Սեպտեմբեր 21, 2021 13:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Համառոտ ակնարկ հայ և ռուս հարևանների հետ Ադրբեջանի  խնդիրներին

Մինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածությունը շարունակվում է, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են սրել նաև Ռուսաստանի հետ լարվածությունը:

Երևան-Բաքու տարաձայնությունների սրման ֆոնին,, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Հայաստանի հայտարարությունն այն մասին, թե շփման գծերում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել:

Սեպտեմբերի 17-ին, Ադրբեջանի ուժերը երեք անգամ կրակ են բացել Շուշիում հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքելով հայկական կողմի հայտարարությունը, նշել է, որ Բաքուն հարգում է ղարաբաղյան համաձայնության կետերը: Այդ առնչությամբ Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային ատյանին՝ ռասայական խտրականության մասին միջազգային համաձայնագրի խախտմաման վերաբերյալ:

Հակադարձելով Արդարադատության միջազգային ատյանիին Հայաստանի ներկայացրած հայցին, Բաքվի կառավարությունը հայտարարել է, որ փաստեր է հավաքում Ադրբեջանի քաղաքացիների դեմ հայերի կողմից մարդու իրավունքների խախտման մասին և առաջիկա օրերի ընթացքում հայցը ներկայացնելու է դատարանին:

Այս լարվածությունն առաջանում է այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ հարաբերական թույլ վիճակում է, և, ամենայն հավանականությամբ, միջազգային դատարանը վճիռ է արձակելու այդ երկրի դեմ: Մի շարք ազերի դիվանագետներ փորձում են հարցականի տակ դնել Ալիևի կառավարության դետ հարաբերությունը և կրկնապատկել Բաքվի կառավարության խնդիրները: Օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ղուդրաթ Հասան Ղուլիևը կոչ է արել Ռուսաստանին փոխադարձ հարգանքով վերաբերվել Բաքվին:

Ադրբեջանի խորհրդարանի այս պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը անկողմնակալ դերում հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում, սակայն այժմ փորձում է պաշտպանել Հայաստանի շահերը Ադրբեջանի դեմ:

Թվում է, թե Ադրբեջանի խորհրդարանի որոշ պաշտոնատարներ գրոհում են Ռուսաստանի դեմ՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ներկայության պատճառով: Այս բոլորն այն դեպքում, երբ ավելի վաղ ևս Ադրբեջանի խորհրդարանի որոշ պատգամավորներ  և անգամ դիվանագետներ նման հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի դեմ: Այդպիսով նրանք փորձել են թուլացնել Ռուսաստանին, իսկ փոխարենը ամրապնդել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը: Շատ փորձագետներ այն համոզման են, որ Թուրքիայի հետ միասնության ժամանակ Ադրբեջանում իշխող կառավարությունները դիմագրավել են միևնույն խնդիրը, որի հետ այսօր բախվում է նաև Իլհամ Ալիևի կառավարությունը:

Թուրքիայի պաշտոնյաներն ակնկալում են, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրենց բոլոր պահանջները կիրականացնի Հարավային Կովկասի տարածաշրջանում և Ռուսաստանի դեմ: Ակնհայտ է, որ այդ քաղաքականության իրականացումն անուղղելի վնաս կհասցնի Իլհամ Ալիեւի կառավարությանը: Օրինակ, Բաքվի կառավարության վնասին են լինելու Ռուսաստանի դեմ Թուրքիայի պահանջով իրականացվող բոլոր հարձակումները: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից բացի, Ռուսաստանին ճնշման տակ դնելու նպատակով, վերջերս մի շարք ազերի դիվանագետներ Ալիևի կառավարությունից պահանջել են Բաքվի կառավարությունում կրճատել Ռուսաստանին հավատարիմ բոլոր ուժերին: Փոխարենը, թրքամետ դիվանագետներն ակնկալում են Բաքվի կառավարության մեջ ամրապնդվեն թրքամետ ուժերի դիրքերը:

Անկասկած, այս անկազմակերպ իրավիճակը շարունակվելը, որի փորձն ունեցել է Իլչի Բեյ մականունով Աբոլֆազլ Ալիևի կառավարությունը, Բաքվի կառավարության պաշտոնյաների համար կործանումից բացի այլ բանի չի հանգեցնելու:

 

Պիտակ