Հոկտեմբեր 23, 2021 11:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությունը վկայում է Եվրոպայի երկակի քաղաքականության մասին

Ուրբաթ օրը Փարիզում ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների հանդիպմանը զուգահեռ, Ֆրանսիան Իրանին կոչ է արել սահմանափակել իր միջուկային գործունեությունը:

 Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Անն Քլեր Լեժանն, առանց անդրադառնալու Եվրոեռյակի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների հարցում թերանալուն,  Իրանին մեղադրել է ՄԱԿ միջուկային գործարքը խախտելու մեջ և կոչ արել լիարժեք  համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:

ՀԳՀԾ-ին վերադառնալը կարևոր է, քանի դեռ դրանով գործնականում և շոշափելի կերպով կապահովվեն Իրանի շահերը:  Սակայն  մինչ օրս ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից այդ ուղղությամբ որևէ լուրջ և գործնական քայլ չի ձեռնարկվել։

Փարիզը, որն «անհանգստացած է» միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ձգձգմամբ, իր հայտարարություններում հակասական դիրքորոշում է ներկայացնում: Ֆրանսիացի պաշտոնյաներն ըստ երեւույթին, մոռացել են, որ ՀԳՀԾ-ն առաջինը խախտել է ԱՄՆ-ը։ Վաշինգտոնը լրջորեն խախտել է համաձայնագիրը, իսկ Եվրոեռյակն անտարբեր է եղել իր պարտավորությունների և Իրանի վնասները փոխհատուցելու կապակցությամբ խոստումների կատարման նկատմամբ: Ուստի փորձելով շեղել ուշադրությունը ՀԳՀԾ-ի խախտումների նկատմամբ, եվրոպացիները հաանհիմն հայտարարություններն են հնչեցնում: Այդպիով, Եվրոպան ու ԱՄն-ն փորձում են ՀԳՀԾ-ի շուրջ նոր իրավիճակ ձևավորել: 

Չնայած ՄԱԳԱՏԷ-ն բազմցիս հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին, 2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից: Մինչ այժմ Վիեննայում անցկացվել է բանակցությունների վեց փուլ՝ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի նպատակով, որը սակայն դեռևս որևէ արդյուքն չի ունեցել: Այժմ ԱՄՆ -ն և Եվրոպան ցանկանում են, որպեսզի Իրանը վերադառնա Վիեննայի բանակցություններին, սակայն միևնույն ժամանակ, Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը ՀԳՀԾ-ի համար սահմանում է երկկողմանի պարտավորություններ, սակայն Եվրոպան և Միացյալ Նահանգները դրանք օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար: ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից նախկին քաղաքականության շարունակումը  և Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ անհիմն մեղադրանքները կրկնելը, անշուշտ կվանսեն միջուկային գործարքին:

Ֆրանսիացի վերլուծաբան Ալեքսանդր Օսթինի կարծիքով. «Եվրոպան կարող է դիմակայել ԱՄՆ ճնշմանը, եթե գործի համակարգված և համարժեք հակազդեցություն  ցույց տա, բայց խնդիրն այն է, որ Եվրոպան տառապում է անհամակարգվածությունից»: 

Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, Եվրոպան, վախենալով կորցնել ամերիկյան շուկան, ընտրություն կատարեց, որտեղ իրանական ու ամերիկյան շուկլաների միջև: Փաստորեն՝ եվրոպացիները զոհ գնացին ԱՄՆ-ի քյալին:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ռուսաստան կատարած իր վերջին այցի ժամանակ հայտարարել է. «Եթե ​​բանակցությունները պետք է շարունակվեն  անցած ութ տարիների ճանապարհով և կրեն ձևական բնույթ, Իրանն անշուշտ  համապատասխան որոշում կկայացնի այդ շրջանակներում»։