Հոկտեմբեր 21, 2021 12:22 Asia/Tehran
  • Իրանի բանակի օդային հզորության զորավարժության ուղերձը՝ անվտանգություն և հզորություն

Հինգշաբթի օրը Իրանում, առաջին անգամ կենտրոնացված հրամանատարությամբ, սակայն ոչ կենտրոնացված գործողությունների մեթոդով, մեկնարկել է ԻԻՀ-ի «Վիլայաթի սահմանների պաշտպանության անձնուրացների օդային հզորության» 10-րդ զորավարժությունը:

ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատար բրիգադային օդաչու գեներալ Համիդ Վահեդին նշել է.«Այս զորավարժության ընթացքում օգտագործվելու են տարբեր տեսակի տեղական արտադրության ու արդիականացված համակագեր ու զնեքեր այդ թվում՝ ծանր ու կիսածանր խելացի ռումբեր, տարատեսակ լազերային, հեռակառավարվող, ռադարային ու ջերմային հրթիռներ, տարբեր տեսակի ռակետներ  և ռումբեր»:

Այս փուլում զորավարժության հիմնական ու գործողությունների փուլն իրականացնելու են տասնակ կործանիչներ, ռմբակու կործանիչներ, ծանր ու կիսածանր տրանսպորտային ինքնաթիռներ, վառելիք մատակարարողներ, խուզարկու, հետապնդող ու պարեկություն իրականացնով ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ:

Թշնամու հավանական ոտնձգությունները կանխարգելելու համար ռազմավարական բաղադրիչներից մեկը ռազմական կանխարգելիչ, պաշտպանական ու հարձակողական ազդեցիկ ուժն է: ԻԻՀ-ի բանակի օդուժի «Վիլայաթի սահմանների պաշտպանության անձնուրացների օդային հզորության» 10-րդ զորավարժությունների շեշտադրումը այս նպատակների հետապնդումն է:

Ավիատիեզերական, հրթիռային կարողության, ծովային ու ցամաքային կարողության ոլորտներում Իրանը կանգնած է ռազմավարական ուժի հորիզոնականում: ԻԻՀ-ի զինված ուժերի ռազմավարական նպատակներից են համարվում պաշտպանական կարիքների հայթայթման հարցում տեղական մասնագիտությունների վրա հենվելը և արդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ ռազմական հմտությունների ավելացումը: 

ԻԻՀ բանակի մասնագետներն օգտագործելով տեղական արտադրության տեխնոլոգիաներն այդ թվում ԱԹՍ-ները, ռազմական ԱԹՍ-ները, տարատեսակ կործանիչները, խելացի ու ճշգրիտ հարվածային զենքերը, տարբեր գործողությունների իրականացման մեծ հնարավորություններ ունեն: Այս յուրահատկությունները կարևոր դեր են ունեցել ռազմավարական նպատակների իրագործման, Իրանի ռազմական դոկտրինայում, ռազմական պատրաստվածությունների պահպանման և կարողությունների մակարդակի բարձրացման հարցում: 

Սպառնալիքներին համապատասխան օդուժի կարողությունների մակարդակի բարձրացումը պաշտպանական ու կանխարգելիչ ուժի հիմնական ու որոշիչ բաղադրիչներից մեկն է: ԻԻՀ օդուժն օգրագործելով սրբազան պաշտպանության տարիների փորձը, շոշափելի  առաջադիմություն է ունեցել այս ոլորտում: Այս զորավարժության ընթացքում նույնպես պաշտպանական նոր կարությունների օգտագործման նպատակով և ճշտված նպատակներին համապատասխան՝ արդիական զենքերի օգտագործամամբ, իրականացվելու են մասնագիտական վարժանքներ:

Հաշվի առնելով սպառնալիքների ու տարածաշրջանում լարված պայմանների ծավալը, սպառնալիքներին դիմակալելու համար մեծ նշանակություն ունի պաշտպանական պատրաստվածության և հարձակողական կարողության առկայությունը: Բավարարելով այս ռազմավարական կարիքն Իրանի ռազմական դոկտրինայում ռազմավարական նպատակներ են ձևակերպվել երկրի պաշտպանական կարողությունների մակարդակը բարձրացնելու համար: 

Պարզաբանելով Իրանի զինված ուժերի հզորության նշանակությունը, Իրանի ԶՈՒ  գերագույն գլխավոր հրամանատար և հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շեշտել է, որ «իսլամական համակարգի կանխարգելիչ ուժի» նպատակը միջազգային բռնապետների կողմից Իրանի դեմ ոտնձգության  կանխարգելումն է:

Այաթոլլահ Խամենեին նշել է.«Թշնամիները պետք է իմանան, որ եթե նույնիսկ իրենց մտքով անցնի ոտնձգություն կատարել Իրանի դեմ, կոշտ պատասխան են ստանալու, քանի որ հնարավոր է, որ ագրեսիայի սանձազերծողը լինեն, սակայն հաստատ դրա ավարտողը չեն լինելու»:

Այսօր ԻԻՀ-ն զգալի հնարավորություններ ունի ավիատիեզերկան, հրթիռային հզորության, ռազմածովային ուժերի և ցամաքային ոլորտներում: Այս զորավարժությունների ընթացքում օգտագործվում են նաև առաջադեմ էլեկտրոնային սարքավորումներ, խելացի զինամթերք, թևավոր հրթիռներ և կործանիչներ և արդիական ԱԹՍ-ներ:

Այս տեսանկյունից, մասնագիտացված մեծ վարժանքների անցկացումը ներկայացնում է սպառնալիքներից պաշտպանվելու և զսպելու կարողությունների մի մասը և հնարավոր հարձակումների դեպքում հակահարվածի կարողությունը: Այս կարողությունը, սակայն, երբեք սպառնալիք չի հանդիսացել տարածաշրջանային անվտանգության համար: Տարածաշրջանային անվտանգության նկատմամբ Իրանի քաղաքականությունն է՝ խուսափել պատերազմից և լարվածությունից և հավաքական անվտանգությունը պահպանելու համար հանդես գալ անվտանգության մերձեցման և միջտարածաշրջանային համագործակցության կոչով: