Հոկտեմբեր 17, 2021 18:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանն ու Չինաստանը կարևորել են համագործակցության 25-ամյա փաստաթղթի իրականացումը

Հեռախոսազրույցի ընթացքում, Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության 25-ամյա փաստաթղթի իրականացման անհրաժեշտությունը:

Երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնութագրելով, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կարևորել է երկու երկրների միջև ստորագրված բոլոր համաձայնությունների, այդ թվում 25-ամյա համագործակցության փաստաթղթի ամբողջական իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում,  Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին ասել է.«Տարածաշրջանում և աշխարհում ինչպիսի իրավիճակ էլ որ տիրի, Պեկինը կներդնի բոլոր ջանքերը՝ Իրանի և Չինաստանի միջև համակողմանի ռազմավարական գործընկերության զարգացման համար»:

Նա նշել է, որ Պեկինը ցանկանում է Իրանի հետ համագործակցել՝ բռնի գործողությունների դեմ հանդես գալու և միջազգային արդարությունը պաշտպանելու ուղղությամբ: 

Այս փաստաթուղթը նախանշում է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցությունը քաղաքական, ռազմավարական, տնտեսական և մշակութային ոլորտներում: 

Չնայած Իրանի և Չինաստանի պատմական հարաբերությունների վաղեմությանը, Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո նոր էջ բացվեց երկու երկրների հարաբերություններում: Իրանը և Չինաստանը, որպես տարածաշրջանում և աշխարհում երկու ազդեցիկ տերություններ, վերաիմաստավորեցին իրենց երկկողմ և բազմակողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում: Ըստ այդմ, Իրան-Չինաստան հարաբերությունները երաշխավորում են երկու կողմերի շահերը:

Չինաստանը միշտ աջակցել է Իրանի միջուկային գործարքին և ԱՄՆ-ի կառավարությանը կոչ արել առանց նախապայմանների չեղարկել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները: Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս դատապարտել է Արևմուտքի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին, այդ թվում Հոնկոնգի, Թայվանի և Սինցզյանի հարցերում, և դրանք համարել է Չինաստանի ներքին հարցերը:

2016թ. հունվարին, Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մի շարք պետությունների, հատկապես ԱՄՆ-ի տիրակալական քաղաքականություններին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս իրավիճակը ստիպեց անկախ երկրներին ավելի շատ համագործակցել միմյանց հետ, և Իրանի ու Չինաստանի միջև 25-ամյա ռազմավարական հարաբերությունների համաձայնագիրը գտնվում է նույն շրջանակում, որով պայմանավորվածությունները պետք է գործնական փուլին հասնեն՝ երկու կողմերի լուրջ հետապնդմամբ»:

Քաղաքական և անվտանգության շատ հարցերում, այդ թվում տարածաշրջանում ԱՄՆ-ի կամայական քայլերին հակադարձելու հարցում Իրանն ու Չինաստանն ընդհանուր դիրքորոշում ունենալուց զատ, առևտրատնտեսական հարաբերությունները նույնպես շատ կարևոր են ինչպես Իրանի, այնպես էլ Չինաստանի համար. Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում տասնյակ երկրներից անցնող «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախագծում, որը ներառում է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ուղիներ. Իրանը չինական այս ներդրումային ծրագրի իրականացման հիմնական ուղիներից մեկն է և իրականում կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև:

Նավթի և գազի հսկայական պաշարներ ունենալով, Իրանը միշտ եղել է Չինաստանի էներգետիկ կարիքների հիմնական մատակարարներից մեկը, և այն պետք է դիտարկվի որպես առավելություն ենթակառուցվածքային նախագծերում երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Ակնհայտ է, որ միջազգային զարգացումները, մասնավորապես Ասիայում տնտեսական  աճը և Իրանի նման երկրների կողմից դեպքի արևելք հայացք ուղղելու քաղաքականությունը, ցույց են տալիս, որ այս մայրցամաքը առաջիկա տասնամյակների ընթացքում կլինի ներդրումների ամենակարևոր կենտրոնը: Ըստ այդմ, իրանցի և չինացի պաշտոնյաները միշտ շեշտել են երկու երկրների միջև հարաբերությունների շարունակման և ընդլայնման անհրաժեշտությունը. Այս համատեքստում կարելի է գնահատել նաև ուրբաթ օրը Իրանի և Չինաստանի արտգործնախարարների բանակցությունները և 25-ամյա համագործակցության համապարփակ փաստաթղթի իրագործման կարևորումը: