Սեպտեմբեր 21, 2021 19:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանը քննադատել է ՄԱԳԱՏԷ-ին

Իրանը մշտապես ամենաբարձր մակարդակով համագործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ և որպես անդամ երկիր ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ն ևս ձեռնպահ կմնա քաղաքականացված քայլերից և կպահպանի իր անկախությունը, անաչառությունը և պրոֆեսիոնալիզմը:

Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, ով  այցելել է Վիեննա՝ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի  65-րդ նստաշրջանին մասնակցելու նապտակով, երկուշաբթի՝ նստաշրջանի գործունեության առաջին օրն ասել է.«Եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները ուղղի իր սխալ քաղաքականությունը և   արդյունավետ ու գործնական կերպով չեղյալ հայտարարի բոլոր պատժամիջոցները»:

Նշելով, որ Իրանը, որպես միջուկային զենքից զերծ գոտու ստեղծման նախաձեռնող, իր լուրջ մտահոգությունն է հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի գաղտնի ռազմական միջուկային ծրագրի վերաբերյալ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Չնայած 1995 թվականին NPT- ի վերանայման մասին կայացած համաժողովում  բանաձևի ընդունմանը, և 2009 և 2010 թվականներին   նրա հետագա ծրագրերին, Սիոնիստական ​​ռեժիմն իր միջուկային գործունեությունն ու օբյեկտները դեռ չի ներառել գործակալության համապարփակ երաշխիքների համաձայնագրում»:

Իրանի կողմից այս հարցերի առաջ քաշվելը և  ՄԱԳԱՏԷ-ին ուղղված քննադատությունը ցույց են տալիս, որ վերահսկողական աշխատանքներում և գործակալության տեսուչների զեկույցների ներկայացման հարցում այդ կառույցի գործունեության մեջ կան անորոշություններ: Կառույցի երկակի մոտեցումը պատճառ է դարձել, որ որոշ անդամներ գաղտնի գործունեություն ծավալեն և անհիմն հայտարարություններ անեն միջուկային հարցում քաղաքական նպատակներ հետապնդելու համար, ինչի  վկայությունն է Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդոլազիզ Բին Սալմանի հայտարարությունը: 

Վիեննայի նիստում Բեն Սալմանը մտացածին հայտարարություններ անելով և առանց անդրադառնալու Իսրայելի ատոմային զենքերին ու Արաբիայի չվերահսկվող միջուկային գործունեությանը, պնդեց ,որ  Իրանը սպառնալիք է զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու համար:

Արաբիան այն դեպքում է նման  մեղադրանք հնչեցրել Իրանի դեմ, երբ «Ալ-Խալիջ Ալ- Ջադիդ» թերթը վերջերս գրել էր,որ Արաբիան տարիներ է ինչ մտածում է միջուկային զենք ձեռք բերելու մասին: 

«Բլումբերգ» լրատվական  գործակալությունը 2020 թվականի հունիսի 20-ին գրել էր.«Ռիադը դեռ չի ընդունել սպառազինություն արտադրելու հարցում ատոմային էներգիայի չօգտագործումն ապահովելու միջազգային  օրինաչափությունները»:

Միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ  Քազեմ Ղարիբաբադին վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը  կոչ է արել պարզաբանումներ անել այդ երկրի միջուկային գաղտնի ծրագրի վերաբերյալ և արդյունքը զեկուցել գործակալության անդամներին, սակայն, դեռևս ոչ զեկույց չի հրապարակվել այդ կապակցությամբ:

ՄԱԳԱՏԷ-ին ուղղված մյուս քննադատությունը՝ քաղաքական ճնշումներից ազդվելն է:  Դա միանգամայն ակնհայտ էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Իրանի վերաբերյալ երեկ ներկայացրած զեկույցում:

Այն պայմաններում երբ ՀԳՀԾ-ի բանակցություններն ԱՄՆ-ի խափանարարությունների պատճառով չեն ավարտվել, նման մոտեցումը ցույց է տալիս, որ ՄԱԳԱՏԷ-ն նպատակ ունի փոխել հարցի բնույթը:

Իրանի Իսլամական Հանրապետությունն այս տարիների ընթացքում ՀԳՀԾ-ի իրագործման հարցում բարյացակամություն է ցուցաբերել և ռազմավարական համբերատարությամբ ավելի քան երկու տարի սպասել է  ՀԳՀԾ-ն ստորագրած երկրները փոխեն իրենց վերաբերմունքը, սակայն ԱՄՆ-ն շարունակեց պատժամիջոցներ կիրառելու իր սխալ քաղաքականությունը և խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը  դուրս եկավ ՀԳՀԾ-ից: ՄԱԳԱՏԷ-ն ևս քայլ պահելով Վաշինգտոնի հետ , զերծ չմնաց քաղաքական կողմնորոշումից՝ հարված հասցնելով այդ միջազգային կառույցի հեղինակությանը: 

ՄԱԳԱՏԷ-ի գործունեության դեմ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի քննադատությունը հիմնված է այս փաստերի հիման վրա և միևնույն ժամանակ հիշեցնում է, որ իր միջուկային պարտավորություններին  հավատարիմ երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է  ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության շրջանակում  հետևել իր խաղաղնպատակ միջուկային գործունեությանը: