Հոկտեմբեր 19, 2021 09:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.10.2021

Իրանի դեմ ԱՄՆ -ի առավելագույն ճնշման քաղաքականության տապալումից հետո այժմ Թեհրանն է ճնշում գործադրում Վաշինգտոնի վրա, գրում է The Economist- ը:

Քեյհան օրաթերթ

Իրանը և Վենեսուելան ստորագրել են համագործակցության 20-ամյա փաստաթուղթ

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Վենեսուելայի իր գործընկեր Ֆելիքս Պլաչենսիայի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում ներկայացրել է կողմերի միջև քննարկված թեմաները:

Նա նշել է. «Մենք պայմանավորվեցինք ակզմել  Իրանի և Վենեսուելայի  20 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ: Մինչ այս տարեվերջ Թեհրանում երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով կանցկացվի և կգործարկվբի երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզը»:

նա հավելել է. «Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջիկա ամիսներին կայցելի Իրան ՝ 20-ամյա համագործակցության փաստաթուղթ ստորագրելու նպատակով»:

 

Իրան օրաթերթ

Մարդկանց առօրյա հոգսերն իմ հոգսն են

Երեկ երեկոյան  հեռուստատեսային ուղիղ եթերում կայացած հարցազրույցում, Իրանի նախագահը  ներկայացրել է կառավարության ամենակարևոր գործողությունները և ծրագրերն ընդգծելով, կառավարության առաջնահերթությունը կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստումն է, իսկ մյուս առաջնահերթությունը՝  մարդկանց ապրուստի միջոցներն ապահովելը:

Նա նշել է. «Այսօր պատվաստանյութի առաջին դեղաչափ է ստացել բնակչության ավելի քան 70 տոկոսը և մենք հույս ունենք նախքան ձմեռ անցկացնել  նույն քանակությամբ  պատավստում»:  

 

Քեյհան օրաթերթ

Economist.  Այժմ Իրանն է ճնշում գործադրում ԱՄՆ -ի վրա

Ամերիկյան պարբերականը  գրում է. «Այժմ նույն  քաղաքականությունն Իրանն է վարում Վաշինգտոնի դեմ: ԱՄՆ նոր վարչակազմը ՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, վարում է նույն քաղաքականությունը ՝ չնայած ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդ վերադառնալու իր խոստումներին:

Ընդունելով, որ  Իրանի նկատմամբ կիրառված «առավելագույն ճնշման» քաղաքականությունը տապալվել է,  Economist-ը հավելում է. «Չնբայած ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ խոստումներին, ջո Բայդենի կառավարությունը շարունակուէմ վարել նախկին վարչակազմի քաղաքականությունը»:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Քննարկվում են Ռուսաստանից կործանիչներ և ուղղաթիռներ գնելու պայմանագրերը 

Անդրադառնալով Ռուսաստանից կործանիչների, ուսումնական ինքնաթիռների և մարտական ​​ուղղաթիռների գնման պայմանագրերին ՝ Մոսկվա կատարած այցի շրջանակում, Իրանի զինված ուժերի շտաբի պետը հայտարարել է.  «Այս համաձայնագրերը կնքվեցին Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումից հետո, և այցի ընթացքում նախատեսումե քն դրանք քննարկել»: 

«Ֆարս» լրատվական գործակալության հացղորդման համաձայն, գեներալ -մայոր Մոհամմադ Բաղերին Մոսկվայում ԻԻՀ դեսպանատանը հանդիպել է իրանական կազմակերպությունների մասնագետների և ղեկավարների հետ:  Հանդիպման ժամանակ Բաղերին նշել է, որ այցի նպատակն էր նախանշել երկու երկրների պաշտպանական ու ռազմական  համագործակցությունն ինչպես նաև քննարկել տարածաշրջանային և միջազգային զարգացումների և ահաբեկչության դեմ պայքարի վերջին վիճակը:

 

armenpress.am

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործով հրատապ միջոցների վերաբերյալ լսումները

  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջը տեղեկացնում է, որ հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:

Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:

 

armenpress.am

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու

 Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոյվո Կլաարն այս մասին գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:

«Կրկին թռիչքներ՝ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում հանդիպումների համար: ԵՄ-ն ներգրավված է իր գործընկերների հետ աշխատելու բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի համար»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

 

armenpress.am

Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր կառավարության հետ

 Թուրքիան ակնկալում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարությունը կշարունակի Անկարայի հետ համագործակցության՝ կանցլեր Անգելա Մերկելի կուրսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հուսով եմ, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Անգելա Մերկելի՝ Թուրքիայի հետ համագործակցության հաջողված կուրսը: Ես շնորհակալ եմ Մերկելին սիրիական ճգնաժամում ունեցած ներդրումի համար», - ընդգծել է նա:

Սեպտեմբերի 26-ին Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում 25.7 տոկոսով հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքն իր պատմության ընթացքում վատագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 24.1 տոկոս ձայն:

 

panarmenian.net

 

ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը

 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ հակսարական տեղեկությունները։

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտել է այդ լուրը։

 

panarmenian.net

Գուտերեշ․ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի անհավասար բաշխումը նպաստում է նոր շտամերի առաջացմանը

 Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհավասար բաշխումը նոր շտամերի առաջացման է բերում, արդյունքում տնտեսական անկումը շարունակվում է։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Պատվաստանյութերի անհավասար բաշխումը նպաստում է կորոնավիրուսի նոր շտամերի առաջացմանը՝ էլ ավելի մեծ զոհերի բերելով և շարունակելով տնտեսական անկումը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ նրա, առանց համակարգված և հավասար մոտեցման ոչ մի երկրում չի լինի վարակման դեպքերի կայուն նվազում։

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են AstraZeneca, «Սպուտնիկ V», Sinopharm, CoronaVac և Moderna պատվաստանյութերով։

 

 

 

Պիտակ