Սեպտեմբեր 23, 2021 17:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Մոսկվան արձագանքել է Ղրիմի մասին Էրդողանի հայտարարություններին. Լարվածություն՝ ռուս-թուրքական հարաբերություններում

ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հնչեցրած հայտարարություններից հետո, Ռուսաստանի կառավարության խոսնակը և Ղրիմի երկու պաշտոնյաներ ցավ են հայտնել այդ տարածքի վերաբերյալ Էրդողանի հայտարարության կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահի խոսնակ  Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, որով նա ճանաչել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Ղրիմի հարցում Անկարայի արտահայտած տեսակետի հետ մենք կտրականապես համաձայն չենք», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը: 

Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել է. «Մենք ցավում ենք, որ այդ հայտարարությունները հնչում  է Սոչիում կայանալիք նիստի շեմին, երբ նախապատրաստվում է  Թուրքիայի նախագահի այցը  Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը Ղրիմի ճանաչման հարցում»։

 Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ  Էրդողանը, երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, հայտարարել է.«Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին և պահանջում է պաշտպանել Ղրիմի թաթար փոքրամասնությանը»:

Էրդողանն ասել է.«Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը, ներառյալ՝ Ղրիմի տարածքը, և  չենք ճանաչում դրա միացումը Ռուսաստանին»:

Էրդողանի այդ հայտարարություններին արձագանքել են Ղրիմի պաշտոնյաները: 

Ղրիմի Սևաստոպոլի շրջանի մի սենատոր ասել է, որ թերակղզու նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունը, ամենայն հավանականությամբ, գալիս է «միջնադարյան ժամանակաշրջանի նոստալգիայից», երբ իշխում էր Օսմանյան կայսրությունը: 

Նա հավելել է. «Բայց Ղրիմի բնակիչների, այդ թվում՝ թաթարների որոշումը վերջնական է: Այսօր քաղաքական գործիչներն ազատ են՝ արտահայտել իրենց տեսակետները: Բայց մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք մեր Սահմանադրությանը: Ռուսաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ   համարում ենք  վատ լուր»:

Ղրիմի թերակղզում ընտրությունների անցկացման  և դրանց արդյունքների դեմ հնչեցված Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարություններն  արժանացան Կրեմլի սուր արձագանքին:

Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մերժել էր ճանաչել  Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները: Դրանց արդյունքները իրավաբանական ուժ չունեն Անկարայի համար, քանի որ Թուրքիան անօրինական է համարում Ուկրաինայի թերակղզու միացումը Ռուսաստանին, ընդգծել են նախարարությունում:

Էրդողանի համար պարզ էր, որ Ղրիմի վերջին ճգնաժամում Ռուսաստանի և Եվրամիության վրա ճնշում գործադրելու  մարտավարությունը միտված է Ռուսաստանից արտոնություն կորզելուն:

Ռուսաստանի հետ լարվածության աճը կարող է նաև ազդել թուրք-սիրիական սահմանին Սիրիայի քրդաբնակ շրջաններում սահմանների վերահսկման  շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունների վրա: Պայմանավորվածություններ, որոնք արտոնություններ են Թուրքիայի համար Սիրիայի քրդերի ուժեղացման վտանգը սանձելու  և Թուրքիայի մարտնչող քրդերի հետ նրանց կապը խզելու հարցում: 

Ի դեպ ստեղծված իրավիճակում, Իրանի դերն ու դիրքն արդյունավետ են թուրք-ռուսական հարաբերություններում տիրող լարվածության նվազեցման գործում:

Որքան էլ Թուրքիան ձգտում է պահպանել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ձեռնպահ է մնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ իր հարաբերությունները ստվերելու ցանկացած քայլից: Ուստի մենք կարող ենք հուսալ, որ Իրանն իր օրակարգում ներառելու է թուրք-ռուսական հարաբերություններում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը:

Վերջին տարիներին թուրք-ռուսական հարաբերությունները, հատկապես  Ղարաբաղյան հարցի շուրջ, սրվել են:

Չնայած Մոսկվայի և Անկարայի միջև առկա որոշ տարաձայնություններին, Պուտինի կառավարությունը ցանկանում է ամրապնդել Էրդողանի հետ իր հարաբերությունները: Այնուամենայնիվ, Մոսկվա-Անկարա տարաձայնությունները բորբոքել են երկու նախկին հզոր թագավորությունների միջև վաղեմի մրցակցությունները:

Էրդողանը չի լսում այլ երկրներին: Ռուսաստանի համար Էրդողանը ո՛չ հեշտ գործընկեր է, ո՛չ էլ հեշտ դերակատար, որի հետ հնարավոր լինի համաձայնության գալ, և դա կարող է  Իրանի օգտին լինել:

Այդուհանդերձ, Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսատնտեսական ոլորտի պատասխանատուները փորձում են տրամաբանական լուծում գտնել՝ Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատժամիջոցների  հետևանքով վնասներից խուսափելու համար:

Այն, ինչ հաստատ է, այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն ծագելուց հետո, Թուրքիայի կառավարության ներկայիս պահվածքը  ճիշտ համահունչ է միջազգային հարաբերություններում քաղաքական խաղերի տեսության երրորդ սկզբունքին, որը կոչվում է «իռացիոնալ վարք կամ հուզական գործողություն» և վկայում է Ռուսաստանի կամ հարևան երկրների հետ իրարահաջորդ քաղաքական հակամարտություններ առաջացնելու հարցում Անկարայի պաշտոնյաների շփոթության մասին: 

Պիտակ