Հոկտեմբեր 18, 2021 18:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրաքի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու պատճառները

Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը երկրի ներսում արժանացավ բողոքի ցույցերի և որոշ քաղաքներում ցուցարարները փակեցին ճանապարհներն ու փողոցները:

Հոկտեմբերի 10-ին Իրաքում կայացել են հինգերորդ խորհրդարանական ընտրությունները և Իրաքի ընտրական գերագույն հանձնաժողովը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Շիա խմբավորումների միջև Մողթադա ալ-Սադրի գլխավորած «Սադր» խմբակցությունը ստացել է 73 մանդատ՝ 19 մանդատ ավելի շատ 2014թ. ընտրությունների համեմատությամբ: Իսկ Հաշդ Ալ-Շաաբիին մոտ կանգնած խմբավորումները կորցրել են իրենց մանդատների մեծ մասը խորհրդարանում:

Ընտրությունների արդյունքները հարապարակվելով, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իրաքի որոշ քաղաքներում: Մի քանի գործոններ են դերակատար այդ բողոքների հարցում:

Առաջին գործոնը Իրաքի հասարակության մի մասի անվստահությունն է այդ երկրի իշխանության նկատմամբ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները կարծում են, որ ընտրությունների կազմակերպիչները Իրաքի դիմադրության հակառակորդներն են և շահարկում են արդյունքները՝ Իրաքում դիմադրությունը թուլացնելու կամ հեռացնելու համար: Ցուցարարների նշած պատճառն այն է, որ Իրաքի ներկայիս կառավարությունը վերջին տարիներին մի քանի գործողություն է ձեռնարկել դիմադրության խմբերի դեմ և նույնիսկ հետամուտ է Հաշդ Ալ-Շաաբի խմբի լուծարմանը: Հետեւաբար, ցուցարարները կարծում են, որ հայտարարված արդյունքները իրական չեն, այլ շահարկվել են:

Երկրորդ գործոնն այն է, որ ցուցարարները համոզված են, թե Իրաքի վերջին խորհրդարանական ընտրություններին միջամտել են այլ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Սիոնիստական ​​ռեժիմը, Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը: Այդ երկրները Իրաքի դիմադրության խմբերի գլխավոր հակառակորդներից են, ովքեր վերջին տարիներին փորձել են տարբեր մեղադրանքներ ներկայացնել, միաժամանակ վարկաբեկելով այդ խմբերին և նրանց մեղադրելով Իրաքում առկա խնդիրների համար: Ցուցարարները և իրաքցի դեմքերը կարծում են, որ այս դերակատարները միջամտել են ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ժամանակ: «Ասաեբ Ալ-Հաղ» շարժման քաղաքական գրասենյակի պատասխանատու՝ Սալեմ Ալ-Էբադին այդ կապակցությամբ ասել է.«Տեղեկություն ունենք, որի համաձայն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, իրաքյան հասարակության ներսում գտնվող անհատների միջոցով, փորձել են հարվածել դիմադրության ուժերին և նրանց անհատականություններին՝ նպատակ ունենալով հեռացնել դիմադրությունը իրաքյան քաղաքական դաշտից»: Նախագիծը ֆինանսավորվում է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ -ի կողմից: Փաստորեն, ցուցարարներն ասում են, որ չնայած միջազգային դիտորդները վերահսկում էին ընտրությունները, սակայն ընտրություններն արդար պայմաններում չեն կայացել, և որ մեծ գումարներ են ծախսվել ընտրությունների ժամանակ Իրաքի դիմադրությանը հարվածելու համար:

Երրորդ գործոնը, Ընտրությունների գերագույն հանձնաժողովի կողմից , որոշ ընտրատեղամասերի վերահաշվարկի դիմումի մերժումն է: Ցուցարարները պահանջում են, որ որոշ ընտրատարածքներում քվեատուփերը ձեռքով վերահաշվարկվեն, սակայն Ընտրությունների գերագույն հանձնաժողովը հրաժարվեց դա անել՝ հայտարարելով վերջնական արդյունքները, ինչը հիմնական պատճառներից մեկն է, որ շարունակվում են բողոքի ցույցերն ընտրությունների արդյունքների դեմ:

Չնայած բողոքի ցույցերին, թվում է, որ իրաքյան խմբերի ղեկավարները, ընդունելով ընտրությունների արդյունքները, փորձում են իրենց կողմնակիցներին հրավիրել խաղաղ և հանգիստ պահվածքի և սկսել բանակցություններ խորհրդարանական ավելի մեծ խմբակցություն ստեղծելու համար:

Այդ ուղղությամբ, ընտրություններում 34 մանդատ շահած «Օրենքի կառավարություն» կոալիցիայի առաջնորդ՝ Նուրի Ալ-Մալեքին ցուցարարներին հղած ուղերձում, նրանց խաղաղության կոչ է արել, ասելով.«Քաոսային վիճակն ու ապստամբությունը հակասության մեջ են մեր պահանջների և երկրում անվտանգությունն ընդլայնելու ջանքերի հետ»:

Պիտակ