Հոկտեմբեր 12, 2021 10:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.10. 2021

Մինչ իմպերիալիզմի հետ կապված ԶԼՄ-ները փորձում են Իրանի զորավարժությունները ներկայացնել որպես տարածաշրջանային լարվածության նշան, Իսլամական հեղափոխության իմաստուն և խելամիտ առաջնորդը ԶՈՒ սպայական ակադեմիաների ուսանողների հետ հանդիպմն ժամանակ ասել է. «Մեր երկիրը և մեր զինված ուժերը գործում են տրամաբանորեն, որպեսզի կանխեն տարածաշրջանի խնդիրները»:

Քեյհան օրաթերթ

Բրիտանացիները սովից վախենբալով, շտապել են խանութներ

Ըստ Մեծ Բրիտանիայում անցկացված նոր հետազոտության ՝ երկրում կյանքի պայմանների թանկացմանն և վառելիքի պակասի պատճառով, երկրում մեծահասակների մոտ մեկ վեցերորդը չի կարողացել գնել իր առաջին անհրաժեշտության սնունդը:

Հարցման արդյունքների  հրապարակումից հետո, տապել են խանութներում գրանցվել է գնորդների մեծ հոսք, որոնք գնել են առաջին անհրաժեշտության իրեր, ներառյալ՝ զուգարանի թուղթը:

Ըստ կենտրոնի ուսումնասիրության արդյունքների, բրիտանացի մեծահասակների 17 տոկոսը նշել է, որ իրենց անհրաժեշտ  առաջին անհրաժեշտության սնունդը մատչելի չէ, իսկ մեծահասակների մեկ քառորդը նշել է, որ նման խնդիր ունեն ոչ հիմնական սննդի հետ:

 

Ջավան օրաթերթէ

Իշխանություն՝ տրամաբանության հետ զուգահեռ

Մինչ համաշխարհային բռնատիրությունից կախված տրիբունաները փորձում են  Իրանի զորավարժությունները ներկայացնել որպես տարածաշրջանային լարվածության  խթան և համաշխարհային կարծիքը սրել ընդդեմ Իրանի տրամաբանական քայլի և բանակի ու պահակազորի դեմ,  Իսլամական հեղափոխության իմաստուն և խելամիտ առաջնորդը ԶՈՒ սպայական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմն ժամանակ ասել է. «Մեր երկիրը և մեր զինված ուժերը գործում են տրամաբանորեն, որպեսզի կանխեն տարածաշրջանի խնդիրները: Եվ լավ է, որ ուրիշները բանական գործողություններովթ ույլ չտան, որ տարածաշրջանը կանգնի խնդիրների առջև»:

 Ավելի վաղ նույնպես, պատասխանելով Իրանի վերաբերյալ թշնամիների անարդար հայտարարություններին,  ԻԻՀ առաջնորդն ասել էր. «Մեր ուժը հիմնված չէ զգացմունքների, ենթադրությունների ու նմանատիպ բաների վրա: Ազգային ուժի հաշվարկումը բանական է՝ ճիշտ ու տրամաբանական: Երբ խոսվում է բանականության մասին, ոմանք ըստ երևույթին ի նկատի ունեն վախեցնելու բանականությունը: Վախկոտներն իրավունք չունեն խոսել բանականության մասին: Բանականություն, այսինքն՝ ճիշտ հաշ՛վարկ»:

 

Էբթեքար օրաթերթ

Արդյոք  Եվրոպա իրանական գազի արտահանման հարցը նույնպես ՀԳՀԾ-ի սեղանի՞ն է: Իրանի նոր խաղաքարտը միջուկային բանակցությունների խաղում

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայի բենզալցակայաններում վառելիքի պակասի խնդիրը բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Փաստերը վկայում են, որ խնդիրը ավելի մեծ է:  Բրեքսիթի հետևանքով Բրիտանիայում վառելիք տեղափոխող  բենռատարների երթևկության մեծ խնդիր է առաջացել և  բենզինը չի հասնում բենզալցակայաններ: Բենզալցակայաններում մարդկանց երկար հերթերն ավելի են բարդացրել իրավիճակը:

Հատկանշ՛ական է, որ մի խումբ իրանցի ուսանողներ հավաքվել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց և  այնտեղ թողել բենզինի մի քանի տարա: Ավելի ուշ նրանք հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում վառելիք մատակարարել Բրիտանիային:

 

Աֆթաբ Յազդ օրաթերթ

Ինչպե՞ս Իրանը կարող է արդյունավետ գործել ՇՀԿ-ում

Իրանի պաշտոնական անդամակցությունը Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) 13 -րդ կառավարության շատ կողմնակիցների ստիպեց այդ քայլը դիտարկել որպես մեծ քայլ և ԱԳՆ կարողություն: Միևնույն ժամանակ, մյուսները  կարծում են, որ այս քայլն  ուղղակի և դրական ազդեցություն կունենա Վիեննայի բանակցությունների և ՀԳՀԾ-ի վերածննդի վրա:

 

armenpress.am

Կայացել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

 Մոսկվայում հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 

armenpress.am

Ճապոնիայում բեռնատարը մխրճվել է դպրոցականների խմբի մեջ

 Այտիի պրեֆեկտուրայի Կարիա քաղաքում հոկտեմբերի 12-ին բեռնատարը մխրճվել Է մայթով անցնող ցածր դասարանների աշակերտների խմբի մեջ: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության տվյալներով՝ տուժել Է առնվազն յոթ երեխա, նրանցից չորսին հոսպիտալացրել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով:

Ներկայումս իրավապահ մարմինները պարզում են պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

Կալիֆոռնիայում թեթեւշարժիչավոր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

  Առնվազն երկու մարդ Է զոհվել բնակելի տների վրա թեթեւշարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայություններին:

Փրկարարներն առայժմ չգիտեն, թե քանի մարդ Է եղել օդանավում, որն աղետի Է ենթարկվել Սան-Դիեգոյից հյուսիս-արեւելք, բայց վստահ են, որ նման հանգամանքներում հնարավոր չԷ ողջ մնալ: Ինքնաթիռն ընկել Է երկու ոչ մեծ տների վրա, ինչը մեծ հրդեհ Է առաջացրել:

Իշխանությունները պարզում են, թե ինքնաթիռի կործանման պահին տերերից որեւԷ մեկը գտնվել Է արդյոք տանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Հայաստանը ԵԱՏՄ անդամներին առաջարկել է զբաղեցել արգելված թուրքական ապրանքների տեղը

 Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց հետո Հայաստանի կառավարությունը դիմել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին` առաջարկելով դրանք փոխարինել իրենց ապրանքներով։ Այդ մասին հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Մոտ 2350 անուն ապրանք տեղադրեցինք ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակում` զգուշացնելով, որ դրանց ներկրումը արգելված է, ու այդ ապրանքները նաև երրորդ երկրներից պիտի չգան Հայաստան, և խնդրեցինք մեր գործընկերներին` դուք տեսեք առաջինը, ինչ ունեք, արտադրեք, մենք այսքան ներմուծում ունենք, դուք բերեք միանգամից։ ԵԱՏՄ անդամ երկրներից որոշ արտադրողներ արձագանքել են մեր այս առաջարկին»,– հայտնել է փոխնախարարը, գրում է Sputnik Արմենիան։

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը օրինակ է բերել թուրքական արտադրության գործվածքների ներկրումը` միաժամանակ նշելով, որ Ռուսաստանում ոչ պակաս որակյալ տեքստիլ արտադրություն կա։

«Հիմա մենք գիտենք, որ ՌԴ–ն շատ լավ կտորներ է արտադրում։ Հայաստանում կարող են այդ կտորներով ապրանքներ արտադրել։ Այս տեխնիկական խնդիրն ո՞վ է կատարելու, որ մեր կառույցների հետ բանակցի, ռուսական կտորի իրացման խնդիրը լուծի, այստեղ արտադրված ապրանքը փոխարինի երրորդ երկրներից եկողին»,– հարցրել է պատգամավորը։

Սիմոնյանը վստահեցրել է, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն զբաղվում է այդ հարցով, բացի այդ, ԵԱՏՄ շրջանակում ստեղծվել է արդյունաբերական կոոպերացիա, որը ևս նման պարտավորություն ունի։

2020-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ 2021թ–ի հունիսի 26-ի նիստում կառավարությունը ևս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։

Գործող արգելքի ժամկետն ավարտվում է 2022թ–ի հունվարի 1-ից։

 

 

panarmenian.net

ՀՀ-ում 1 տարում սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 15.4%-ով, իսկ բանջարեղենը՝ 64.5%

 ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9% (2021-ի սեպտեմբերը 2020-ի սեպտեմբերի նկատմամաբ), իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում, տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ բանջարեղենը մեկ տարվա կտրվածքով թանկացել է 64.5%-ով։

Մրգի ապրանքախմբում 2020-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 4.3% գնանկում:

Նախորդ սեպտեմբերի համեմատ 9% գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 % հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբերում։ Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10% գնաճ։

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, այդ թվում՝ 55.1% արևածաղկի բուսական յուղի գնաճը: Մսամթերքը գրանցել է 9% գնաճ, մասնանվորապես՝ այդ ապրանքատեսակից խոզի միսը թանկացել 40.2%-ով: Հացի և ալյուրի գները աճել են համապատասխանաբար 9.8%-ով և 6.7%-ով: Կաթնամթերք, պանրի և ձվի ապրանքախումբի գները աճել են 10.0%-ով: Ընդորում՝ միայն ձուն 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ թանկացել է 27.4%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 31.1% գնաճ:

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնաճ:

 

 

 

Պիտակ