Հոկտեմբեր 13, 2021 14:36 Asia/Tehran

«Էբթեքար» թերթն Արաքսի ափին Իրանի վերջին զորավարժությունը որակել է որպես «իրանական եռանդի պոռթկում Արաքս գետից»:

Քեյհան օրաթերթ

Սեյեդ Հասան Նասրալլահ. Միացյալ Նահանգները փորձում է  ֆաղանստանում քաղաքացիական պատերազմ հրահրել

«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարն անդրադառնալով ԱՄՆ դաշնակիցների հայտարարություններին և վերջերս Կունդուզում ԻԼԻՊ-ի իրականացրած ահաբեկչությանը, հայտարարել է, որ   Վաշինգտոնը մտադիր է Աֆղանստանում քաղաքացիական պատերազմ հրահրչել՝ այդ երկիր տեղզփոխելով ահաբեկչական խմբավորման անդամներին:

Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը երկուշաբթի օրն անդրադառնալով  Լիբանանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ Միացյալ Նահանգները խնդիրներ են ստեղծում Լիբանանում, Աֆղանստանում և Արևմտյան Ասիայում:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանական եռանդի պոռթկում Արաքս գետից

«Խայբերի նվաճողները» զորավարժությունը դեռ չէր մեկնարկել, երբ համացանցում  Իրանի փոթորիկ բարձրացավ  և պարտադրված պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությանը զուգահեռ, հասարակական կարծիքը հասավ Իրանի հյուսիսարևմտյան սահմանի զրոյական կետ, անցավ Քարեսուի նեղուցն ու և Նախիջևանը և շրջանցելով Հայաստանը, ահսավ Բաքվի նավահանգիստ:

 

Ջավան օրաթերթ

Իրանը պատրաստվում է Վիեննայի բանակցություններին

ԻԻՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա բանակցություններում Իրանը գործելու է մյուս կողմի գործողությունների համապատասխան: Նա նշել է. որ մոտ ապագայում  Իրանը վերջնական տեսքի կբերի նախորդ բանակցությունների վերաբերյալ եզրակացությունը:

Մինչ Թեհրանն ինչպես և հայտարարվել էր, նոր կառավարության աշխատանքի մեկնարկից հետո  վերադառնում է ՀԳՀԾ-ի բանակցություններին,  Իսրայելի նախագահն ու վարչապետը փորձում են հակաիրանական մեղադրանքների միջոցով սրել մթնոլորտը:

 Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամփոփում է մինչ այժմ տեղի ունեցած բանակցությունները, իինչից հետո կվերադառնա միջուկային բանակցություններին:

 

Իրան օրաթերթ

Իրանի կառավարության ծրագիրը՝ տնտեսական աճի համար

Իրանի տասներեքերորդ կառավարությունը պատրաստվում է ներկայացնել առաջին բյուջեն, որը    տարբերվում է այլ ժամանակաշրջանների բյուջեներից: Նախատեսվումէ փոխել բյուջեի կառուցվածքը, ինչը կհանգեցնի տնտեսական կայունության և ազգային արժույթի արժեվորման:  Նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ստորագրած նոր դիրեկտիվի համաձայն ՝ կառույցները պետք է աշխատեն բյուջեի համապատասխան: :

 

Էբթեքար օրաթերթ

Ռազմական ուժերի հզորության ցուցադրում՝ Իրանի սրտում

Իրանի «Վիլայաթի երկնքի պաշտպաններ 1400 -րդ»  հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունները մեկնարկել են երկրի կենտրոնական անապատի տարածքում՝ տեղական հրթիռային համակարգերի, ռադիոտեղորոշիչների, հետախուզական տեղեկատվության, էլեկտրոնային պատերազմների, կապի համակարգերի կիրառմամբ և տեսողական վերահսկողության ցանցի տեղակայմամբ:

Իրանի ՀՕՊ բազայի հրամանատար բրիգադի գեներալ Ամիր  Ղադեր Ռահիմզադեն,  անդրադառնալով  զորավարժություններին, ասել է. «Զորավարժության առաջին փուլում իրականացվել է պաշտպանական համակարգերի տեղակայում՝ օպերատիվ ուժերի արագ տեղաշարժի և արձագանքման գործողություններով, դիտարկելով թշնամուն խաբելու պասիվ պաշտպանության սկզբունքները, ինչպես նաև ապահովելով պաշտպանական համակարգերի հրամանատարական և վերահսկման կենտրոնների հետ ապահով և բազմաշերտ հաղորդակցությունն ու երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցը` սպառնալիքի դեպքում որոշումներ կայացնելու համար:

 

armenpress.am/

Հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնություն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ. Արարատ Միրզոյան

 Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ-ում իր գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել է Իրանի Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ջայշանկարը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Ջայշանկարը նախ նշեց, որ ուղիղ կապի պակասը խոչընդոտ է երկու երկրների մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար՝ ընդգծելով, որ թե Հնդկաստանը, թե Հայաստանը հանդիսանում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ, որը հեռանկար ունի՝ կապակցվածության զարգացման համար:

«Ես և Միրզոյանը քննարկեցինք հետաքրքրությունը, որը Հայաստանը դրսևորել է Չաբահար նավահանգստի օգտագործման առումով Իրանում, որը մշակվել է Հնդկաստանի կողմից: Առաջարկեցինք նաև, որ նավահանգիստը օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց»,-ասաց  Ջայշանկարը:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ  Հնդկաստանի իր գործընկերոջ հետ անդրադարձել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին: «Երկու երկրներն էլ հետաքրքրված են այս նախաձեռնության կյանքի կոչման մեջ: Մենք քննարկել ենք նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան և գուցե Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը՝ Միրզոյանը հայտնեց, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել այս հարցը: Այս ծրագրի, համաձայնագրի առումով իրադարձությունները, նախարարի խոսքով, բավականանին դինամիկ են զարգանում: «Հուսով եմ, որ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնությունը՝ այդ փաստաթղթի շուրջ»,-ասաց նա:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է: Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած առաջին այցն է:

 

 

armenpress.am/

Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատում է ԼՂ հարցով տևական համաձայնագրի ուղղությամբ

 Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք, որ առաջ մղենք ԼՂ վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դեսպանը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների արագացում՝ դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում: «Մենք միայնակ չենք։ Կարծում եմ` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»,- ասել է նա:

Վերջերս Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ պայմանավորվել են նախևառաջ լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսին է, օրինակ, հայ բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանից:

 

 

armenpress.am/

Գիտնականները գտել են դեմենցիայի զարգացումը կանխատեսելու միջոցը

  Գերմանիայի Գյոթինգենի եւ Մյունխենի համալսարանների հետազոտողներն արյան մեջ հայտնաբերել են կենսաբանական հայտանիշեր, որոնց բարձր պարունակությունը կարող Է մատնանշել մոտեցող դեմենցիան: Համապատասխան հոդվածը հրապարակվել Է EMBO Molecular Medicine հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մկների եւ բջիջների մանրԷախմբերի վրա կատարված փորձերի ընթացքում փորձագետները հայտնաբերել են երեք միկրո ՌՆԹ, որոնք գործել են որպես մտավոր աշխատունակության հայտանիշ: Այդ հայտանիշերի բարձր մակարդակները կարող են դեմենցիայի զարգացումը կանխատեսել ախտանշանների ի հայտ գալուց երկուսից-հինգ տարի առաջ: «Երբ հայտնվում են դեմենցիայի ախտանշանները, ուղեղն արդեն խիստ վնասված Է:

Հարկավոր են թեստեր, որոնք շատ ընդունելի են հիվանդության սկսվելուց առաջ եւ վստահորեն գնահատում են վիճակի հետագա զարգացման ռիսկը»,-հայտարարել Է հետազոտության մասնակիցներից մեկը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ միջին տարիքում քնի մշտական պակասը կապված Է ծերության ժամանակ դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ: Դեմենցիան ձեռք բերովի թուլամտություն Է, ճանաչողական գործունեության կայուն նվազում՝ ավելի վաղ յուրացված գիտելիքների եւ գործնական հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով: Ավելի հաճախ այս վիճակը դիտվում Է ծերության շրջանում: Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում Է դեմենցիայի մոտավորապես տասը միլիոն նոր դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն կա

  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ բանակցույթունների վերսկսման հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն կա։

«Հանդիպումներ նախատեսվում են։ Գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է»,-ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ բանակցույթունների վերսկսումը։

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափում ենք տեսնում», - ասել է նա։

Նախարարն ասել է նաև, որ նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջան։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողացավ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ նաև առանձին հանդիպումներ ունեցան։

Հանդիպումներից հետո ղարաբաղյան միջնորդների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր, որ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»:

 

 

panarmenian.net

ԱՆ ներկայացուցիչ․ Covid-19-ից բուժված անձը մինչև 90 օր ազատված է թեստ հանձնելուց կամ պատվաստվելուց

 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ կորոնավիրուսից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից։

«Այսինքն՝ նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք բացառություն են, իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Աբովյանը նշել է, որ գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ։

Նա հավելել է, որ կարգավորումը մշակվել ու հաստատվել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից, փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումներն ունեն արդյունավետություն։

Աբովյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների արդյունքում կկարողանան կառավարել հիվանդությունը։

ԱՆ ներկայացուցիչն ասել է, որ պատվաստումները բավականին ակտիվացել են։

«Պատվաստումները պետք է իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կառավարել իրավիճակը, և ոչ թե իրավիճակը կառավարի մեզ», - նշել է Աբովյանը։

Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով:

 

 

 

Պիտակ