Սեպտեմբեր 20, 2021 12:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանը զգուշացնում է հյուսիսային Իրաքի ահաբեկչական խմբավորումներին և նրանց կողմնակիցներին

Վերջին տարիներին, ԱՄՆ -ի և Սիոնիստական ​​ռեժիմի աջակցությամբ ահաբեկչական խմբերը փորձել են ահաբեկչական գործողությունների միջոցով ճնշում գործադրել Իրանի անվտանգության ոլորտի վրա՝ ապակայունացնելով սահմանամերձ շրջանները:

Թեև այդ գործողությունները միշտ արժանացել են կոշտ պատասխանի: Եվ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Մոհամմադ Բաղերիի կիրակի օրվա հայտարարությունը լուրջ նախազգուշացում է ահաբեկչական խմբավորումներին ու նրանց աջակիցներին:

Անդրադառնալով Իրաքի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների գործունեությանը ՝ Բաղերին հայտարարել է. «Հյուսիսային Իրաքում իրավիճակի նկատմամբ այդ երկրի կառավարության ուշադրության պակասը և ամերիկացիների ներկայությունը, նպաստել է հյուսիսային Իրաքում զինված հակահեղափոխական խմբերի ակտիվ ներկայությանը»:

ԱՄՆ -ի ռազմական օկուպացիայից հետո Իրաքը դարձավ հարմար վայր ահաբեկչական խմբերի համար, իսկ Վաշինգտոնն այդ իրավիճակը բազմիցս օգտագործել է Իրանի անվտանգությանը սպառնալու համար:

Երկրորդ  խնդիրը երկրի անվտանգությանը սպառնացող և սահմանները խախտող ահաբեկիչների գործողություններին դիմակայելու օրինական իրավունքն է:

Գեներալ Բաղերին նշել է, որ ամերիկյանի  «Հարիր» հենակետն Իրանի  դեմ սադրանքների կենտրոններից է: Նա հավելել է. «Մենք չենք հանդուրժի այս բազայի առկայությունը մեր սահմանների երկայնքով և հակահեղափոխական թեմաներով  հանդիպումների անցկացումն այնտեղ: Նրանք պետք է հավաքեն իրենց իրերը: Այս գործընթացը նոր է սկսվել և շարունակվելու է  ամենայն լրջությամբ: Եվ տարածաշրջանում կայուն անվտանգություն և հանգստություն ապահովելու համար պետք է իրականացբեն դիվանագհիտական ու ռազմական մի շարք գործընթացներ»:

Անկասկած, Իրանն այս հարցում գործելու կտրուկ և վճռական: 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում  ԱՄՆ կառավարության հրամանով իրականացված ավիահարձակման արդյունքում ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի,  և Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորման փոխհրամանատար Աբու Մեհդի ալ- Մոհանդեսի սպանությունից հետո, Պահապանների կորպուսը պատասխանեց այդ հանցագործությանը: ԻՀՊԿ-ն իրանական բալիստիկ հրթիռներով թիրախավորեց ամերիկյան Այն ալ Ասադի ռազմաբազան, որն ԱՄՆ-ի ամենամեծ և ամենակարևոր ռազմակայանն է Իրաքում: հարձակման արդյունքում ոչնչացվեց բազայի մի մեծ մասը, որը ծառայում էր որպես  Իրանի դեմ ահաբեկչական գործողությունների կենտրոն:

ԱՄՆ-ն ավելացրել է իր ռազմական ներկայությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց ամերիկյան ռազմական ներկայության աճին զուգահեռ,  տարածաշրջանում աճել է նաև անապահովությունը և ավելացել են ահաբեկչական գործողությունները: Իրաքի օկուպացիայից հետո ԱՄՆ-ը 14 ռազմակայան հիմնեց Բաղդադ, ալ-Անբար, Դոհուկ, Էրբիլ, Քերկուկ, Նեյնավա և Սալահեդդին նահանգներում: Միևնույն ժամանակ, Իրաքի տարբեր շրջաններում գործում են նաև ամերիկյան մի շարք գաղտնի  ուսումնական բազաներ:

Ակնհայտ է, որ համաձայն միջազգային հարաբերությունների սկզբունքների, այս հարցում պատասխանատվություն են կրում ինչպես  Իրաքի կառավարությունը, այնպես էլ Իրաքի հյուսիսային տարածաշրջանի ղեկավարությունը, և նրանք պետք է պատասխանատվություն ստանձնեն՝  չեզոքացնել Իրաքի հյուսիսում գործող հակաիրանական  ահաբեկչական խմբավորումներին: