Հոկտեմբեր 15, 2021 12:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թեհրանի ու Իսլամաբադի միջև սիներգիայի ձևավորման կոչ

Պակիստանի ազգային խորհրդարանի նախագահը հանդես է եկել տարածաշրջանային հարցերով Թեհրանի ու Իսլամաբադի միջև սիներգիայի ձևավորման կոչով: ԻԻՀ-ի պառլամենտական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Ասադ Ղեյսարը նշել է, որ երկու երկրների միջև սահմանային անցակետի բացումը կդյուրացնի առևտուրը և երկու երկրների քաղաքացիների երթևեկությունը: Նա գոհունակություն է հայտնել այս շրջանների բնակչության կենցաղային պայմանների բարելավման կապակցությամբ:

Իրանն ու Պակիստանը շուրջ 1000 կմ ընդհանուր սահման ունեն և  զարգացող հարաբերություններ: Երկու երկրները ոչ միայն հարևաններ, այլ նաև ԷԿՕ-ի ու նաև ՇՀԿ-ի կարևորագույն անդամներից են: Մշակութային ու կրոնական ընդհանրությունների և Պակիստանում պարսկերեն լեզվի դիրքի շնորհիվ, այդ երկրի ժողովուրդը նույնպես հետաքրքրված  է տարբեր, այդ թվում՝ առևտրի ու զբոսաշրջության ոլորտներում Իրանի հետ երկկողմ համագործակցությունների ընդլայնմամբ:

Գնահատելով Իրան-Պակիստան հարաբերությունները, Թեհրանում տարածաշրջանի հարցերի վերլուծաբան Հոսեյն Մոհամմեդին ասում է.«Իրանն ու Պակիստանը ունենալով մերձեցման ներուժ և շուրջ 280 մլն. բնակչությամբ, մեծ կարողություններ ունեն երկկողմ համագործակցությունները ընդլայնելու համար, որոնք պետք է բացահայտվեն»:

Պակիստանի ազգային խորհրդարանի կողմից շեշտված Իրանի ու Պակիստանի միջև սիներգիայի ձևավորումը չափազանց կարևոր ու ռազմավարական նշանակություն ունի և անհրաժեշտ է, որպեսզի երկկողմ հարաբերությունները և առևտրական ու տնտեսական խնդիրներն ավելի խորը ուսումանսիրվեն: Սա նշանակում է, որ Թեհրանի ու Իսլամաբադի հարաբերությունները ռազմավարական հարթության վրա պետք է դասակարգվեն ըստ տարածաշրջանում հավաքական ու հանրային շահերի: Այս կապակցությամբ գոյություն ունեցող կարևոր խնդիրներից են անվտանգության խնդիրները այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, և տարածաշրջանային հարցերի լուծման համար ցուցաբերվող աջակցությունը հատկապես Աֆղանստանի ճգնաժամի դեպքում: Հետևաբար, եթե տարածաշրջանի երկրները մի կողմ դնեն միակողմանիությունը և հաշվի առնեն արածաշրջանի իրականությունները, միասնության ու տարածաշրջանային կոալիցիայի անհրաժեշտությունը, իրենց քաղաքականությունները որդեգրեն ըստ հավաքական շահերի, անկասկած տարածաշրջանում ոչ միայն կհաստատվի կայուն անվտանգություն, այլև օտարերկրացիները այլևս համարձակություն չեն ունենա միջամտել տարածաշրջանի հարցերին: 

Այս կապակցության Թեհրանում քաղաքական հարցերի փորձագետ Փիր Մոհամմեդ Մոլլազեհին ասում է.«Իրանի ու Պակիստանի հարաբերությունները ձևավորվում են ըստ երկկողմ խնդիրների, տարածաշրջանային պայմանների ու միջազգային դիրքորոշումների: Այստեղ գոյություն ունի երկու կարևոր խնդիր: Առաջինը սահմանային խնդիրներին են այդ թվում՝ ահաբեկչական խմբերի գործունեությունը և թմրանյութերի մաքսանենգումը ընդհանուր սահմաններից: Երկրորդն Աֆղանստանի ճգնաժամի հետ կապված խնդիրներն են, որոնց լուծման համար անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցություն»:  

Այնուամենայնիվ ԻԻՀ-ն մշտապես ցույց է տվել իր բարյացակամությունը՝ կոնսենսուսի և հավաքական համագործակցության միջոցով տարածաշրջանի խնդիրները լուծելու հարցում: Թեհրանի տեսանկյունից, տարածաշրջանային խնդիրներն ու դժվարությունները հնարավոր է լուծել միայն տարածաշրջանային համագործակցությունների ճանապարհով: Սակայն եթե որոշ երկրներ առանց հաշվի առնելու տարածաշրջանային ու հավաքական շահերը, ցանկանան այլ երկրներին ևս մասնակից դարձնել տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Աֆղանստանի ճգնաժամին, մերձեցման համար ամուր և վստահելի հիմքեր չեն ստեղծվի: Հետևաբար տարածաշրջանային խնդիրներն ու կայուն անվտանգությունը իշխող կդառնան այն ժամանակ, երբ երկրները գեղեցիկ կարգախոսների փոխարեն անցնեն գործնակալ քայլերի և թույլ չտան, որպեսզի արտաքին միջամտությունները ավելի բարդացնեն պայմաններն ու ճգնաժամերը:

Պիտակ