Սեպտեմբեր 21, 2021 10:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.09.2021

Անդրադառնալով իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կառավարության բազմաթիվ հաջողություններին, այդ թվում ՝ պատվաստումների գործընթացի արագացմանը և ՇՀԿ-ին Իրանի անդամակցությանը, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Մենք պարզապես մեր հայացքը հեռացրինք Արևմուտքից»:

Քեյհան օրաթերթ

Աննախադեպ ճգնաժամ Սիոնիստական ​​ռեժիմի հիվանդանոցներում

Սիոնիստական ​​ռեժիմը պնդում է, որ օկուպացված տարածքների բնակիչների մեծամասնությունը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը,  կորոնավիրուսի համավարակն այս տարածքներում տարածվում է նոր ուժով:  «Իսրայելի հիվանդանոցները շատ վատ վիճակում են: Առկա է  թթվածնի գեներատորների և արհեստական ​​շնչառության սարքերի պակաս: 65 տարեկանից բարձր հիվանդների հիվանդանոցներում ողջ մնալու հավանականությունը մոտ է զրոյի», - հայտնում են սիոնիստական ​​լրատվամիջոցները:

Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է. «Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում  չկան բավարար քականությամբ մահճակալներ՝ կորոնավիրուսային հիվանդությամվ վարակվածներին ընդունելու համար»:

 

Շահրվանդ օրաթերթ

Ռայիսի. Մենք պարզապես հեռացրիքն մեր հայացքն Արևմուտքից

Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, երկուշաբթի օրը Իրան-Իրաք պատերազմի նահատակների երեխաների և ընտանիքների հետ  հանդիպման ժամանակ  հայտարարել է. «13 -րդ կառավարության աշխատանքի կարճ ժամկետում որևէ հատուկ իրադարձություն տեղի չի ունեցել, որը կնպաստեր պատվաստանյութերի ներմուծման ծավալի աճին, կամ մեր երկրի անդամակցությունը ՇՀԿ-ին, բացի այն, որ ինչպես տեսել են մեր հարևաններն ու ընկերները, մենք այլևս կենտրոնացած չենք միայն Արևմուտքի հետ  հարաբերությունների վևա: Հարևաններ և տարածաշրջանի երկրներն այժմ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն են»:

 

Խորասան օրաթերթ

Թեհրանում բացվել է ռումբերի  ստուգման ու ոչնչացման ոլորտում ԻՀՊԿ ձեռքբերումների ցուցահանդեսը

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը գեներալ-մայոր Սալամին,  ներկայացվել են կառույցի ռազմավարական ձեռքբերումները, այդ թվում՝ ռումբերը ստուգելու և չեզոքացնելու սարքավորումները:

Արարողությանը ներկայացվել է ԻՀՊԿ ռոբոտային ստորաբաժանումը, որի առաքելությունն է հակազդել  թշնամու գործողություններին, հատկապես ռմբակոծությունների տարածքում: Իրանի պասիվ պաշտպանության փոխնախարարներից մեկի խոսքով, սա ԻՀՊԿ ձեռքբերումների միայն մի փոքր մասն է: 

«Ֆարս» լրատվակլան գործակալության փոխանցմամբ՝ «Յունես» սուզորդ ռոբոտը, որի առաքելությունն է նավերի և նավթային ստորգետնյա հանքավայրերի մակերեսի մոնիտորինգի և նույնականացման առաքելությամբ, «Կայծակ-1» ռոբոտը, որը կարող է ոչնչացնել ռումբերը և թակարդները, ցուցահանդեսում ներկայացված ձեռքբերումներից են:  

 

Ջավան օրաթերթ

Վիկինգների դժոխային տգիտությունը

Հարյուրավոր կետեր և դելֆիններ, որոնք դաժան ձևով  խոշտանգվում և մորթվում են Ֆարերյան կղզիներում՝  հնարավորինս  դաժան եղանակով: Պատկերներ, որոնք ոչ միայն հարմար չեն երեխաների և դեռահասների և սրտային ու հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց համար, այլ կարող են վնասել ցանկացած մարդու սիրտը:

համացանցում հրապարակված Պպատկերները ցույց են տալիս, որ վիկինգները դեռ կենդանի են և միայն մի կողմ են դրել իրենց  եղջյուրավոր սաղավարտները և մի փոքր փոխել իրենց տեսքը: 21 -րդ դարում վիկինգների մշակույթն ու աշխարհայացքը շարունակում են գերակշռել արևմտյան աշխարհում:

 

Իրան օրաթերթ

Գալիս է զբոսաշրջության գարունը

Իրանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր պատվաստման արագացմանը զուգահեռ, Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստագործության նախարարը հայտարարել է զբոսաշրջային վիզաների տրամադրման խոչընդոտները վերացնելու նպատակով, նախագահի հետ խորհրդակցությունների մասին: Իրանը զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցրել էր կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո, համավարակի դեմ պայքարի ազգային շտաբի հրամանով:

 

armenpress.am

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության հաստատումը

 ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտն անհրաժեշտ է համարում անել ավելին Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին իր ելույթի ժամանակ:

Նա ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ է, սակայն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները:

«Հենվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր հաջող համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պատրաստ լինել  նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ աջակցելու խաղաղության գործընթացին»,- ասել է նա:

 

 

armenpress.am

Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը տիեզերք կարձակվի SpaceX ընկերության կողմից

Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը՝ Türksat 6A-ն, 2023 թ. տիեզերք կարձակվի Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական արբանյակի տիեզերք արձակումը տեղի կունենա արբանյակն արտադրող թուրքական Türksat AŞ և SpaceX ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում:

Նախատեսվում է  արբանյակի արտադրական և փորձարկման աշխատանքները ավարտել 2022թ.-ին:

 

 

armenpress.am

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնց մեջ կան նաև Թուրքիայի քաղաքացիներ

: ԱՄՆ-ը  պատժամիջոցներ է սահմանել 5 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցները սահմանել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ֆինանսական աղբյուրները վերացնելու ուղղությամբ կատարվող գործողությունների շրջանակներում:

 

panarmenian.net

Փոխվարչապետ․ Գազի գնի վերաբերյալ դեռևս հստակություն չկա

 Գազի գնի վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա հավելել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ արդյունքի մասին կտեղեկացնեն առաջիկայում, գրում է «Փաստինֆոն»։

«Կարծում ենք, որ մեզ մոտ գազի գնի հետ կապված հավասարակշռված իրավիճակ է: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք է արվել վերջին երկու տարում: Սակագնի ձևավորման հարցում կա բացարձակ փոխադարձ համաձայնություն եւ փոխըմբռնում»,-ասել է Մհեր Գրիգորյանը։

Ավելի վաղ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ բանակցությունները գազի գնի պահպանման շուրջ են ընթանում, չնայած, որ «Գազպրոմը» պնդում է, որ եկամտաբերության չափը իրենց չի բավարարում։

Վերջին օրերին Եվրոպայում գազի գնի ռեկորդային բարձր գին էր հաստատվել՝ հասնելով 800 դոլարի 1000 խմ դիմաց։

 

panarmenian.net

Երասխում կբարձրացվի ՀՀ ամենամեծ դրոշը

 Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ դրոշի չափսերն են` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35 մ է։

«Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին»,-գրել է նա։

 

 

panarmenian.net

Գրիգորյան. Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը վերագործարկելու մտադրություն կա

  Հայաստանը և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր են վերականգնել լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի Փոթի նավահանգստի և ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստի միջև։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ասել է, որ թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը երկրների միջև։

Անդրադառնալով ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններին՝ Գրիգորյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության վերականգնման գրավականներից մեկը, գրում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է թափ առնել, այդ թվում ՝ ԵԱՏՄ -ին անդամակցության շնորհիվ», - հայտարարել է Գրիգորյանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ում դրված հիմքի շնորհիվ հնարավոր եղավ էապես թուլացնել համաճարակի կործանարար ազդեցությունը տնտեսության և սոցիալական ոլորտի վրա:

«ԵԱՏՄ անդամների հետ համագործակցությունը Հայաստանի համար մնում է տնտեսության վերականգնման հիմնական գրավականներից մեկը և մեր երկրի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա ազդող ամենակարևոր գործոնը», - ասել է Գրիգորյանը:

Armenian Business Forum–2021 ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:

Պիտակ