Հոկտեմբեր 24, 2021 12:23 Asia/Tehran
  • Սիրիան ու Իրաքը Թուրքիայի համար ճահճուտի  են  վերածվել

Թուրքիայի կառավարությունը շարունակում է անօրինական կերպով օկուպացնել Սիրիան և Իրաքը, երբ Բաղդադի և Դամասկոսի կառավարությունները և Սիրիայի ու Իրաքի ժողովուրդները դեմ են Թուրքիայի զորայինների կողմից իրենց երկրի օկուպացմանը:

Դամասկոսի և Բաղդադի կառավարությունները այս նպատակով օգնության համար բազմիցս դիմել են ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին: Կասկած չկա, որ երկու հարևան երկրների օկուպացիայի շարունակումը հետագայում շատ բացասական հետևանքներ կունենա Անկարայի պաշտոնյաների  և Թուրքիայի  ժողովրդի համար:

Այդ պատճառով, Էրդողանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները շարունակում են պնդել Սիրիայից և Իրաքից Թուրքիայի զորքերի դուրս բերման վրա :Օրինակ, այս տարվա մայիսին, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության ղեկավար տիկին  Մերալ Աքշեները կրկին Անկարա-Դամասկոս բանակցությունները անհրաժեշտ համարել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության համար:

Թուրքիայի  «Լավ» կուսակցության ղեկավարը հայտարարել է.«Թուրքիայում, սիրիացի տարագիրների  հարցի լուծումը պահանջում է Անկարայի եւ Դամասկոսի անմիջական բանակցությունները:Մինչդեռ ,Թուրքիայում գտնվող սիրիացի տարագրյալները  պետք է վերադառնան իրենց երկիր Բաշար Ասադի կառավարության հետ խաղաղ և բարեկամական բանակցությունների միջոցով»:

Չնայած ընդդիմադիր կուսակցությունների նախազգուշացումներին և ընդդիմությանը, Անկարայի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի նախագահին ՝ երկարաձգելու Թուրքիայի զորքերի տեղակայումը Սիրիայում և Իրաքում, «սահմաններից դուրս  հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:

Ի հետևանս այդ հարցի,  հոկտեմբերի 19-ին ,Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրվեց արտասահմանյան գործողությունների համար զորքերի գործուղման   ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը :Նա նույն օրը հայտարարեց. «Թուրքիայի կառավարությունը պատրաստ է Սիրիայի բանակի դեմ ծանր զինտեխնիկա կիրառել այդ երկրի Իդլիբ նահանգում»:

Թվում է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն ԱՄՆ -ի առաջնորդությամբ մխրճվել է Սիրիայի ու Իրաքի ճահճուտը և ի զորու չէ իրեն փրկել այս երկու երկրներում ստեղծված ճգնաժամերից: Այդ, պատճառով, մեծ թվով փորձագետներ և դիտորդներ համոզված  են, որ ԱՄՆ-ը Էրդողանի կառավարության հետ վարվել է հենց այնպես , ինչը կատարել էր  1990 -ականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին տապալելու համար:

Այս մասին ավելի վաղ ,Գերմանիայում, Թուրքիայի հարցերով փորձագետ Բուրաք Քուփուրը ասել էր.«Սիրիայի հյուսիսում, քուրդ աշխարհազորայինների  դեմ Թուրքիայի  ռազմական հարձակումներով, ոչ միայն  Թուրքիայի դեմ համաշխարհային կոալիցիայի է կազմվում, այլև՝ Եվրոպայում, հատկապես Գերմանիայի հասարակության մեջ սոցիալական լարվածության  ռիսկը մեծանում է»:

Անշուշտ, պետք է ասել, որ վերջին երկու տարիների ընթացքում, Սիրիայում և Իրաքում Թուրքիայի  ռազմական ուժերի անօրինական գործողություններն արժանացել  են այդ երկրների կառավարությունների  և ժողովուրդների, ինչպես նաև միջազգային հանրության քննադատությանը: Այդ պատճառով է, որ Դամասկոսի և Բաղդադի կառավարությունները պահանջել են դադարեցնել Թուրքիայի  ռազմական գործողությունները և դուսր բերել այդ երկրի զինվորականներին: Սակայն Անկարան շարունակում է իր անօրինական գործողությունները:

Պիտակ