստի, փոխգործակցությունն ու հորիզոնական հարաբերությունները կազմակերպության մեջ զարգացնելու համար լուրջ վերանայումների կարիք կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը՝ Ալեքսանդր Խրամչիխինը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ինքը պետք է պատասխանի հարցին, թե ի՞նչ կարող է առաջարկել իր նախագահության ընթացքում և ի՞նչ կարող է տալ կազմակերպությանը:

«Ինչպես գիտեք, նախագահությունը փոխվում է ռոտացիայի սկզբունքով, բայց թե ինչպե՞ս է յուրաքանչյուր անդամ երկիր օգտագործում այն՝ այդ հարցի հասցեատերը տվյալ երկիրն է: Առայժմ ես չեմ տեսել, որ երկրներից որևէ մեկը առանձնապես օգտվի նախագահության հանգամանքից, առավել ևս, որ դե ֆակտո բոլորն էլ հասկանում են՝ անկախ նրանից, թե ով կլինի ֆորմալ նախագահողը, միևնույն է, իրական նախագահողը ՀԱՊԿ-ում, այսպես թե այնպես, Ռուսաստանն է: Այնպես որ, ի՞նչ կարող է իսկապես անել իր նախագահության ընթացքում հարցին Հայաստանը պետք է պատասխանի»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն մտքին, որ հարկավոր է շարունակել աշխատանքը անդամ երկրների միջև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մոտեցումների համակարգման ուղղությամբ, Ալեքսանդր Խրամչիխինը հիշեցրեց ՀԱՊԿ-ի հիմնական ու գլխավոր խնդիրը՝ այն այդպես էլ չի զարգանում իբրև ռազմաքաղաքական դաշինք, և հորիզոնական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվում անդամ պետությունների միջև: Պատճառը ՀԱՊԿ-ի և առհասարակ հետսովետական տարածքի առաջատար պետության՝ Ռուսաստանի, անհամաչափ կշիռն ու ազդեցությունն է՝ մյուս երկրների հետ համեմատ:

news.am

ԵԱՏՄ-ում Հայաստանն ամենափոքր մասնաբաժինն ունի գյուղատնտեսության ոլորտում 

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնաբաժինն ամենափոքրն է գյուղոլորտում եւ դատելով բնագավառի ներկայիս տեմպերից,   ԵԱՏՄ-ում դիրքերը բարելավելու  հեռանկարը դեռ մնում է մշուշոտ։

Խորհրդային միության կոլխոզների, սոլխոզների փլուզումից եւ սեփականաշնորհումից հետո հետո այս ոլորտը շատ է տուժել։ ԵԱՏՄ անդամ երկրների միջև նախկին կոոպերացիոն կապերի վերականգնումն էականորեն կխթանի գյուղատնտեսության ոլորտի զարգացումը։

Եվ այսպես, 2020 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրած գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 114,541մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 3%-ով , որից Հայաստանին  բաժին է ընկել 1.5% կամ 1,742 մլրդ դոլար։

armenpress.am

Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

 Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է Ուոլտոն ընտանիքը (238.2 մլրդ ԱՄՆ դոլար), որը համարվում է մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի՝ Walmart-ի սեփականատերը:

Տասնյակի մեջ են մտնում Mars-ի ապրանքների արտադրությամբ զբաղվող Մարս ընտանիքը (142 մլրդ ԱՄՆ դոլար), ամերիկյան նավթաքիմիական Koch Industrues կորպորացիայի սեփականատերեր Կոքս ընտանիքը (124.4 մլրդ ԱՄՆ դոլար), ֆրանսիական Hermes նորաձևության տան սեփականատեր Էրմե ընտանիքը (111.6 մլրդ ԱՄՆ դոլար), Սաուդյան Արաբիայի իշխող՝ Ալ-Սաուդների ընտանիքը (100 մլրդ ԱՄՆ դոլար), Reliance Industries նավթային հոլդինգի սեփականատեր Ամբանի ընտանիքը (93.7 մլրդ ԱՄՆ դոլար), Chanel-ի նորաձևության տան սեփականատեր Վերթհայմեր ընտանիքը  (61.8 մլրդ ԱՄՆ դոլար), Fidelity Investments ընկերության սեփականատեր Ջոնսոն ընտանիքը (61.2 մլրդ ԱՄՆ դոլար) և Thomson Reuters մեդիաընկերության սեփականատեր Թոմսոն ընտանիքը (61.1 մլրդ ԱՄՆ դոլար):

 

 

 

 

 

Պիտակ