Հոկտեմբեր 16, 2021 10:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը պատասխանբել է Ալիևի հայտարարությանը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ի պատասխան Ադրբեջանի նախագահի անիրատեսական հակաիրանական հայտարարություններին, Թվիթերում գրել է. «Զգուշացեք սատանայի ծուղակներից, որոնց համար կարող եք թանկ վճարել»:

Ադրբեջանի նախագահը ԱՊՀ վիրտուալ գագաթնաժողովում  հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության գալով, Հայաստանը մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները՝  Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության համար: Շամխանին հավելել է. «Մեղադրանք հնչեցնելը մի երկրի դեմ, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես թմրանյութերի դեմ պայքարի հերոս, այլ ազդեցություն չունի, քան հայտարարություն անողի նկատմամբ անվստահության ձևավորումը»: 

ԻԻՀ ԱԳՆ խխոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ի պատասխան Ալիևի հայտարարության, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության առաջատար դերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, Խաթիբզադեն նշել է . «Իրանը վերջին 4 տասնամյակների ընթացքում այս երևույթի դեմ պայքարի ճանապարհին ունեցել է հազարավոր նահատակներ  և վիրավորների և դա այս ուղղությամբ  ԻԻՀ շարունակական ջանքերի ընդամենը  մի էջն է: Եվ այդ փաստը բազմիցս հաստատվել է որոնք  միջազգային կառույցների կողմից»: .

նա հավելել է. «Չնայած տարբեր շփումներից Բաքվից ստացված  դրական հաղորդագրություններին,  Ադրբեջանօի կողմից նկատվում է անհիմն մեղադրանքներ հնչեցնելու միտում, որոնց իհարկե տրվելու է համարժեք պատասխան»:

Ադրբեջանի նախագահի հակաիրանական հայտարարությունները քննարկելով կարելի է անել երկու ենթադրություն: .

Նախ՝ Ադրբեջանի նախագահը, որոշ  շրջանակների  քարոզչական գործողությունների ազդեցության տակ, նման անհիմն և սադրիչ հայտարարություններ է արել, ինչը կարող է  բացասական ազդեցություն ունենալ երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: . Մասնավորապես, այդ գործողությունների նպատակն է խաթարել Իրանի և Ադրբեջանի  հարաբերությունները:

Երկրորդ հերթին, հնարավոր է, որ այս մեղադրանքը ծրագրված գործընթաց է, որի հետևում կան քաղաքական նպատակներով, որոնք դրսևորվում են Իրանի սահմանների շուրջ տեղի ունեցող տեղաշարժերով, սադրիչ գործողություններով և տարածաշրջանում Իսրայելի ակտիվությամբ: Փաստն է, որ սիոնիստները փորձում են խաթարել Իրանի և Ադրբեջանի  հարաբերությունները:

Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Մոստաֆա Խոշչեշմը, վերլուծելով Իրանի դեմ ուղղված Բաքվի պաշտոնյաների թշնամական դիրքորոշումը, նշում է, որ  Բաքվի հակաիրանական հայտարարությունները Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ -ի կողմից հաշվարկված գործընթացի մաս են ակզմում, որի նպատակն է  հարված հասցնել Իրանին:  

Նրա կարծիքով. հաշվի առնելով  Իրանի նկատմամբ Իսրայելի թշնամանքը, սիոնիստները փորձում են Բաքվի ներուժն օգտագործել այս ուղղությամբ: Այս հարցում Իսրայելի քաղաքականությունը կենտրոնացած է Իրանի հյուսիսարևմտյան, ինչպես նաև հարավային սահմաններին մոտենալու վրա ՝ Պարսից ծոցին սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:

Ամեն դեպքում, նման քայլերի նպատակն Իրանի համար գաղտնիք չէ և ինչպես նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին. «Հարևանության սկզբունքներն ու պահանջները անտեսելը և կեղծ ու ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարեխղճության  և խոհեմության նշան չէ»:

Ադրբեջանի նախագահի ելույթը վկայում է, որ Բաքվի իշխանությունները քաղաքական պատրանքների մեջ են, իսկ Իրանն անշուշտ դրանք անպատասխան չի թողնի: