Հոկտեմբեր 17, 2021 13:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.10.2021

Արևմուտքը մարդու իրավունքների հարցն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքին չուղեկցող երկրներին դիմակայելու համար:

Քեյհան օրաթերթ

Բեյրութի հանցագործության դիպուկահարը ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան է

Լիբանանցի հայտնի լրագրող Հուսեյն Մորթեզան Թվիթերում բացահայտել է Արդարադատության պալատի դիմաց «Հեզբոլլահ»  և «Ամալ» շարժումների կողմնակիցների ուղղությամբ արձակված դիպուկահարներից մեկի ինքնությունը:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, վերոնշյալ անձի նկարը տեղադրելով Թվիթերի իր միկրոբլոգում, նա գրել է․ «Շուքրի Աբու Սաաբը լիբանանյան անվտանգության ուժերի անդամ է և ԱՄՆ դեսպանատան աշխատակից, ով Բեյրութում  տեղի ունեցած ցույցի ժամանակ,  դիպուկահար հրացանով կրակեց ժողովրդի ուղղությամբ»:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գործադիր խորհրդի նախագահ Հաշեմ Սաֆի էդ-Դինն ասել է. «Այն, ինչ մենք տեսանք, Լիբանանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքների մի մասն էր: Այս գործողությունը ֆինանսավորվում է արաբական որոշ երկրների կողմից»:

 

Ջավան օրաթերթ

Արևմուտքի՝ «մարդու իրավունքներ» մեծ սուտը

Գաղտնիք չէ, որ մարդու իրավունքը ամենահիմնական իրավունքն  է, որ յուրաքանչյուր անհատ վայելում է ծնված օրվանից:  Այս իրավունքն այսօր դարձել է ոչ արևմտյան երկրների վրա Արևմուտքի  կողմից ճնշում գործադրելու  միջոց: Հատկանշական է, որ ոչ միայն անցած դարերում, այլև վերջին 70 տարիներին աշխարհն ականատես է եղել մարդկության և բարոյական սարսափելի  դեգրադացիայի՝ մարդու իրավունքների հավակնորդ   երկրների և նրանց սրբավարը համարվող եկեղեցու կողմից:

Այս անգամ միայն ամերիկացի զինվորը չէ, որ բռնաբարել է 18 ճապոնուհու և սպանել 19 -ին Ճապոնիայի Օկինավա քաղաքում: Կամ այն ամերիկացի  զինվորը ով  բռնաբարել էր վեցամյա մի աղջկա և դանակով կտոր-կտոր արել նրան և չոր ու դատարկ ափսոսանքով, Սպիտակ տան պաշտոնյաներն անտեսեցին դա և նույնիսկ չբանտարկեցին նրան և խելագարության պիտակ ունեցող զինվորին արդարացրեցին: 

Այն, ինչ այս օրերին հրապարակվել է համաշխարհային ԶԼՄ -ներում, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Ճապոնիայում, Իրաքում, Աֆղանստանում ամերիկացի զինվորների կողմից իրականացված բռնաբարության կամ Ալժիրում, Լիբիայում և աֆրիկյան այլ երկրներում ֆրանսիացի զինվորների իրականացրած բռնաբարության մասին չէ: Խոսքը վերաբերվում է քրիստոնյաների ամենասուրբ վայրում՝ եկեղեցում, քահանաների կողմից  վերջին 70 տարիների ընթացքում երեխաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգություններին, որոնց ծնողները կրոնական միջավայրում Հիսուս Քրիստոսի ուսմունքները սովորելու համար, նրանց վստահել են  եկեղեցուն:

 

 

Արման մելի օրաթերթ

Իրանի հյուսիսային սահմաններն «ամենաանմիջական սպառնալիքն են»

Իրանը գտնվում է մի տարածաշրջանում, որը կարող է տարբեր ուղղություններով ենթարկվել տարբեր սպառնալիքների: Հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմաններից Ադրբեջանի տեղաշարժերը հրահրվեցին Թուրքիայի և սիոնիստների կողմից։ Այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում ՝ արևելյան սահմանին,  և այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, Սաուդյան Արաբիայում և  այպես շաևրունակ:

Իսկ արեւմտյան սահմաններին Սիրիայի ու տարածաշրջանի արաբական այլ երկրների իրադարձությունները պատճառ են դարձել, որ Իրանը  հայտնվի որոշման ու գործողությունների եռանկյունու, ավելի ճիշտ ՝ քառանկյունու մեջ: Հետևաբար, այս կապակցությամբ ցանկացած որոշում պետք է կայացվի նրբանկատությամբ ու զգոնությամբ և հաշվի առնելով ազգային շահերը:

 

news.am

Հարավային Կորեայում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է վերականգնել երկխոսությունը

1950-1953 թվականների Կորեական պատերազմի ֆորմալ ավարտի մասին համաձայնագրի ստորագրումը կարող է նպաստել ավելի վաղ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային խնդրի շուրջ դադարեցված բանակցությունների վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ բանագնաց Նո Գյու Դոքը, որը ժամանել է Վաշինգտոն իր ամերիկացի ու ճապոնացի գործընկերների հետ հանդիպելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap-ին:

«Ակնկալում եմ, որ աշխատանքային մակարդակում առաջիկա շփումների ժամանակ տեղի կունենա տարբեր հարցերի խորքային քննարկում, այդ թվում՝ պատերազմի ավարտի մասին հռչակագրի շուրջ: Այդ փաստաթութղը նշանակալի քայլ կլիներ Կորեական թերակղզում լիարժեք ապամիջուկայնացման եւ ամուր խաղաղություն հաստատելու մասին երկխողության վերականգնման ուղղությամբ»,-նշել է Նո Գյու Դոքը:

Երկուշաբթի հարավկորեացի դիվանագետը կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Սոն Քիմի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կկայանա եռակողմ հանդիպում ճապոնացի հատուկ ներկայացուցիչ Թաքեխիրո Ֆունաքոսիի մասնակցությամբ: Ակնկալվում է, որ կողմերը նաեւ կքննարկեն Հյուսիսային Կորեային հումանիտար աջակցությամբ միջոցներն ու Հարավի ու Հյուսիսի երկաթգծային խաչմերուկի հարցը:

Հատուկ ներկայացուցիչների միջեւ նախորդ եռակողմ խորհրդակցությունները կայացել են անցած ամիս Տոկիոյում: Դրանց ընթացքում քննարկվել են Փհենյանին երկխոսության մեջ վերադարձնելու տարբերակները, այդ թվում՝ հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորությունները:

 

armenpress.am

Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր կառավարության հետ

Թուրքիան ակնկալում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարությունը կշարունակի Անկարայի հետ համագործակցության՝ կանցլեր Անգելա Մերկելի կուրսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հուսով եմ, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Անգելա Մերկելի՝ Թուրքիայի հետ համագործակցության հաջողված կուրսը: Ես շնորհակալ եմ Մերկելին սիրիական ճգնաժամում ունեցած ներդրումի համար», - ընդգծել է նա:

Սեպտեմբերի 26-ին Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում 25.7 տոկոսով հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքն իր պատմության ընթացքում վատագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 24.1 տոկոս ձայն:

1lurer.am

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատ կկառուցի

Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը Բելառուսի հետ սահմանին պարիսպ կառուցելու մասին օրինագիծ է ընդունել։ Վարշավան նախագիծը հիմնավորել է միգրացիոն ճգնաժամով։

«Դա անհրաժեշտ է Լեհաստանին երկարաժամկետ հեռանկարում միգրացիոն շանտաժից պաշտպանելու համար»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է РИА Новости-ն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, նշել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով երկիրը չունի ռեսուրսներ՝ մարդկանց հոսքերը կանխելու համար:

 

araratnews.am

Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Հարձակման արդյունքում սպանվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսը: Այս մասին հայտնում է  Euronews-ը:

Պատգամավորի վրա հարձակվողը եղել է 25 տարեկան: Նա մի քանի անգամ դանակով հարվածել է պատգամավորին Բելֆարես եկեղեցում  ընտրողների հետ հանդիպմանը: 25-ամյա անձը ձերբակալվել է, հանցագործության դրդապատճառները հետաքննվում են:

Վերջին 5 տարվա ընթացքում սա բրիտանացի պատգամավորի առաջին սպանության դեպքն է: 2016 թվականին Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջո Քոքսը սպանվել էր իր գրասենյակի մոտ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ