Հոկտեմբեր 14, 2021 18:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Պուտինը նախազգուշացրել է ահաբեկիչներին Աֆղանստան տեղափոխելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Իրաքից ու Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխվում Աֆղանստան, և որ նրանք սպառնում են ԱՊՀ երկրների կայունությանը: Պուտինը կարևորել է Աֆղանստանի սահմանների շարունակական մոնիտորինգը և ահաբեկիչների դեմ պայքարելու պատրաստակամությունը: ՌԴ նախագահի խոսքով ՝ իրավապահներն ու անվտանգության ուժերը պետք է համակարգեն իրենց աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում համատեղ հատուկ գործողություններ իրականացնելու համար:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցած շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանի կառավարությանը  մտահոգում է Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ակտիվության աճը:

Ահաբեկչական տարրերի Աֆղանստան տեղափոխման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի մտահոգությունը ցույց է տալիս, որ Աֆղանստանի վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունը ոչ միայն չի նվազել, այլ այժմ աճել է այդ երկրում անվտանգության անկայուն իրավիճակի և ԻԼԻՊ -ի կողմից ահաբեկչական գործողությունների շարունակման պատճառով: Ի դեպ  տարբեր հաղորդումներ  են հրապարակվել Սիրիայից ու Իրաքից ահաբեկչական տարրերի Աֆղանստան տեղափոխման վերաբերյալ, որոնք  նպատակ ունեն  միանալ ԻԼԻՊ-ին: Միևնույն ժամանակ, մեծ հավանականությամբ Աֆղանստանում կվերականգնվի «Ալ-Ղաիդան»:

Այս ամենը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ անվտանգության ոլորտում ունենան  մտահոգություններ՝ կապված ահաբեկչական տարրերի Կենտրոնական Ասիա և այնտեղից Ռուսաստան ներթափանցման հետ: Ահաբեկչական խմբավորումների, հատկապես  ԻԼԻՊ-ի գործունեության պատճառով Պուտինը Աֆղանստանում իրավիճակը բնութագրել է շատ բարդ:

Աֆղանստանից ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից հետո, Վաշինգտոնը ձգտում էր բազաներ ստեղծել Կենտրոնական Ասիայում` Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար, որին դեմ էին Մոսկվան և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ:  Ավելի վաղ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զգուշացրել էր Կենտրոնական Ասիայում լոգիստիկ օբյեկտներ կառուցելու ԱՄՆ -ի ջանքերի կապակցությամբ՝ դրանք անվանելով սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

ՀԱՊԿ արտգործնախարարները հրապարակած համատեղ հայտարարության մեջ  նշել են, որ դեմ են իրենց տարածքում ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի օբյեկտների տեղակայմանը:

Այս հարցը  կարևորվում է այն առումով որ, ըստ Ռուսաստանի քաղաքական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների, Միացյալ Նահանգներն ինքը հանդիսացել է օկուպացիայի ընթացքում Աֆղանստանում ԻԼԻՊ-ի գործունեության առաջացման և ընդլայնման հիմնական գործոնը, և դեռևս նպաստում է Սիրիայից  ու Իրաքից ահաբեկիչների Աֆղանստան տեղափոխմանը:

Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգի փոխհրամանատար գեներալ Ռուստամ Մինկաևը 2021 թվականի հոկտեմբերի սկզբին հայտարարել է.«Տեղեկություններ կան, որ ահաբեկչական խմբավորումների հետ կապված զինյալները Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից շարժվում են դեպի Աֆղանստան:

ԱՄՆ-ն ձգտում է ԻԼԻՊ-ին որպես գործիք օգտագործել իր մրցակիցների՝ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, և հաշվի առնելով Աֆղանստանի մերձավորությունը Չինաստանին և Կենտրոնական Ասիային, աջակցել ԻԼԻՊ -ին և ահաբեկիչներին տեղափոխել Աֆղանստան ՝ Ռուսաստանի ու Չինաստանի վրա ճնշում գործադրելու և նրանց համար անվտանգության խնդիրներ ստեղծելու նպատակով: 

Պիտակ