Հոկտեմբեր 24, 2021 11:14 Asia/Tehran
  • Մամուլի տեդություն 24-10-2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը թաքցնում է գերիների իրական թիվը։

Իրան օրաթերթ

ԻԻՀ առաջնորդը համաձայնություն է տվել ներում շնորհել կամ մեղմացնել մի շարք դատապարտյալների պատժաչափերը

Մոհամմադ մարգարեի ծննդյան և իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրվա կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլահ  Ալի  Խամենին համաձայնություն է տվել ներում շնորհել  կամ մեղմել  3458 դատապարտյալների պատժաչափը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված նամակում,  Իրանի դատական իշխանության ղեկավար Մեհսենի Էժեիին առաջարկել է ներում  կիրառել կամ մեղմել մի խումբ դատապարտյալների պատիժը,  որոնց ներման գործերը վերանայվել են Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ կետով: Առաջարկն ընդունվել է Այաթոլլահ Խամենեիի կողմից:

 

Համշահրի օրաթերթ

Հայաստան. Բաքուն թաքցնում է բանտարկյալների իրական թիվը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը թաքցնում է գերիների իրական թիվը։ Միրզոյանն ընդգծել է, որ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձն առաջնահերթություն է։ Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները  և Ժնևի կոնվենցիան խախտել և խոչընդոտում է բանտարկյալների վերադարձին։ 

ՀՀ արտաքին գործերի նախարարն ասաց, որ Ադռբեջանի  պաշտոնյաների պահվածքը լուրջ հիմքեր է ստեղծում գերիների անհետացման կանխավարկածի համար։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Բաքուն Երևան է վերադարձրել բոլոր հայ գերիներին և կալանավորներին։

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ  Ադրբեջանում երկու իրանցի վարորդների ազատ արձակումը որակել է  որպես կառուցողական քայլ։

Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել Ադրբեջանում երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և այս քայլը որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է հնարավորություն ստեղծել  թյուրիմացությունները հարթելու համար։

 

Ջամե Ջամ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար. Այն կառավարություններն են վախենում էթնիկ խմբերից, որ դիմակայում են նրանց, ոչ թե Իրանը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շաբաթ օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Սիոնիստական ​​ռեժիմի փուչ ինքնությունը չափազանցված ձևով ներկայացնելն այնպիսի պետության կողմից, որն իրեն հայտարարել է իսլամ աշխարհի առաջնորդ, ուժի՞  նշան է, թե՝ մուսուլմանության»:

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների մասին հարցին, ասել էր, որ Իրանն  Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների պատճառով չի բախվի Բաքվի հետ։ Նա հավելել էր, որ  Իրանում ազերի  քաղաքացիների թիվը հայտնի է, և կառավարությունը դա նկատի ունի։

 

armenpress.am

ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան

 ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների՝ թվով 16 հազար 34 աշխատողների 88 տոկոսը հոկտեմբերի 22-ի դրությամբ պատվաստվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հոկտեմբերի 14-ից Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատվաստված լինի կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնի, հակացուցումներ ունենալու դեպքում էլ գործատուին բժշկի տեղեկանք ներկայացնի։ Հայաստանում հասանելի են «Սպուտնիկ V», «Աստրազենեկա», «Սինոֆարմ», «Կորոնավակ», «Մոդեռնա» պատվաստանյութերը:

yerevanlur.am

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ

Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ՝ ԵՄ-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամ առաջացնելու համար: Այդ մասին, ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի, նշված է Եվրամիության առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով:

«Եվրամիությունը կշարունակի շտապ կարգով հակազդել բելառուսական վարչակարգի շարունակական հիբրիդային հարձակմանը՝ մասնավորապես սահմանափակող միջոցներ կիրառելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», – ասված է համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ ղեկավարության պնդմամբ՝ Բելառուսը անօրինական ներգաղթյալներ է ուղարկում Եվրամիության երկրներ: Եվրոպական լիդերները հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են ներգաղթյալներին քաղաքական նպատակներով օգտագործելու երրորդ երկրների փորձերը:

 

armenpress.am

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՊՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն:

Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց վերաբերող հարցեր:  

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը՝ միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով: 

news.am

Հայտնի են Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամկետները

Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Ենթադրաբար, կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։ Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Աղբյուրը հայտնել է, որ «նման հանդիպում է սպասվում նոյեմբերի 8-9-ին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղբյուրի խոսքով՝ հանդիպմանն ակնկալվում է եռակողմ հայտարարության ստորագրում։ Փաստաթուղթը կվերաբերի «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին»։

«Այդ գործընթացը բարդ է, եւ կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ կորոշեն «ճանապարհային քարտեզը»՝ տվյալ խնդրի լուծում գտնելու համար։ Ինչպես նաեւ ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն։ Այդ կետը նշված է  նաեւ անցած տարի նոյեմբերին երեք առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության մեջ»,-հստակեցրել է աղբյուրը։ 

Հիշեցնենք, որ վերջին անգամ նման ձեւաչափով հանդիպում է կայացել Մոսկվայում 2021 թվականի հունվարին։  

 

news.am

Թուրքական SADAT ընկերությունը՝ Էրդողանի գաղտնի զենքը

Թուրքական SADAT International Defense Consultancy ընկերությունը մեծ ուշադրություն է գրավում՝ կապված սիրիացի մարտիկների պատրաստման հետ, որոնք այնուհետեւ ուղարկվում են թուրքամետ ուժերին աջակցելու համար այնպիսի պատերազմական գոտիներում, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան եւ Լեռնային Ղարաբաղը:

Ընկերության մանիֆեստում ասվում է, որ SADAT-ը «ձգտում է օգնել իսլամական աշխարհին իր տեղը զբաղեցնել գերհամաշխարհային տերությունների շարքում՝ որպես ինքնաբավ գլոբալ տերություն»: Սակայն Թանրիվերդի ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է FP-ին, որ մեղադրանքները «արեւմտյան ապատեղեկատվական արշավի մի մասն են, որը նպատակ ունի վարկաբեկել Թուրքիային եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»:

 

 

 

 

Պիտակ