Հոկտեմբեր 14, 2021 11:26 Asia/Tehran
  •  Էնրիկե Մորայի այցը Թեհրան. Իրանի ու ԵՄ-ի փոխադարձ ակնկալիքները

Հինգշաբթի օրը Թեհրանը կհյուրընկալի Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորային:

Թվիթերյան միկրոբլոգում հայտարարելով այս մասին, Իրանի ԱԳՆ  քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին գրել է.«Այցի օրակարգում ներառված է երկկողմ, տարածաշրջանային այդ թվում՝ Աֆղանստանի խնդիրների մասին կարծիքների փոխանակումը  և դաժան պատժամիջոցները չեղարկելուն ուղղված բանակցությունների անցկացումը»: Էնրիկե Մորայի այցը Թեհրան տեղի է ունենում այն պայմաններում, երբ չնայած ՀԳՀԾ-ով նախատեսված Իրանի շահերի ապահովման վերաբերյալ հայտարարություններին,  ԱՄՆ-ն ու ՀԳՀԾ-ի եվրոպացի կողմերը չնայած, այս ուղղությամբ որևէ նշանակալի քայլ չեն կատարել:

Այնուամենայնիվ, չորեքշաբթի օրն անդրադառնալովՄորայի Թեհրան կատարելքի այցին, բրիտանացի, գերմանացի ու ֆրանսացի դիվանագետները նշել են.«Այս հանդիպումը տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում, երբ ՀԳՀԾ-ին լիարժեք վերադառնալուն ուղղված Վիեննայի բանակցություններն արդեն չորս ամիս դադարեցվել են: Եվրոպայի  այս դիրքորոշումը կրկնվում է այն դեպքում, երբ եվրոեռյակի, Ֆրանսիայի գործունեության անարդյունավետությունն ու թուլությունը  ՀԳՀԾ-ի իրագործման ճանապարհին առաջացած դժվարությունների պատճառներից մեկն է: 

Իրանի ԱԳՆ  տնտեսական դիվանագիտության հարցերի տեղակալ Մեհդի Սաֆարին,  Չմիավորման շարժման առաջին համաժողովի 60-րդ տարելիցի առիթով Սեբիայում կայացած  նիստու,, անդրադառնալով ՀԳՀԾ-ի հարցով եվրոպացիների թերացումներին, ասել է.«Ներկայումս ՀԳՀԾ-ի գործադրման հարցում առաջադիմությունների բացակայության կարևորագույն պատճառներն են Եվրոպայի նվաստացուցիչ անկարողությունը՝ ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալուց հետ, Իրանին խոստացված տնտեսական շահերն ապահովելու ուղղությամբ և ԱՄՆ-ի նոր կառավարության անկարողությունն ու կասկածները՝ «առավելագույն ճնշման» պարտված քաղաքականությունից հրաժարվելու հարցում: 

Ակնհայտ է, որ ՀԳՀԾ-ի իրագործման հնարավորություն կստեղծվի այն դեպքում, երբ այն խախտողները համաձայնություն վերադառանալու հարցում շարժվեն ճիշտ ուղղությամբ: Իհարկե այս ուղղությամբ անելիք շատ կա: 

Պետք է անդրադառնալ նաև երկու կարևոր կետի:

Առաջինը ժամանակին ուշադրություն դարձնելը և մնացած չնչին ժամանակը չկորցնելն է: Իրանի վրա ճնշում գործադրելու  վրա կենտրոնանալու փոխարեն, եվրոպացիները պետք է արագ և լուրջ որոշում կայացնեն՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար իրենց պարտավորությունները կատարելու կապակցությամբ և փորձագիտական խմբերի կողմից պարզեն պատժամիջոցների չեղարկման համար  անհրաժեշտ քայլերը: 

Երկրոդ խնդիրը ԱՄՆ-ի վերադարձն է ՀԳՀԾ, որի համար  բանակցության կարիք չկա, քանի որ այս կապակցությամբ Վաշինգտոնի քայլերը պարզ են: Հենց այնպես, ինչպես ինչպես դուրս է եկել ՀԳՀԾ-ից ու անօրինական պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, նույն կերպ ԱՄՆ-ն կարող է վերադառալ ՀԳՀԾ ու վերջ տալ օրինազանցությանը: 

Իհարկե, հաշվի առնելով ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի համար հարցի կարևորությունը, կարելի է ակնկալել, որ Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն ոչ շատ ուշ, բայց այս բանակցություններում Իրանը միանշանակ սպասելու է այն իրավունքների վերականգմանը, որոնք ԱՄՆ-ն խախտել է ՀԳՀԾ-ում, իսկ Եվրոպան թերացել է դրա հետևանքով Թեհրանի կրած վնասը  փոխհատուցելու գործում: Այս պահանջների կատարումը պետք է լինի ստուգելի և օբյեկտիվ, որպեսզի Իրանը համոզվի վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին, ոոնց հավատարիմ է եղել համաձայնությունից ԱՄՆ-ի դուսր գալուց հետո մեկ տարի:  ԱՆշուշտ սա դժվար փորձություն է համաձայնագրի արևմտյան կողմերի համար: Ակնկալվում է, որ Թեհրանում  Էնրիկե Մորայի այսօրվա բանակցություններն այս կապակցությամբ արդյունավետ կլինեն: