Հոկտեմբեր 21, 2021 18:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Աֆղանստանի հարցով մոսկովյան ձևաչափի նիստն ուղղված էր այդ երկրի իրավիճակի կայունացմանը

Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացել է Աֆղանստանի հարցով մոսկովյան ձևաչափի երրորդ նիստը։ Սա Աֆղանստանի հարցով մոսկովյան ձևաչափի երրորդ նիստն էր,որին մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հատուկ ներկայացուցիչները կամ բարձրաստիճան պաշտոնյաները  և Աֆղանստանի ժամանակավոր կառավարության բարձրաստիճան պատվիրակությունը:

Մոսկովյան նիստի մասնակիցները,  կարևորելով Աֆղանստանի ինքնիշխանության և անկախության նկատմամբ հարգանքը, ընդգծել են Աֆղանստանում  անվտանգություն, տարածաշրջանային կայունություն և  ներառական կառավարության ձևավորումը խթանելու իրենց ցանկությունը:

Նշենք,որ ԱՄՆ-ն  չի մասնակցել Մոսկովյան նիստին:

Աֆղանստանի հարցով մոսկովյան ձևաչափի երրորդ նիստը տեղի ունեցավ՝ Աֆղանստանում իրավիճակի կայունացման, անարխիայի տարածումը կանխելու, անվտանգության ամրապնդման, և այդ երկրում ներառական կառավարության ձևավորմանը թափ հաղորդելու  Ռուսաստանի ընդհանուր ջանքերի շրջանակում: Սա նշանակում է համագործակցել Թալիբանի և ՄԱԿ-ի հետ՝ պատերազմից տուժած երկրի իրավիճակը կարգավորելու համար: Հետևաբար, Մոսկվան փորձում է  բանակցել թալիբների հետ  և ստիպել նրանց երկիրը կառավարել համեմատաբար ժողովրդավարական ձևով, որպեսզի անարխիա չստեղծվի Աֆղանստանում և փախստականների ու ապաստան հայցողների նոր ալիք չբարձրանա: Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ՝ Զամիր Կաբուլովը հայտարարել է, որ Ռուսաստանը  Թալիբանին հրավիրել էր մասնակցելու  մոսկովյան ձևաչափի նիստին: 

ՌԴ ԱԳ նախարարը նիստում նշել է, որ Աֆղանստանում իշխանափոխությունը կատարված փաստ է, Մոսկվան արձանագրում է երկիրը կայունացնելու թալիբների ջանքերը, բայց կոչ է անում կառավարություն ձևավորել Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ:Մոսկովյան նիստում Սերգեյ Լավրովը նաև  ասել է.«Մենք Թալիբան շարժումից ակնկալում ենք Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ համապարփակ կառավարություն ձևավորել: Քաբուլի նոր պաշտոնյաների գլխավոր պարտականությունն է Աֆղանստանում խաղաղության ու անվտանգության հաստատումը»: 

Ամերիկացիները վաղուց  ի վեր  Ռուսաստանին մեղադրում էին Թալիբանի հետ կապ պահպանելու և նույնիսկ Թրամփի օրոք ամերիկյան զորքերին սպանելու  դիմաց գումար վճարելու մեջ: Հետևաբար, Մոսկվայի և  Թալիբանի միջև  լավ հարաբերությունները նոր ժամանակաշրջանում անակնկալ չեն լինի: Ինչպես և սպասվում էր, Մոսկվայի և Թալիբանի հարաբերությունները ջերմ են, և իրականում Ռուսաստանը կենտրոնացած է  Աֆղանստանում Չինաստանի հետ միասին  ԱՄՆ-ի և Արևմուտքի  բացը լրացնելու վրա:

Աֆղանստանի հարցով Մոսկվային մտահոգում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեությանը տարածում Կենտրոնական Ասիա և այնտեղից այլ երկրներ, այդ թվում Ռուսաստան:

Ռուսաստանը մտադիր է Կենտրոնական Ասիայում ԱՊՀ երկրների անվտանգությունն պահպանելու շրջանակում ՀԱՊԿ-ի շրջանակում կամ ուղղակիորեն քայլեր ձեռնարկել ԻԼԻՊ-ի կողմից ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու համար:

Աֆղանստանի  հարցով մոսկովյան նիստի անցկացումն իրականում քայլ է Աֆղանստանի հարևան երկրների միջև կոնսենսուս ձևավորելու և ճանապարհային քարտեզ ստեղծելու ուղղությամբ՝ պատերազմից տուժած այս երկրում իրավիճակը կայունացնելու, անվտանգություն հաստատելու և համապարփակ կառավարություն ձևավորելու  նպատակով: 

 

 

Պիտակ